ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«ԵՄ-ն Փաշինյանին նախապատրաստել է Պուտինի հետ հանդիպումից առաջ, որը կորոշի Հայաստանի ճակատագիրը. Իսկ փող ընդհանրապես չտվեցին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի նոյեմբերյան գագաթնաժողովին: ՀՀ վարչապետը հույս ուներ լիարժեք տնտեսական աջակցության, քանի որ Երևանը վերջապես որոշել է իր ուղին դեպի ԵՄ: Սակայն Իռլանդիայում նա կարողացավ ստանալ միայն «ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության աջակցության վերահաստատումը», գրում է mt.ru–ն:

Պաշտոնական հայտարարության համաձայն ԵՄ երկրները գովաբանել են Հայաստանում ամառային ընտրությունները, որոնցում Փաշինյանի կուսակցությունը պահպանեց իր մեծամասնությունը: Եվրոպացի պաշտոնյաները կարծում են, որ հայ ժողովուրդը կարողացավ ընտրել «խաղաղություն, ժողովրդավարություն և Եվրոպայի հետ մերձեցում» Ռուսաստանի ուժեղ ճնշման տակ, իսկ ընտրություններից հետո Ռուսաստանը «միայն մեծացրեց ճնշումը» քաղաքականության և տնտեսության մեջ: ԵՄ-ն ընդգծել է հայկական արտահանման «աննախադեպ սահմանափակումները» և խոսել գազի գների բարձրացման մասին, և ի պատասխան դրա խոստացել է «քայլեր ձեռնարկել» ապահովելու համար, որ Հայաստանը «ազատորեն որոշի իր ճակատագիրը»: Իսկ ընդհանրապես Փաշինյանը Դուբլինում որևէ կոնկրետ բան չստացավ: Նրա այցի գագաթնակետը Թուրքիայից բերած բանանի հետ խաղալն էր: ՀՀ վարչապետը վայելելով երկարավուն միրգը ակտիվորեն նկարահանեց իրեն։ Հայ  սոցցանցերի օգտատերերը նշել են. «Պաշտոնական այցերի ժամանակ հրապարակված ոչ պաշտոնական տեսանյութերը չեն համապատասխանում քաղաքական նշանակությանը, հատկապես այս պահին»։ Հայերը նաև դժկամությամբ են հավատում եվրոպացի պաշտոնյաների խոստումներին։ Նրանք ընդունելով «սպասենք և տեսնենք» մոտեցումը ապագային նայում են քիչ հույսով։

Եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումը կարևոր էր Փաշինյանի համար Ռուսաստան կատարելիք իր առաջիկա այցերից առաջ։ Նա հայտարարել է դեկտեմբերի 3-ից 11-ը կայանալիք երեք այցերի մասին։ Վարչապետը որպես այցերի հիմնական նպատակ նշում է բարեկամական մթնոլորտի պահպանումը։ Ընդ որում ԵՄ–ի կոնկրետ խոստումները և քանակական աջակցությունը կամրապնդեին Փաշինյանի դիրքերը Վլադիմիր Պուտինի հետ զրույցներում, սակայն նրա հույսերը չարդարացան։ «ԵՄ առաջնորդները դատապարտեցին Ռուսաստանին, բայց փող չտվեցին։ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման կմեկնի դատարկ դրամապանակով։ Դա լիովին սպասելի էր։ Ոչ ոք Փաշինյանին չի վճարի նրա հակառուսական օրակարգի համար ավելին, քան արդեն իսկ տվել է», - գրել է հայ քաղաքական վերլուծաբան Բենիամին Մաթևոսյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular