ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. Սպասենք հետևանքներին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոսկվայի գագաթնաժողովում ՀԱՊԿ ղեկավարները կիրառելով կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածը որոշել են զրկել Հայաստանին քվեարկելու և կազմակերպության բարձր պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքներից: Բանն այն է, որ Հայաստանը կուտակել է ՀԱՊԿ անդամակցության վճարների պարտքեր., բացի դա չնայած պաշտոնապես ներկա էր լինում նիստերին, բայց չէր մասնակցում քննարկումներին: Ի վերջո ՀԱՊԿ գագաթնաժողովում կազմակերպության ղեկավարները որոշել են 5–րդ հոդվածը կիրառել Հայաստանի նկատմամբ։ Այլ կերպ ասած իրավաբանորեն ամրագրել են այն, ինչ արդեն իսկ գործնականում առկա էր։ Սակայն, ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման հարցը չի բարձրացվել։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է, որ Հայաստանը կկարողանա վերադառնալ լիիրավ անդամակցությանը անդամավճարները վճարելուց հետո։

Ո՞վ է ավելի շատ կորցնելու Հայաստանի կազմակերպությունից դուրս գալուց՝ ՀԱՊԿ-ը, թե՞ Երևանը։ Ինչպե՞ս է Հայաստանը լուծելու տարածքային հարցը Թուրքիայի հետ, եթե ինչ-որ բան այնպես չգնա։ Մյուս կողմից, Փաշինյանի կառավարումը հավերժական չէ։ Արդյո՞ք նրան հաջորդողները կզղջան։ Եվ վերջապես, ինչո՞ւ ՀԱՊԿ երկրները սահմանափակեցին Հայաստանի լիազորությունները, բայց չհեռացրին նրան կազմակերպությունից։  svpressa.ru–ն խնդրել է քաղաքագետ և Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ Բոգդան Բեզպալկոյին մեկնաբանել այս հարցերը։ «Եթե Փաշինյանը մնա իշխանության գլուխ, Հայաստանի քաղաքականությունը կշարժվի դեպի ԵՄ-ի հետ ինտեգրացիա, և ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը շուտով կվերանա։ Հայաստանը դուրս է գալիս հետխորհրդային տարածքում առկա բոլոր ինտեգրացիոն դաշինքներից։ ԵՄ-ն Հայաստանի առջև դրել է քաղաքական նպատակ արագորեն հրաժարվել Ռուսաստանի հետ կապերից և ինտեգրվել արևմտյան կառույցներին ու դաշինքներին»,– բացատրել է Բեզպալկոն։

svpressa.ru.– ԵՄ-ն Հայաստանին խոստանո՞ւմ է նշանակալի օգնություն, այդ թվում ռազմական օգնություն։

–Այդ օգնությունը պատրանքային է։ Դա կարելի է դատել, օրինակ, Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի «օգնությամբ»։ Նրանց խրախուսում էին ինտեգրվել արևմտյան երկրների հետ, բայց երբ եկավ կրիտիկական պահը, ասացին. «Ձեր գլխի ճարը տեսեք, մենք շատ ավելի կարևոր գործեր ունենք անելու»։

svpressa.ru.– ՀԱՊԿ-ին անդամակցությունից բացի, կա մեկ այլ հրատապ հարց, այն է Շիրակում ռուսական ռազմաբազայի հարցը։ Ինչպե՞ս եք տեսնում դրա ապագան։

–Փաշինյանի թատերական հայտարարությունները չեն նշանակում, որ մենք պարզապես կհրաժարվենք բազայից։ Ես չեմ կարծում, որ Հայաստանը կհամարձակվի կռվել Ռուսաստանի դեմ։ Նաև Հայաստանն օգտվում է այդ բազայից որպես զսպող միջոց Թուրքիայի դեմ, որը վաղուցվանից տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ։ Ավելին, Ռուսաստանը Հայաստանին զգալի գումար է վճարում իր ռազմական ներկայության համար։

svpressa.ru.– Այսօր Թուրքիայի տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ իրո՞ք իրական են։

–Առայժմ Թուրքիան զբաղված է ապստամբ Սիրիայի նկատմամբ իր տարածքային պահանջներով։ Անկարան հայացքը հառել է Իդլիբ նահանգին, որը վերջերս անցել է ապստամբ նոր կառավարության վերահսկողության տակ։ Թուրքիան նաև հայացքը հառել է Իրաքի որոշակի տարածքների վրա։ Հայաստանն իր ներկայիս տեսքով, այսինքն Կովկասի ամենաաղքատ, անպտուղ լեռնային երկիրը, քիչ հետաքրքրություն է ներկայացնում Թուրքիայի համար։ Մյուս կողմից, Հայաստանն այժմ ձգտում է դաշինք կնքել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ փորձելով ինտեգրվել արևմտամետ կառույցներին հենց նրա կապերի միջոցով։ 

svpressa.ru.– Ինչպե՞ս կզարգանան Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ այս անորոշ իրավիճակում։

— Ռուսաստանի ԱԳՆ–ն կուղարկի նոտաներ, կանի հայտարարություններ և կբանակցի Փաշինյանի հետ։ Ես չեմ կարծում, որ դա կհանգեցնի որևէ լուրջ կամ արդյունավետ բանի հաշվի առնելով Հայաստանի կողմնորոշումը դեպի ԵՄ։ Ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից, ինչը կլինի Փաշինյանի կողմից կոպիտ սխալ։ ԵՄ-ում ոչ ոք կարիք չունի Հայաստանի մրգերի, բանջարեղենի և ծաղիկների. նրանք ունեն իրենց սեփականը։ Մեկ այլ խնդիր է այն, որ որոշ տեղեկությունների համաձայն, Հայաստանի կառավարությունում շատ մարդիկ կապված են Սորոսի հիմնադրամի հետ, ուստի Արևմտյան շահերի համար լոբբինգը Երևանում, հավանաբար, արդեն իսկ առատաձեռնորեն վճարվում է։

svpressa.ru.– Մյուս կողմից, մենք Ռուսաստանում ունենք հսկայական հայկական սփյուռք, որը կազմում է 2.5-3 միլիոն մարդ։ Այդ սփյուռքի անդամները շահութաբեր բիզնեսներ են վարում Ռուսաստանում, նաև ծառայում են Ռուսաստանի պետական ​​մարմիններում։ Վերցրեք, օրինակ, Արա Աբրահամյանին՝ դոլարային միլիարդատիրոջը, ով նաև հանդիսանում է ազգամիջյան հարաբերությունների նախագահական խորհրդի պետական ​​ազգային քաղաքականության տեղեկատվական աջակցության հանձնաժողովի նախագահը։

— Ռուսաստանի հայկական սփյուռքը բացարձակապես ոչ մի ազդեցություն չունի հայկական քաղաքականության վրա, ուստի նրա վրա հույս դնելն անիմաստ է։ Ինչ վերաբերում է մեր կողմից ապաստան ստացած հայ օլիգարխներին, ապա իմաստ չունի խաբվել նրանց ազդեցության հարցում: Օրինակ Արա Աբրահամյանը, ով սերտ կապեր ունի Ռուսաստանի նախագահական իշխանության հետ և պարծենում է դրանով, չկարողացավ զսպել մայդանային հեղափոխությունը Հայաստանում: Ռուսաստանում հարստացած հայկական սփյուռքի մեծամասնությունը պարզապես «վաճառում» է իր ազդեցությունը, որն իրականում գոյություն չունի։ Իմ դիրքորոշումն այսպիսին է. Ռուսաստանում ոչ մի սփյուռք չպետք է ունենա որևէ արտոնություն կամ առավելություն: 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular