ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ հայկական կողմի զիջումները չեն նվազեցնում նրա ախորժակը, այլ մեծացնում են նոր պահանջների ու էսկալացիայի հնարավորությունները. ադրբեջանագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ հայկական կողմի զիջումները չեն նվազեցնում նրա ախորժակը, այլ մեծացնում են նոր պահանջների ու էսկալացիայի հնարավորությունները: Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի «աննկատ» խոստովանությունը․ միակողմանի զիջումները հանգեցնում էին նոր պատերազմի 2025-ի գարնանը:

Դաշտում արդեն քանի օր է քննարկվում ԱԽ նախկին քարտուղարի հոդվածը և դրան հաջորդող հարցազրույցը։ Ես ուզում եմ անդրադառնալ այդ հարցազրույցի աննկատ մնացած, բայց, իմ գնահատմամբ, ամենակարևոր խոստովանությանը։ Երբ Արշալույս Մղդեսյանը հարցնում է, թե ինչու ԱԽ քարտուղարը չկանխեց ԵՄ-ի հետ կապված օրենքի ընդունումը ԱԺ-ում, վերջինս ասում է․ «Չհաջողվեց․․․ բայց ես ուզում եմ հիշեցնել, որ դա 2025 թվականի մարտ-ապրիլն էր․․․ բայց նաև տեղի էր ունենում մի շատ կարևոր իրադարձություն՝ դա Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն էին և հնարավոր էսկալացիաները։ Ես չգիտեմ՝ շատերը հիշում են, թե չէ, բայց հրապարակային հնարավոր էսկալացիայի մասին խոսք կար, ես բանակցություն էի վարում Հաջիևի հետ, և նաև սպառնալիքն այն աստիճան էր, որ ԱՄՆ դեսպանատունը քննարկում էր իր էվակուացիայի հարցը․․․»։

Ես այս շրջանը հոյակապ հիշում եմ, ավելին՝ բազմիցս խոսել եմ դրա մասին, քանի որ սա այն շրջանն էր, երբ ՔՊ-ն համաձայնել էր Ադրբեջանի կողմից «Խաղաղության պայմանագրի» տեքստն ավարտին հասցնելու համար առաջադրված վերջին երկու նախապայմաններին։ Մարտի 13-ին կողմերը հայտարարեցին, որ Երևանն ընդունել է վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները, և պայմանագրի տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարում էր, որ պատրաստ է ստորագրել պայմանագիրը, իսկ Ադրբեջանը, ի պատասխան, սկսեց ապատեղեկատվական հսկայական արշավ, որը, հենց նույն նախկին ԱԽՔ-ի խոստովանությամբ, բերելու էր պատերազմի։ Պատերազմից մեզ փրկեց ԱՄՆ միջնորդությունը։

Փաստացի, սա ուղիղ խոստովանություն է առ այն, որ Ադրբեջանի պահանջների բավարարումը բերում է նոր էսկալացիայի, որից մենք մեզ պաշտպանել չենք կարող, եթե որևէ երրորդ կողմ չմիջամտի։ Մեզ արդեն վեց տարի ասում են՝ երաշխավոր պետք չէ, ուղիղ ենք խոսում, ուղիղ ենք հարց լուծում, ու այդ քաղաքականության արդյունքում Ադրբեջանի ձեռքին են դրվում բոլոր խաղաքարտերը։ Միևնույն ժամանակ, չի իրականացվում ՀՀ անվտանգային համակարգը պատշաճ պատրաստվածության բերելու քաղաքականություն, ավելին՝ արժեզրկվում և դեմորալիզացվում է հայոց բանակը։

Ի պատասխան՝ Ադրբեջանն իրեն հարմար պահին նորից սկսում է էսկալացիայի ռիսկ ստեղծել։ Այս խոստովանությունը նաև այլ բան է փաստում՝ Ադրբեջանին պայմանագիր կամ դրա վերջնական ստորագրում պետք չէ, հակառակը՝ հենց հայկական կողմը համաձայնում է ու ասում՝ եկեք ստորագրենք, բարձրանում է պատերազմի ռիսկը, քանի որ Ադրբեջանին պետք է գործընթացի շարունակականության ապահովում, որի ընթացքում ինքը կքայքայի մեր պետությունը, իսկ ՔՊ-ն համաձայնվել է այս «գործարքին»։

Պայմանագիրն անցած տարվա օգոստոսին նախաստորագրվել է բացառապես ԱՄՆ նախագահի միջնորդությամբ։ Ալիևն այլ պարագայում դա չէր նախաստորագրելու, բայց դրանից մեկ տարի անց այդ պայմանագիրը բազմիցս խախտվել է Ալիևի կողմից՝ առանց որևէ պատասխանատվության։

Պարզ տրամաբանությունը գալիս է փաստելու՝ Ադրբեջանին պետք չէ ստորագրություն, Ադրբեջանը կանգ չի առնում, եթե չկան արտաքին դերակատարներ կամ իրեն զսպող, պատրաստված ՀՀ բանակ։ ՀՀ ղեկավարությունը տապալել է անվտանգության ապահովման և բանակի հզորացման քաղաքականությունը՝ ՀՀ-ն տանելով միակողմանի զիջումների այնպիսի ճանապարհով, որոնք ուղղակի վտանգում են ՀՀ ինքնիշխանությունը։ Սահմանադրության շուրջ ստեղծված իրավիճակը դրա վառ ապացույցն է։ Փաշինյանի «խաղաղությանն» էլ աջակցող նախկին ԱԽՔ քարտուղարը, ում ընդամենը գործից հանել են, այդ անվտանգային քաղաքականության տապալման պատասխանատուներից մեկն է։ Ըստ իս՝ հենց այս բովանդակությունը պետք է դնել քննարկման, երբ ՔՊ-ական պաշտոնյան խոստովանում է, որ իրենց քաղաքականությունը բերել է նոր պատերազմի վտանգի, որին իրենք չեն պատրաստվել, և դրա համար դժվար է որևէ մեկին մեղադրել, բացի ՔՊ-ից։

Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ հայկական կողմի զիջումները չեն նվազեցնում նրա ախորժակը, այլ մեծացնում են նոր պահանջների ու էսկալացիայի հնարավորությունները։ Այս մասին ես տարիներ շարունակ փաստերով խոսում եմ հանրային դաշտում։ Իսկ եթե իշխանությունը դա հասկացել է, բայց շարունակել է նույն քաղաքականությունը, ապա խոսքն արդեն պարզապես սխալ հաշվարկի մասին չէ։ Խոսքը պետական անվտանգության նկատմամբ հանցավոր անգործության և հակապետական քաղաքականության մասին է։

Եվ ամենակարևորը՝ խաղաղությունը չի կարող կառուցվել բանակը վարկաբեկելու և հակառակորդի յուրաքանչյուր պահանջը բավարարելու հաշվին։ Եթե այս ամենից հետո իշխանությունը դեռ շարունակում է իր քաղաքականությունը ներկայացնել որպես խաղաղության միակ ճանապարհ, ապա ՀՀ քաղաքացին իրավունք ունի հարցնելու՝ ո՞ւմ շահն է իրականում սպասարկում այդ քաղաքականությունը, և ո՞վ է պատասխան տալու մեր պետության համար ստեղծվող դրա վտանգավոր հետևանքների համար»,- նշել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular