Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. Սպասենք հետևանքներին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոսկվայի գագաթնաժողովում ՀԱՊԿ ղեկավարները կիրառելով կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածը որոշել են զրկել Հայաստանին քվեարկելու և կազմակերպության բարձր պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքներից: Բանն այն է, որ Հայաստանը կուտակել է ՀԱՊԿ անդամակցության վճարների պարտքեր., բացի դա չնայած պաշտոնապես ներկա էր լինում նիստերին, բայց չէր մասնակցում քննարկումներին: Ի վերջո ՀԱՊԿ գագաթնաժողովում կազմակերպության ղեկավարները որոշել են 5–րդ հոդվածը կիրառել Հայաստանի նկատմամբ։ Այլ կերպ ասած իրավաբանորեն ամրագրել են այն, ինչ արդեն իսկ գործնականում առկա էր։ Սակայն, ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման հարցը չի բարձրացվել։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է, որ Հայաստանը կկարողանա վերադառնալ լիիրավ անդամակցությանը անդամավճարները վճարելուց հետո։

Ո՞վ է ավելի շատ կորցնելու Հայաստանի կազմակերպությունից դուրս գալուց՝ ՀԱՊԿ-ը, թե՞ Երևանը։ Ինչպե՞ս է Հայաստանը լուծելու տարածքային հարցը Թուրքիայի հետ, եթե ինչ-որ բան այնպես չգնա։ Մյուս կողմից, Փաշինյանի կառավարումը հավերժական չէ։ Արդյո՞ք նրան հաջորդողները կզղջան։ Եվ վերջապես, ինչո՞ւ ՀԱՊԿ երկրները սահմանափակեցին Հայաստանի լիազորությունները, բայց չհեռացրին նրան կազմակերպությունից։  svpressa.ru–ն խնդրել է քաղաքագետ և Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ Բոգդան Բեզպալկոյին մեկնաբանել այս հարցերը։ «Եթե Փաշինյանը մնա իշխանության գլուխ, Հայաստանի քաղաքականությունը կշարժվի դեպի ԵՄ-ի հետ ինտեգրացիա, և ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը շուտով կվերանա։ Հայաստանը դուրս է գալիս հետխորհրդային տարածքում առկա բոլոր ինտեգրացիոն դաշինքներից։ ԵՄ-ն Հայաստանի առջև դրել է քաղաքական նպատակ արագորեն հրաժարվել Ռուսաստանի հետ կապերից և ինտեգրվել արևմտյան կառույցներին ու դաշինքներին»,– բացատրել է Բեզպալկոն։

svpressa.ru.– ԵՄ-ն Հայաստանին խոստանո՞ւմ է նշանակալի օգնություն, այդ թվում ռազմական օգնություն։

–Այդ օգնությունը պատրանքային է։ Դա կարելի է դատել, օրինակ, Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի «օգնությամբ»։ Նրանց խրախուսում էին ինտեգրվել արևմտյան երկրների հետ, բայց երբ եկավ կրիտիկական պահը, ասացին. «Ձեր գլխի ճարը տեսեք, մենք շատ ավելի կարևոր գործեր ունենք անելու»։

svpressa.ru.– ՀԱՊԿ-ին անդամակցությունից բացի, կա մեկ այլ հրատապ հարց, այն է Շիրակում ռուսական ռազմաբազայի հարցը։ Ինչպե՞ս եք տեսնում դրա ապագան։

–Փաշինյանի թատերական հայտարարությունները չեն նշանակում, որ մենք պարզապես կհրաժարվենք բազայից։ Ես չեմ կարծում, որ Հայաստանը կհամարձակվի կռվել Ռուսաստանի դեմ։ Նաև Հայաստանն օգտվում է այդ բազայից որպես զսպող միջոց Թուրքիայի դեմ, որը վաղուցվանից տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ։ Ավելին, Ռուսաստանը Հայաստանին զգալի գումար է վճարում իր ռազմական ներկայության համար։

svpressa.ru.– Այսօր Թուրքիայի տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ իրո՞ք իրական են։

–Առայժմ Թուրքիան զբաղված է ապստամբ Սիրիայի նկատմամբ իր տարածքային պահանջներով։ Անկարան հայացքը հառել է Իդլիբ նահանգին, որը վերջերս անցել է ապստամբ նոր կառավարության վերահսկողության տակ։ Թուրքիան նաև հայացքը հառել է Իրաքի որոշակի տարածքների վրա։ Հայաստանն իր ներկայիս տեսքով, այսինքն Կովկասի ամենաաղքատ, անպտուղ լեռնային երկիրը, քիչ հետաքրքրություն է ներկայացնում Թուրքիայի համար։ Մյուս կողմից, Հայաստանն այժմ ձգտում է դաշինք կնքել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ փորձելով ինտեգրվել արևմտամետ կառույցներին հենց նրա կապերի միջոցով։ 

svpressa.ru.– Ինչպե՞ս կզարգանան Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ այս անորոշ իրավիճակում։

— Ռուսաստանի ԱԳՆ–ն կուղարկի նոտաներ, կանի հայտարարություններ և կբանակցի Փաշինյանի հետ։ Ես չեմ կարծում, որ դա կհանգեցնի որևէ լուրջ կամ արդյունավետ բանի հաշվի առնելով Հայաստանի կողմնորոշումը դեպի ԵՄ։ Ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից, ինչը կլինի Փաշինյանի կողմից կոպիտ սխալ։ ԵՄ-ում ոչ ոք կարիք չունի Հայաստանի մրգերի, բանջարեղենի և ծաղիկների. նրանք ունեն իրենց սեփականը։ Մեկ այլ խնդիր է այն, որ որոշ տեղեկությունների համաձայն, Հայաստանի կառավարությունում շատ մարդիկ կապված են Սորոսի հիմնադրամի հետ, ուստի Արևմտյան շահերի համար լոբբինգը Երևանում, հավանաբար, արդեն իսկ առատաձեռնորեն վճարվում է։

svpressa.ru.– Մյուս կողմից, մենք Ռուսաստանում ունենք հսկայական հայկական սփյուռք, որը կազմում է 2.5-3 միլիոն մարդ։ Այդ սփյուռքի անդամները շահութաբեր բիզնեսներ են վարում Ռուսաստանում, նաև ծառայում են Ռուսաստանի պետական ​​մարմիններում։ Վերցրեք, օրինակ, Արա Աբրահամյանին՝ դոլարային միլիարդատիրոջը, ով նաև հանդիսանում է ազգամիջյան հարաբերությունների նախագահական խորհրդի պետական ​​ազգային քաղաքականության տեղեկատվական աջակցության հանձնաժողովի նախագահը։

— Ռուսաստանի հայկական սփյուռքը բացարձակապես ոչ մի ազդեցություն չունի հայկական քաղաքականության վրա, ուստի նրա վրա հույս դնելն անիմաստ է։ Ինչ վերաբերում է մեր կողմից ապաստան ստացած հայ օլիգարխներին, ապա իմաստ չունի խաբվել նրանց ազդեցության հարցում: Օրինակ Արա Աբրահամյանը, ով սերտ կապեր ունի Ռուսաստանի նախագահական իշխանության հետ և պարծենում է դրանով, չկարողացավ զսպել մայդանային հեղափոխությունը Հայաստանում: Ռուսաստանում հարստացած հայկական սփյուռքի մեծամասնությունը պարզապես «վաճառում» է իր ազդեցությունը, որն իրականում գոյություն չունի։ Իմ դիրքորոշումն այսպիսին է. Ռուսաստանում ոչ մի սփյուռք չպետք է ունենա որևէ արտոնություն կամ առավելություն: 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարըՌԴ-ն զանգվածային hրթիռային hարված է հասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ«Հայաստանի նորագույն պատմությունը քաղաքական առասպելներում ու խորհրդանշաններում»15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցներըՏնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդելՄեսսին և Պելեն՝ ցանկից դուրս. The Guardian-ը ներկայացրել է 1-ից 50 խորհրդանշական համարների լեգենդներինԳրեթե 300,000 կանադացի ստորագրել է ԱՄՆ դեսպանին երկրից վտարելու պահանջով խնդրագիրՎթար է․ ջուր չի լինելու«Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. Սպասենք հետևանքներին»Գեղարքունիքում «Mercedes Sprinter»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել. կա վիրավnրՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Տեղի է ունեցել Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (Նոյեմբերի 20)Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան ԱբրահամյանՁյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներինԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԲանակցությունները եղել են անկեղծ և արդյունավետ. Ուիտկոֆը` Ուկրաինայի հարցով Բեռլինում տեղի ունեցած հանդիպման մասինԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվելՊակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախման հետևանքով 10 մարդ է մահшցելԳեղարքունիքի ոստիկանները թմրանյութ տեղադրելու պահին երկու տղամարդու են ձերբակալվել․ առգրավվել է 44 փաթեթ մարիխուանա«Ռեալ»-ը հայտարարել է կիսապաշտպանի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասինՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. ՊուտինՈսկու գինը սեպտեմբերի 19-ից ի վեր առաջին անգամ նվազել է՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց 3 700 դոլարից ցածրԳազի գնի 10% բարձրացումը կարող է հանգեցնել 0,6% գնաճի․ ԳալստյանԹուրքիայի պատճառով հետաձգվել է Գերմանիայի ԱԳ նախարարի թռիչքը ԵրևանիցՄիջոցներ են հատկացվել TRIPP նախագծի իրականացման շրջանակում նախապատրաստական աշխատանքների համարԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի«Սոցիալական փաթեթ» ծրագիրը կդադարեցվի. շահառուները կուտակված գումարները կկարողանան տնօրինել իրենց հայեցողությամբՊատրաստ եմ վերադառնալ բանակ և հարկ եղած դեպքում կռվել Ռուսաստանի դեմ. արքայազն ՀարիՊուտինը, Թրամփը և Սի Ծինփինը խաղաղության մասին հռչակագիր են ընդունելՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի ԾինփինԴատարանը 3 ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի տնային կալանքըUFC-ն պայմանագիր կկնքի Նուրմագոմեդովի եղբոր հետ, նրանց նոր աստղեր են պետք․ ԾառուկյանԻտալական ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել շան հետ. պաշտոնականԲուդապեշտում «Total Chess» մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Ռապորտին, Լևոն Արոնյանը՝ ՄամեդյարովինԻսպանիայի գավաթ․ Ռանոսի դուբլն օգնել է 10 հոգով մնացած «Տեներիֆե»-ին հաղթել «Բադախոս»-ինԿառավարությունը 68 հազար դոլար է հատկացրել Ռուսաստանում անցկացված Հայ մշակույթի օրերի կազմակերպմանըՎան Գոգի «Ծաղկած շագանակենիները» կտավն աճուրդում վաճառվել է 190,4 մլն դոլարովՀաստատվել է կառավարության 2026-2031 թվականների գործողությունների ծրագիրըՄիջոցներ են հատկացվել դպրոցներում երկու դասագրքի ներդրման համարԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներԿյանքից հեռացել է Մարինե Մարինոսյանը«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնինՓաշինյանի գոռգոռnցը, վիրավnրանքները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հանդեպ, ոչ թե ուժի, այլ բացառապես սեփական դիրքորոշման խոցելիության վկայությունն են. Արմեն ԱշոտյանՀամեստ տղա էր, ուզում էր շարունակել ծառայությունը․ երեկ կյանքից հեռացած Նարեկը Գավառից էրՎրացի քաղաքագետ. «ԵՄ-ն աշխարհաքաղաքական թզուկ է, և լավագույնը Կրեմլին չզայրացնելն է»Թբիլիսիի բազմահարկ շենքում պայթյnւն է տեղի ունեցել. կան տnւժածներՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորում. Արդյո՞ք եղանակը փոխվում էԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը«Հայաստանի քաղաքական կարանտինը»Մեկնարկել է հետվճարների գործընթացը․ մանրամասներ
Ամենադիտված