ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Մեսսին և Պելեն՝ ցանկից դուրս. The Guardian-ը ներկայացրել է 1-ից 50 խորհրդանշական համարների լեգենդներին

ՍՊՈՐՏ

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը ներկայացրել է յուրահատուկ ֆուտբոլային նախագիծ՝ առանձնացնելով 1-ից 50 խաղային համարների հետ պատմության ընթացքում ամենաշատ ասոցացվող ֆուտբոլիստներին։ Ցանկում տեղ են գտել տարբեր սերունդների լեգենդներ, սակայն մի շարք ընտրություններ արդեն բուռն քննարկումների տեղիք են տվել։

Հեղինակներն ընդգծել են, որ սա սուբյեկտիվ ընտրություն է, որը նպատակ չունի որոշելու բոլոր ժամանակների լավագույն խաղացողներին։ Չափանիշները ներառել են ոչ միայն տիտղոսները, այլև այն, թե որքան երկար է ֆուտբոլիստը կրել տվյալ համարը, ինչ պատմություն է կանգնած ընտրության հետևում և որքանով է այն դարձել նրա ինքնության մասը։

Ամենամեծ աղմուկը բարձրացրել է 10-րդ համարի ընտրությունը։ The Guardian-ը նախապատվությունը տվել է Դիեգո Մարադոնային՝ շրջանցելով Լիոնել Մեսսիին, Պելեին և Ֆերենց Պուշկաշին։ Պարբերականի գնահատմամբ՝ Մարադոնայի համար «տասնյակը» պարզապես թիվ չէր մարզաշապիկին, այլ արգենտինական մշակույթի ու նրա ֆուտբոլային էության անբաժանելի մասը։ Այսպիսով, կարիերայի ընթացքում 10, 19, 30, 18 և 15 համարներով հանդես եկած Մեսին դուրս է մնացել հիմնական ցանկից։

Առաջին համարը վստահվել է ԽՍՀՄ լեգենդար դարպասապահ Լև Յաշինին՝ որպես «Ոսկե գնդակը» նվաճած միակ դարպասապահի։ Յոթերորդ համարի բացարձակ խորհրդանիշ է ճանաչվել Կրիշտիանու Ռոնալդուն, որը 2003 թվականին Ալեքս Ֆերգյուսոնից ստանալով «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար համարը՝ CR7-ը վերածեց համաշխարհային բրենդի։ Իններորդ համարը բաժին է հասել բրազիլացի Ռոնալդոյին, 14-ը՝ Յոհան Կրոյֆին, 22-ը՝ Կակային, իսկ 23-ը՝ Դևիդ Բեքհեմին։

20-րդ համարը վերագրվել է Դիոգու Ժոտային․ «Լիվերպուլը» ֆուտբոլիստի մահից հետո հավերժ շրջանառությունից հանել է այդ համարը՝ ի հիշատակ պորտուգալացու։

35-րդ համարը բաժին է հասել ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևին, որն այս համարով խաղում է արդեն 23 տարի՝ 2003-ից ի վեր։

45-րդ համարում նշվել է Մարիո Բալոտելին, որն այն ընտրել էր, քանի որ 4-ի և 5-ի գումարը իր հաջողակ 9 թիվն է։

47-րդ համարը տրվել է Ֆիլ Ֆոդենին (ընտրել է 47 տարեկանում մահացած պապի պատվին), իսկ 49-ը՝ Մայլզ Լյուիս-Սքելիին (որպես հղում «Արսենալի» 49 անպարտելի խաղերի պատմական շարքին)։

The Guardian-ի ամբողջական ցանկը (1–50)

  1. Լև Յաշին (ԽՍՀՄ)
  2. Կաֆու (Բրազիլիա)
  3. Պաոլո Մալդինի (Իտալիա)
  4. Խավիեր Ձանետի (Արգենտինա)
  5. Ֆրանց Բեկենբաուեր (Գերմանիա)
  6. Ֆրանկո Բարեզի (Իտալիա)
  7. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա)
  8. Մարսել Դեսայի (Ֆրանսիա)
  9. Ռոնալդո (Բրազիլիա)
  10. Դիեգո Մարադոնա (Արգենտինա)
  11. Ռայան Գիգզ (Ուելս)
  12. Մարկո վան Բաստեն (Նիդեռլանդներ)
  13. Գերդ Մյուլեր (Գերմանիա)
  14. Յոհան Կրոյֆ (Նիդեռլանդներ)
  15. Ֆալկաո (Բրազիլիա)
  16. Ռոդրի (Իսպանիա)
  17. Կևին դե Բրույնե (Բելգիա)
  18. Իվան Սամորանո (Չիլի)
  19. Փոլ Գասկոյն (Անգլիա)
  20. Դիոգու Ժոտա (Պորտուգալիա)
  21. Անդրեա Պիրլո (Իտալիա)
  22. Կակա (Բրազիլիա)
  23. Դևիդ Բեքհեմ (Անգլիա)
  24. Լորենցո Ինսինյե (Իտալիա)
  25. Ջանֆրանկո Ձոլա (Իտալիա)
  26. Ջոն Թերի (Անգլիա)
  27. Ֆաբիո Կուալիարելա (Իտալիա)
  28. Կոլո Տուրե (Կոտ դ’Իվուար)
  29. Կայ Հավերց (Գերմանիա)
  30. Յեսպեր Գրոնկյեր (Դանիա)
  31. Բաստիան Շվայնշտայգեր (Գերմանիա)
  32. Կառլոս Տևես (Արգենտինա)
  33. Պետր Չեխ (Չեխիա)
  34. Գրանիտ Ջակա (Շվեյցարիա)
  35. Իգոր Ակինֆեև (Ռուսաստան)
  36. Մատեո Դարմիան (Իտալիա)
  37. Միկի վան դե Վեն (Նիդեռլանդներ)
  38. Դիլան Թոմբայդս (Ավստրալիա)
  39. Բրունու Գիմարայնշ (Բրազիլիա)
  40. Բեսիան Իդրիզայ (Ավստրիա)
  41. Դեկլան Ռայս (Անգլիա)
  42. Յայա Տուրե (Կոտ դ’Իվուար)
  43. Մատեուշ Կլիխ (Լեհաստան)
  44. Իվան Պերիշիչ (Խորվաթիա)
  45. Մարիո Բալոտելի (Իտալիա)
  46. Սալվատորե Սիրիգու (Իտալիա)
  47. Ֆիլ Ֆոդեն (Անգլիա)
  48. Քերթիս Ջոնս (Անգլիա)
  49. Մայլզ Լյուիս-Սքելի (Անգլիա)
  50. Լազար Մարկովիչ (Սերբիա)
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular