«ԵՄ-ն Փաշինյանին նախապատրաստել է Պուտինի հետ հանդիպումից առաջ, որը կորոշի Հայաստանի ճակատագիրը. Իսկ փող ընդհանրապես չտվեցին»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՓաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի նոյեմբերյան գագաթնաժողովին: ՀՀ վարչապետը հույս ուներ լիարժեք տնտեսական աջակցության, քանի որ Երևանը վերջապես որոշել է իր ուղին դեպի ԵՄ: Սակայն Իռլանդիայում նա կարողացավ ստանալ միայն «ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության աջակցության վերահաստատումը», գրում է mt.ru–ն:
Պաշտոնական հայտարարության համաձայն ԵՄ երկրները գովաբանել են Հայաստանում ամառային ընտրությունները, որոնցում Փաշինյանի կուսակցությունը պահպանեց իր մեծամասնությունը: Եվրոպացի պաշտոնյաները կարծում են, որ հայ ժողովուրդը կարողացավ ընտրել «խաղաղություն, ժողովրդավարություն և Եվրոպայի հետ մերձեցում» Ռուսաստանի ուժեղ ճնշման տակ, իսկ ընտրություններից հետո Ռուսաստանը «միայն մեծացրեց ճնշումը» քաղաքականության և տնտեսության մեջ: ԵՄ-ն ընդգծել է հայկական արտահանման «աննախադեպ սահմանափակումները» և խոսել գազի գների բարձրացման մասին, և ի պատասխան դրա խոստացել է «քայլեր ձեռնարկել» ապահովելու համար, որ Հայաստանը «ազատորեն որոշի իր ճակատագիրը»: Իսկ ընդհանրապես Փաշինյանը Դուբլինում որևէ կոնկրետ բան չստացավ: Նրա այցի գագաթնակետը Թուրքիայից բերած բանանի հետ խաղալն էր: ՀՀ վարչապետը վայելելով երկարավուն միրգը ակտիվորեն նկարահանեց իրեն։ Հայ սոցցանցերի օգտատերերը նշել են. «Պաշտոնական այցերի ժամանակ հրապարակված ոչ պաշտոնական տեսանյութերը չեն համապատասխանում քաղաքական նշանակությանը, հատկապես այս պահին»։ Հայերը նաև դժկամությամբ են հավատում եվրոպացի պաշտոնյաների խոստումներին։ Նրանք ընդունելով «սպասենք և տեսնենք» մոտեցումը ապագային նայում են քիչ հույսով։
Եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումը կարևոր էր Փաշինյանի համար Ռուսաստան կատարելիք իր առաջիկա այցերից առաջ։ Նա հայտարարել է դեկտեմբերի 3-ից 11-ը կայանալիք երեք այցերի մասին։ Վարչապետը որպես այցերի հիմնական նպատակ նշում է բարեկամական մթնոլորտի պահպանումը։ Ընդ որում ԵՄ–ի կոնկրետ խոստումները և քանակական աջակցությունը կամրապնդեին Փաշինյանի դիրքերը Վլադիմիր Պուտինի հետ զրույցներում, սակայն նրա հույսերը չարդարացան։ «ԵՄ առաջնորդները դատապարտեցին Ռուսաստանին, բայց փող չտվեցին։ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման կմեկնի դատարկ դրամապանակով։ Դա լիովին սպասելի էր։ Ոչ ոք Փաշինյանին չի վճարի նրա հակառուսական օրակարգի համար ավելին, քան արդեն իսկ տվել է», - գրել է հայ քաղաքական վերլուծաբան Բենիամին Մաթևոսյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am