ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Փորձում ենք ուժեղ լինել, Վոլոդյաս այդպես կցանկանար». Վոլոդյա Մխիթարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Շատ ժիր, աշխույժ երեխա էր։ Մի քիչ էլ չարաճճիություն ուներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վոլոդյայի մայրիկը՝ տիկին Մարինեն։ Վոլոդյան ծնվել է Երևանում, որտեղ էլ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Հաճախել է Մուշեղ Մխոյանի անվան թիվ 68 դպրոցը։ «Շատ էր սիրում անգլերենը, պարտաճանաչ պարապմունքների էր հաճախում։ Ուսուցիչն իրենից շատ գոհ էր, միշտ այլ առարկաների համեմատ անգլերենից ավելի բարձր գնահատականներ էր ստանում»։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո Վոլոդյան սկսում է մորեղբոր մոտ ավտովերանորոգման արհեստը սովորել։ «Փոքր տարիքից շատ էր սիրում մեքենաներ։ Նաև վարում էր։ Ե՛վ սովորում էր, և՛ աշխատում»։ Մայրիկն ասում է՝ որդու երազանքներն ու նպատակները շատ էին։ «Ընկերուհի ուներ, իրար հետ շատ էին զրուցում նաև ծառայության ժամանակ։ Անգամ պատերազմի օրերին ընկերուհու հետ զրույցում անկեղծացել էր. «Աստված գիտի՝ այստեղից դուրս կգա՞մ, տուն կհասնե՞մ, թե՞ ոչ»։ Իսկ մեզ միայն ասում էր. «Ամեն ինչ լավ է, ամեն ինչ տոչնի ա, մա՛մ ջան, պա՛պ ջան։ Ես լավ եմ, դուք ձեզ լավ նայեք։ Մեզ դիրքեր չեն տանում»։ Բայց իրականում նա եղել է պատերազմի թեժ կետերում։ Բնականաբար, մեքենա վարել ևս գիտեր, իր այդ հմտությամբ ևս օգտակար է եղել պատերազմի դաշտում»։

2019 թվականի դեկտեմբերի 25-ին էր ժամկետային ծառայության զորակոչվել Վոլոդյան։ Ծառայում էր Քարվաճառում։ «Շատ սիրով է մեկնել ծառայության։ Ծանուցագիրը ստանալու օրն ուրախ-ուրախ տուն եկավ, ասաց. «Մա՛մ, ծանուցագիրս տվել են, չեմ համբերում, թե երբ եմ գնալու ծառայելու»։ Մյուս կողմից էլ՝ ընկերուհի ուներ, միտքն անընդհատ տան կողմն էր, թե երբ պետք է ծառայի, շուտ վերադառնա։ Նպատակներից մեկն էր, որ մեր տունը մեծացներ։ Ասում էր՝ փոքր է, պետք է երկրորդ հարկ ավելացնենք։ Ծառայության ընթացքն էլ շատ լավ էր անցնում։ Ուղղակի նա այդպես էլ արձակուրդ չեկավ, քանի որ կորոնավիրուսի շրջանն էր։ Մեկ անգամ մենք ենք իր մոտ գնացել երդմնակալության արարողության օրը։ Դեռ պատերազմի հետքն էլ անգամ չկար, բայց այդ օրը շատ տխուր էր, կարծես մի բան զգար։ Կյանքում երևի իրեն այդպես տխուր չենք տեսել։ Շատ շփվող էր, աշխույժ, բայց այդ օրն իրեն նման չէր»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Նա ամեն օր մեզ հետ կապի մեջ էր։ Զանգում էր հայրիկին, զրուցում։ Միայն իր զոհվելու օրը չի զանգել։ Այդ օրն ամուսինս եկավ, ասաց՝ կռիվը վերջացավ։ Շատ ուրախացանք։ Նոյեմբերի 9-ին հայրիկն անընդհատ զանգել է իրեն, բայց նա չի պատասխանել զանգերին։ Նախքան դա, եթե զանգում էինք, և նա չէր պատասխանում, հետո հետ էր զանգում, ասում, որ քնած է եղել, չի լսել, ինչ-որ պատճառաբանություն էր բերում։ Ու երբեք չասաց, որ պատերազմի մեջ է և ուղղակի իրեն հարմար չէ պատասխանել մեր զանգերին»։

Վոլոդյան անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում։ Շուտ է տուն «վերադարձել»։ «Նոյեմբերի 10-ին իմացանք բոթը։ Ամուսինս գնաց ու մեր տղային տուն «բերեց»։ Գոնե այդ մի հարցում մխիթարվում ենք, որ իրեն երկար չենք փնտրել»։

Ապրելու ուժի մասին։ «Վոլոդյան առաջնեկս է։ Կրտսեր քույր ունի։ Հիմա փորձում ենք ուժեղ լինել, քանի որ այդպես կցանկանար Վոլոդյաս։ Նա կցանկանար, որ մենք ուժեղ լինենք ու շարունակենք ապրել։ Տղաս կյանքով լեցուն մարդ էր։ Անգամ այդ տարիքում շատ բան հասցրեց անել։ Սիրել ու սիրվել հասցրեց։ Իր նպատակներն ու երազանքները մենք պետք է կյանքի կոչենք։ Իհարկե, շատ ծանր իրականություն է։ Ներսումդ ցավը շարունակում է կրծել հոգիդ։ Իր բացը լրացնել չենք կարող, բայց պարտավոր ենք ապրել։

Հայրիկն ամեն օր գնում է Վոլոդյայիս մոտ։ Մինչ օրս չենք հավատում այս իրականությանը։ Մեկ-մեկ հիշողություններով հետ ես գնում, մտածում՝ սա մե՞զ հետ պատահեց։ Ինչպե՞ս մեր երեխան մեր ձեռքից «թռավ»։ Ինչպե՞ս դիմացանք այս ամենին։ Երբեմն անգամ մտածում ես՝ ինչ է, մեր երեխան էլ չի գալո՞ւ։ Վեց տարի է անցել, ու մենք Վոլոդյայիս չենք տեսել։ Կարոտից ուղղակի մեռնում ենք։ Բայց հետո գալիս է գիտակցումը, որ ոչինչ փոխել չես կարող»։ 

Հ. Գ. - Վոլոդյա Մխիթարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Նուբարաշենի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular