Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Փորձում ենք ուժեղ լինել, Վոլոդյաս այդպես կցանկանար». Վոլոդյա Մխիթարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Շատ ժիր, աշխույժ երեխա էր։ Մի քիչ էլ չարաճճիություն ուներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վոլոդյայի մայրիկը՝ տիկին Մարինեն։ Վոլոդյան ծնվել է Երևանում, որտեղ էլ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Հաճախել է Մուշեղ Մխոյանի անվան թիվ 68 դպրոցը։ «Շատ էր սիրում անգլերենը, պարտաճանաչ պարապմունքների էր հաճախում։ Ուսուցիչն իրենից շատ գոհ էր, միշտ այլ առարկաների համեմատ անգլերենից ավելի բարձր գնահատականներ էր ստանում»։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո Վոլոդյան սկսում է մորեղբոր մոտ ավտովերանորոգման արհեստը սովորել։ «Փոքր տարիքից շատ էր սիրում մեքենաներ։ Նաև վարում էր։ Ե՛վ սովորում էր, և՛ աշխատում»։ Մայրիկն ասում է՝ որդու երազանքներն ու նպատակները շատ էին։ «Ընկերուհի ուներ, իրար հետ շատ էին զրուցում նաև ծառայության ժամանակ։ Անգամ պատերազմի օրերին ընկերուհու հետ զրույցում անկեղծացել էր. «Աստված գիտի՝ այստեղից դուրս կգա՞մ, տուն կհասնե՞մ, թե՞ ոչ»։ Իսկ մեզ միայն ասում էր. «Ամեն ինչ լավ է, ամեն ինչ տոչնի ա, մա՛մ ջան, պա՛պ ջան։ Ես լավ եմ, դուք ձեզ լավ նայեք։ Մեզ դիրքեր չեն տանում»։ Բայց իրականում նա եղել է պատերազմի թեժ կետերում։ Բնականաբար, մեքենա վարել ևս գիտեր, իր այդ հմտությամբ ևս օգտակար է եղել պատերազմի դաշտում»։

2019 թվականի դեկտեմբերի 25-ին էր ժամկետային ծառայության զորակոչվել Վոլոդյան։ Ծառայում էր Քարվաճառում։ «Շատ սիրով է մեկնել ծառայության։ Ծանուցագիրը ստանալու օրն ուրախ-ուրախ տուն եկավ, ասաց. «Մա՛մ, ծանուցագիրս տվել են, չեմ համբերում, թե երբ եմ գնալու ծառայելու»։ Մյուս կողմից էլ՝ ընկերուհի ուներ, միտքն անընդհատ տան կողմն էր, թե երբ պետք է ծառայի, շուտ վերադառնա։ Նպատակներից մեկն էր, որ մեր տունը մեծացներ։ Ասում էր՝ փոքր է, պետք է երկրորդ հարկ ավելացնենք։ Ծառայության ընթացքն էլ շատ լավ էր անցնում։ Ուղղակի նա այդպես էլ արձակուրդ չեկավ, քանի որ կորոնավիրուսի շրջանն էր։ Մեկ անգամ մենք ենք իր մոտ գնացել երդմնակալության արարողության օրը։ Դեռ պատերազմի հետքն էլ անգամ չկար, բայց այդ օրը շատ տխուր էր, կարծես մի բան զգար։ Կյանքում երևի իրեն այդպես տխուր չենք տեսել։ Շատ շփվող էր, աշխույժ, բայց այդ օրն իրեն նման չէր»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Նա ամեն օր մեզ հետ կապի մեջ էր։ Զանգում էր հայրիկին, զրուցում։ Միայն իր զոհվելու օրը չի զանգել։ Այդ օրն ամուսինս եկավ, ասաց՝ կռիվը վերջացավ։ Շատ ուրախացանք։ Նոյեմբերի 9-ին հայրիկն անընդհատ զանգել է իրեն, բայց նա չի պատասխանել զանգերին։ Նախքան դա, եթե զանգում էինք, և նա չէր պատասխանում, հետո հետ էր զանգում, ասում, որ քնած է եղել, չի լսել, ինչ-որ պատճառաբանություն էր բերում։ Ու երբեք չասաց, որ պատերազմի մեջ է և ուղղակի իրեն հարմար չէ պատասխանել մեր զանգերին»։

Վոլոդյան անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում։ Շուտ է տուն «վերադարձել»։ «Նոյեմբերի 10-ին իմացանք բոթը։ Ամուսինս գնաց ու մեր տղային տուն «բերեց»։ Գոնե այդ մի հարցում մխիթարվում ենք, որ իրեն երկար չենք փնտրել»։

Ապրելու ուժի մասին։ «Վոլոդյան առաջնեկս է։ Կրտսեր քույր ունի։ Հիմա փորձում ենք ուժեղ լինել, քանի որ այդպես կցանկանար Վոլոդյաս։ Նա կցանկանար, որ մենք ուժեղ լինենք ու շարունակենք ապրել։ Տղաս կյանքով լեցուն մարդ էր։ Անգամ այդ տարիքում շատ բան հասցրեց անել։ Սիրել ու սիրվել հասցրեց։ Իր նպատակներն ու երազանքները մենք պետք է կյանքի կոչենք։ Իհարկե, շատ ծանր իրականություն է։ Ներսումդ ցավը շարունակում է կրծել հոգիդ։ Իր բացը լրացնել չենք կարող, բայց պարտավոր ենք ապրել։

Հայրիկն ամեն օր գնում է Վոլոդյայիս մոտ։ Մինչ օրս չենք հավատում այս իրականությանը։ Մեկ-մեկ հիշողություններով հետ ես գնում, մտածում՝ սա մե՞զ հետ պատահեց։ Ինչպե՞ս մեր երեխան մեր ձեռքից «թռավ»։ Ինչպե՞ս դիմացանք այս ամենին։ Երբեմն անգամ մտածում ես՝ ինչ է, մեր երեխան էլ չի գալո՞ւ։ Վեց տարի է անցել, ու մենք Վոլոդյայիս չենք տեսել։ Կարոտից ուղղակի մեռնում ենք։ Բայց հետո գալիս է գիտակցումը, որ ոչինչ փոխել չես կարող»։ 

Հ. Գ. - Վոլոդյա Մխիթարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Նուբարաշենի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ձեր ստեղծածը թղթե տնակ է՝ գունազարդված ու գեղեցիկ փաթեթավորված․ ադրբեջանցnւ անխոչընդոտ անցումն ու բանակում շարունակվող մահվшն ելքերը՝ վկա. Տիգրան ԱբրահամյանՋուր չի լինի մինչեւ 18:00-նԸնդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»«Փորձում ենք ուժեղ լինել, Վոլոդյաս այդպես կցանկանար». Վոլոդյա Մխիթարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում. «Փաստ»Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրՑերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. ՍուրենյանՓոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրում. «Փաստ»«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նոյեմբերի 19-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվենԻրանի բանակը հայտարարել է Քուվեյթի ռազմակայանում տեղակայված ամերիկյան Patriot համակարգերին հարվածելու մասինՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակովԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունըԱրգենտինայի երիտասարդ աստղերը 7:0 հաշվով հաղթել են Կոստա Ռիկայի հավաքականինՍլովակիայում տեղի են ունեցել հակակառավարական զանգվածային հանրահավաքներԱԷՄԳ-ն հույս ունի, որ շատ շուտով կկարողանա վերսկսել Իրանի օբյեկտների ստուգումները․ ԳրոսսիՀայտնի են Globe Soccer Awards 2026-ի բոլոր անվանակարգերի թեկնածուներըՔեմբրիջի բառարանը հայտարարել է 2026 թվականի բառըԿանդինսկու՝ Բաուհաուսի շրջանի ստեղծագործությունը ռեկորդ է սահմանել Christie's-ի աճուրդումՄԱԿ-ը պետք է որոշակի դեր խաղա միջազգային hակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում hակամարտության կարգավորման գործընթացներում. Ռաֆայել ԳրոսիՓաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերըՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը«Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի uպանողին Ռուսաստանից բերել են ՀայաստանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ են․ ShamshyanԱբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իրԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համարՖրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ձերբակալվել է ավելի քան 7,000 մարդԵրկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումՆախատեսվում է երկարաձգել Արցախից տեղահանված անձանց կարգավիճակի ժամկետը․ մանրամասներԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. ԲայրամովՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԾանոթ ու միարժամանակ անհայտ … ֆերնետ լիկյորԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարար
Ամենադիտված