Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Մեսսին և Պելեն՝ ցանկից դուրս. The Guardian-ը ներկայացրել է 1-ից 50 խորհրդանշական համարների լեգենդներին

ՍՊՈՐՏ

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը ներկայացրել է յուրահատուկ ֆուտբոլային նախագիծ՝ առանձնացնելով 1-ից 50 խաղային համարների հետ պատմության ընթացքում ամենաշատ ասոցացվող ֆուտբոլիստներին։ Ցանկում տեղ են գտել տարբեր սերունդների լեգենդներ, սակայն մի շարք ընտրություններ արդեն բուռն քննարկումների տեղիք են տվել։

Հեղինակներն ընդգծել են, որ սա սուբյեկտիվ ընտրություն է, որը նպատակ չունի որոշելու բոլոր ժամանակների լավագույն խաղացողներին։ Չափանիշները ներառել են ոչ միայն տիտղոսները, այլև այն, թե որքան երկար է ֆուտբոլիստը կրել տվյալ համարը, ինչ պատմություն է կանգնած ընտրության հետևում և որքանով է այն դարձել նրա ինքնության մասը։

Ամենամեծ աղմուկը բարձրացրել է 10-րդ համարի ընտրությունը։ The Guardian-ը նախապատվությունը տվել է Դիեգո Մարադոնային՝ շրջանցելով Լիոնել Մեսսիին, Պելեին և Ֆերենց Պուշկաշին։ Պարբերականի գնահատմամբ՝ Մարադոնայի համար «տասնյակը» պարզապես թիվ չէր մարզաշապիկին, այլ արգենտինական մշակույթի ու նրա ֆուտբոլային էության անբաժանելի մասը։ Այսպիսով, կարիերայի ընթացքում 10, 19, 30, 18 և 15 համարներով հանդես եկած Մեսին դուրս է մնացել հիմնական ցանկից։

Առաջին համարը վստահվել է ԽՍՀՄ լեգենդար դարպասապահ Լև Յաշինին՝ որպես «Ոսկե գնդակը» նվաճած միակ դարպասապահի։ Յոթերորդ համարի բացարձակ խորհրդանիշ է ճանաչվել Կրիշտիանու Ռոնալդուն, որը 2003 թվականին Ալեքս Ֆերգյուսոնից ստանալով «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար համարը՝ CR7-ը վերածեց համաշխարհային բրենդի։ Իններորդ համարը բաժին է հասել բրազիլացի Ռոնալդոյին, 14-ը՝ Յոհան Կրոյֆին, 22-ը՝ Կակային, իսկ 23-ը՝ Դևիդ Բեքհեմին։

20-րդ համարը վերագրվել է Դիոգու Ժոտային․ «Լիվերպուլը» ֆուտբոլիստի մահից հետո հավերժ շրջանառությունից հանել է այդ համարը՝ ի հիշատակ պորտուգալացու։

35-րդ համարը բաժին է հասել ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևին, որն այս համարով խաղում է արդեն 23 տարի՝ 2003-ից ի վեր։

45-րդ համարում նշվել է Մարիո Բալոտելին, որն այն ընտրել էր, քանի որ 4-ի և 5-ի գումարը իր հաջողակ 9 թիվն է։

47-րդ համարը տրվել է Ֆիլ Ֆոդենին (ընտրել է 47 տարեկանում մահացած պապի պատվին), իսկ 49-ը՝ Մայլզ Լյուիս-Սքելիին (որպես հղում «Արսենալի» 49 անպարտելի խաղերի պատմական շարքին)։

The Guardian-ի ամբողջական ցանկը (1–50)

  1. Լև Յաշին (ԽՍՀՄ)
  2. Կաֆու (Բրազիլիա)
  3. Պաոլո Մալդինի (Իտալիա)
  4. Խավիեր Ձանետի (Արգենտինա)
  5. Ֆրանց Բեկենբաուեր (Գերմանիա)
  6. Ֆրանկո Բարեզի (Իտալիա)
  7. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա)
  8. Մարսել Դեսայի (Ֆրանսիա)
  9. Ռոնալդո (Բրազիլիա)
  10. Դիեգո Մարադոնա (Արգենտինա)
  11. Ռայան Գիգզ (Ուելս)
  12. Մարկո վան Բաստեն (Նիդեռլանդներ)
  13. Գերդ Մյուլեր (Գերմանիա)
  14. Յոհան Կրոյֆ (Նիդեռլանդներ)
  15. Ֆալկաո (Բրազիլիա)
  16. Ռոդրի (Իսպանիա)
  17. Կևին դե Բրույնե (Բելգիա)
  18. Իվան Սամորանո (Չիլի)
  19. Փոլ Գասկոյն (Անգլիա)
  20. Դիոգու Ժոտա (Պորտուգալիա)
  21. Անդրեա Պիրլո (Իտալիա)
  22. Կակա (Բրազիլիա)
  23. Դևիդ Բեքհեմ (Անգլիա)
  24. Լորենցո Ինսինյե (Իտալիա)
  25. Ջանֆրանկո Ձոլա (Իտալիա)
  26. Ջոն Թերի (Անգլիա)
  27. Ֆաբիո Կուալիարելա (Իտալիա)
  28. Կոլո Տուրե (Կոտ դ’Իվուար)
  29. Կայ Հավերց (Գերմանիա)
  30. Յեսպեր Գրոնկյեր (Դանիա)
  31. Բաստիան Շվայնշտայգեր (Գերմանիա)
  32. Կառլոս Տևես (Արգենտինա)
  33. Պետր Չեխ (Չեխիա)
  34. Գրանիտ Ջակա (Շվեյցարիա)
  35. Իգոր Ակինֆեև (Ռուսաստան)
  36. Մատեո Դարմիան (Իտալիա)
  37. Միկի վան դե Վեն (Նիդեռլանդներ)
  38. Դիլան Թոմբայդս (Ավստրալիա)
  39. Բրունու Գիմարայնշ (Բրազիլիա)
  40. Բեսիան Իդրիզայ (Ավստրիա)
  41. Դեկլան Ռայս (Անգլիա)
  42. Յայա Տուրե (Կոտ դ’Իվուար)
  43. Մատեուշ Կլիխ (Լեհաստան)
  44. Իվան Պերիշիչ (Խորվաթիա)
  45. Մարիո Բալոտելի (Իտալիա)
  46. Սալվատորե Սիրիգու (Իտալիա)
  47. Ֆիլ Ֆոդեն (Անգլիա)
  48. Քերթիս Ջոնս (Անգլիա)
  49. Մայլզ Լյուիս-Սքելի (Անգլիա)
  50. Լազար Մարկովիչ (Սերբիա)
Տնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդելՄեսսին և Պելեն՝ ցանկից դուրս. The Guardian-ը ներկայացրել է 1-ից 50 խորհրդանշական համարների լեգենդներինԳրեթե 300,000 կանադացի ստորագրել է ԱՄՆ դեսպանին երկրից վտարելու պահանջով խնդրագիրՎթար է․ ջուր չի լինելուԳեղարքունիքում «Mercedes Sprinter»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել. կա վիրավnրՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան ԱբրահամյանՁյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներինԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԲանակցությունները եղել են անկեղծ և արդյունավետ. Ուիտկոֆը` Ուկրաինայի հարցով Բեռլինում տեղի ունեցած հանդիպման մասինԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվելՊակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախման հետևանքով 10 մարդ է մահшցելԳեղարքունիքի ոստիկանները թմրանյութ տեղադրելու պահին երկու տղամարդու են ձերբակալվել․ առգրավվել է 44 փաթեթ մարիխուանա«Ռեալ»-ը հայտարարել է կիսապաշտպանի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասինՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. ՊուտինՈսկու գինը սեպտեմբերի 19-ից ի վեր առաջին անգամ նվազել է՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց 3 700 դոլարից ցածրԳազի գնի 10% բարձրացումը կարող է հանգեցնել 0,6% գնաճի․ ԳալստյանԹուրքիայի պատճառով հետաձգվել է Գերմանիայի ԱԳ նախարարի թռիչքը ԵրևանիցՄիջոցներ են հատկացվել TRIPP նախագծի իրականացման շրջանակում նախապատրաստական աշխատանքների համարԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի«Սոցիալական փաթեթ» ծրագիրը կդադարեցվի. շահառուները կուտակված գումարները կկարողանան տնօրինել իրենց հայեցողությամբՊատրաստ եմ վերադառնալ բանակ և հարկ եղած դեպքում կռվել Ռուսաստանի դեմ. արքայազն ՀարիՊուտինը, Թրամփը և Սի Ծինփինը խաղաղության մասին հռչակագիր են ընդունելՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի ԾինփինԴատարանը 3 ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի տնային կալանքըUFC-ն պայմանագիր կկնքի Նուրմագոմեդովի եղբոր հետ, նրանց նոր աստղեր են պետք․ ԾառուկյանԻտալական ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել շան հետ. պաշտոնականԲուդապեշտում «Total Chess» մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Ռապորտին, Լևոն Արոնյանը՝ ՄամեդյարովինԻսպանիայի գավաթ․ Ռանոսի դուբլն օգնել է 10 հոգով մնացած «Տեներիֆե»-ին հաղթել «Բադախոս»-ինԿառավարությունը 68 հազար դոլար է հատկացրել Ռուսաստանում անցկացված Հայ մշակույթի օրերի կազմակերպմանըՎան Գոգի «Ծաղկած շագանակենիները» կտավն աճուրդում վաճառվել է 190,4 մլն դոլարովՀաստատվել է կառավարության 2026-2031 թվականների գործողությունների ծրագիրըՄիջոցներ են հատկացվել դպրոցներում երկու դասագրքի ներդրման համարԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներԿյանքից հեռացել է Մարինե Մարինոսյանը«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնինՓաշինյանի գոռգոռnցը, վիրավnրանքները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հանդեպ, ոչ թե ուժի, այլ բացառապես սեփական դիրքորոշման խոցելիության վկայությունն են. Արմեն ԱշոտյանՀամեստ տղա էր, ուզում էր շարունակել ծառայությունը․ երեկ կյանքից հեռացած Նարեկը Գավառից էրՎրացի քաղաքագետ. «ԵՄ-ն աշխարհաքաղաքական թզուկ է, և լավագույնը Կրեմլին չզայրացնելն է»Թբիլիսիի բազմահարկ շենքում պայթյnւն է տեղի ունեցել. կան տnւժածներՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորում. Արդյո՞ք եղանակը փոխվում էԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը«Հայաստանի քաղաքական կարանտինը»Մեկնարկել է հետվճարների գործընթացը․ մանրամասներՄոսկվան նախազգուշացում է հղել ԵրևանինԹվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ»Ձեր ստեղծածը թղթե տնակ է՝ գունազարդված ու գեղեցիկ փաթեթավորված․ ադրբեջանցnւ անխոչընդոտ անցումն ու բանակում շարունակվող մահվшն ելքերը՝ վկա. Տիգրան ԱբրահամյանՋուր չի լինի մինչեւ 18:00-նԸնդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»Վանո Սիրադեղյանը նիստերին անհարգի բացակայությունների պատճառով զրկվել է Հայաստանի ԱԺ պատգամավորի մանդատից․ պատմության այս օրը (Նոյեմբերի 19)
Ամենադիտված