Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ հայկական կողմի զիջումները չեն նվազեցնում նրա ախորժակը, այլ մեծացնում են նոր պահանջների ու էսկալացիայի հնարավորությունները. ադրբեջանագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ հայկական կողմի զիջումները չեն նվազեցնում նրա ախորժակը, այլ մեծացնում են նոր պահանջների ու էսկալացիայի հնարավորությունները: Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի «աննկատ» խոստովանությունը․ միակողմանի զիջումները հանգեցնում էին նոր պատերազմի 2025-ի գարնանը:

Դաշտում արդեն քանի օր է քննարկվում ԱԽ նախկին քարտուղարի հոդվածը և դրան հաջորդող հարցազրույցը։ Ես ուզում եմ անդրադառնալ այդ հարցազրույցի աննկատ մնացած, բայց, իմ գնահատմամբ, ամենակարևոր խոստովանությանը։ Երբ Արշալույս Մղդեսյանը հարցնում է, թե ինչու ԱԽ քարտուղարը չկանխեց ԵՄ-ի հետ կապված օրենքի ընդունումը ԱԺ-ում, վերջինս ասում է․ «Չհաջողվեց․․․ բայց ես ուզում եմ հիշեցնել, որ դա 2025 թվականի մարտ-ապրիլն էր․․․ բայց նաև տեղի էր ունենում մի շատ կարևոր իրադարձություն՝ դա Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն էին և հնարավոր էսկալացիաները։ Ես չգիտեմ՝ շատերը հիշում են, թե չէ, բայց հրապարակային հնարավոր էսկալացիայի մասին խոսք կար, ես բանակցություն էի վարում Հաջիևի հետ, և նաև սպառնալիքն այն աստիճան էր, որ ԱՄՆ դեսպանատունը քննարկում էր իր էվակուացիայի հարցը․․․»։

Ես այս շրջանը հոյակապ հիշում եմ, ավելին՝ բազմիցս խոսել եմ դրա մասին, քանի որ սա այն շրջանն էր, երբ ՔՊ-ն համաձայնել էր Ադրբեջանի կողմից «Խաղաղության պայմանագրի» տեքստն ավարտին հասցնելու համար առաջադրված վերջին երկու նախապայմաններին։ Մարտի 13-ին կողմերը հայտարարեցին, որ Երևանն ընդունել է վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները, և պայմանագրի տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարում էր, որ պատրաստ է ստորագրել պայմանագիրը, իսկ Ադրբեջանը, ի պատասխան, սկսեց ապատեղեկատվական հսկայական արշավ, որը, հենց նույն նախկին ԱԽՔ-ի խոստովանությամբ, բերելու էր պատերազմի։ Պատերազմից մեզ փրկեց ԱՄՆ միջնորդությունը։

Փաստացի, սա ուղիղ խոստովանություն է առ այն, որ Ադրբեջանի պահանջների բավարարումը բերում է նոր էսկալացիայի, որից մենք մեզ պաշտպանել չենք կարող, եթե որևէ երրորդ կողմ չմիջամտի։ Մեզ արդեն վեց տարի ասում են՝ երաշխավոր պետք չէ, ուղիղ ենք խոսում, ուղիղ ենք հարց լուծում, ու այդ քաղաքականության արդյունքում Ադրբեջանի ձեռքին են դրվում բոլոր խաղաքարտերը։ Միևնույն ժամանակ, չի իրականացվում ՀՀ անվտանգային համակարգը պատշաճ պատրաստվածության բերելու քաղաքականություն, ավելին՝ արժեզրկվում և դեմորալիզացվում է հայոց բանակը։

Ի պատասխան՝ Ադրբեջանն իրեն հարմար պահին նորից սկսում է էսկալացիայի ռիսկ ստեղծել։ Այս խոստովանությունը նաև այլ բան է փաստում՝ Ադրբեջանին պայմանագիր կամ դրա վերջնական ստորագրում պետք չէ, հակառակը՝ հենց հայկական կողմը համաձայնում է ու ասում՝ եկեք ստորագրենք, բարձրանում է պատերազմի ռիսկը, քանի որ Ադրբեջանին պետք է գործընթացի շարունակականության ապահովում, որի ընթացքում ինքը կքայքայի մեր պետությունը, իսկ ՔՊ-ն համաձայնվել է այս «գործարքին»։

Պայմանագիրն անցած տարվա օգոստոսին նախաստորագրվել է բացառապես ԱՄՆ նախագահի միջնորդությամբ։ Ալիևն այլ պարագայում դա չէր նախաստորագրելու, բայց դրանից մեկ տարի անց այդ պայմանագիրը բազմիցս խախտվել է Ալիևի կողմից՝ առանց որևէ պատասխանատվության։

Պարզ տրամաբանությունը գալիս է փաստելու՝ Ադրբեջանին պետք չէ ստորագրություն, Ադրբեջանը կանգ չի առնում, եթե չկան արտաքին դերակատարներ կամ իրեն զսպող, պատրաստված ՀՀ բանակ։ ՀՀ ղեկավարությունը տապալել է անվտանգության ապահովման և բանակի հզորացման քաղաքականությունը՝ ՀՀ-ն տանելով միակողմանի զիջումների այնպիսի ճանապարհով, որոնք ուղղակի վտանգում են ՀՀ ինքնիշխանությունը։ Սահմանադրության շուրջ ստեղծված իրավիճակը դրա վառ ապացույցն է։ Փաշինյանի «խաղաղությանն» էլ աջակցող նախկին ԱԽՔ քարտուղարը, ում ընդամենը գործից հանել են, այդ անվտանգային քաղաքականության տապալման պատասխանատուներից մեկն է։ Ըստ իս՝ հենց այս բովանդակությունը պետք է դնել քննարկման, երբ ՔՊ-ական պաշտոնյան խոստովանում է, որ իրենց քաղաքականությունը բերել է նոր պատերազմի վտանգի, որին իրենք չեն պատրաստվել, և դրա համար դժվար է որևէ մեկին մեղադրել, բացի ՔՊ-ից։

Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ հայկական կողմի զիջումները չեն նվազեցնում նրա ախորժակը, այլ մեծացնում են նոր պահանջների ու էսկալացիայի հնարավորությունները։ Այս մասին ես տարիներ շարունակ փաստերով խոսում եմ հանրային դաշտում։ Իսկ եթե իշխանությունը դա հասկացել է, բայց շարունակել է նույն քաղաքականությունը, ապա խոսքն արդեն պարզապես սխալ հաշվարկի մասին չէ։ Խոսքը պետական անվտանգության նկատմամբ հանցավոր անգործության և հակապետական քաղաքականության մասին է։

Եվ ամենակարևորը՝ խաղաղությունը չի կարող կառուցվել բանակը վարկաբեկելու և հակառակորդի յուրաքանչյուր պահանջը բավարարելու հաշվին։ Եթե այս ամենից հետո իշխանությունը դեռ շարունակում է իր քաղաքականությունը ներկայացնել որպես խաղաղության միակ ճանապարհ, ապա ՀՀ քաղաքացին իրավունք ունի հարցնելու՝ ո՞ւմ շահն է իրականում սպասարկում այդ քաղաքականությունը, և ո՞վ է պատասխան տալու մեր պետության համար ստեղծվող դրա վտանգավոր հետևանքների համար»,- նշել է նա։

Երևանում մեկնարկել է հայկական երկաթուղու հարցերով Հայաստան–Ռուսաստան աշխատանքային խմբի առաջին հանդիպումըԱդրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ հայկական կողմի զիջումները չեն նվազեցնում նրա ախորժակը, այլ մեծացնում են նոր պահանջների ու էսկալացիայի հնարավորությունները. ադրբեջանագետՋաբարովը բացահայտել է Հայաստանի ռիսկերը կապված ՀԱՊԿ-ի նկատմամբ իր դիրքորոշման հետՄասնագետը բացատրել է ՀԱՊԿ-ում քվեարկության իրավունքից զրկվելու հետևանքները Հայաստանի համարԾեծկռտnւք` Պտղնիի «Կոկո բար»-ում. կա վիրավnրՎթար է․ ջուր չի լինելուՆա արժանի էր 2-3 գոլի․ Զիդանը հիացած է Մբապեի խաղովԱվարտվում է Ազգերի լիգայի խմբային փուլըԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրաշչակներՊրահայում բախվել են երկու մարդատար գնացք. կան վիրավnրներՇաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ ԴաջունցինԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են հnգեմետ դեղահաբեր․ բուժքույրը ձերբակալվելՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպումը կարող է ազդակ դառնալ ամբողջ աշխարհին՝ գլոբալ խնդիրների լուծման համար երկխոսության անհրաժեշտության մասին. Պեսկով«Պարադոքս». քաղաքագետը Փաշինյանի ճակատագրի և Հայաստանի տեղի մասին Հարավային Կովկասի քարտեզի վրաՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ինԿյանքից անժամանակ հեռացել է Թամարա ԽաչատրյանըԵվրոպայի բաժնետոմսերի շուկաները երկուշաբթի անկում են գրանցելԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերումԷլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ»Brent-ը էժանացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 91,69 դոլարիՀայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահասՏեղ հասան. Ռուսաստանը պատժել է Հայաստանին, արդյո՞ք դուռը պետք է բաց մնա Երևանի համարԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծըՃնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ»«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրՀնարավոր է Չինաստանում հանդիպենք Կիմ Չեն Ընի հետ. ԹրամփԻրանի դեմ պшտերազմը Վաշինգտոնի համար հերթական ձգձգվող hակամարտությունը չի դառնա. Վենս«Ժողովուրդ». Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվումԼցանավը hարձակման է ենթարկվել Օմանի ափերի մոտ, ինչից հետո դրա վրա hրդեհ է բռնկվելՂարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայերի Կիչան-Վաղահուս ուղղությամբ հարձակումը բեկում է մտցրել հակամարտության ընթացքում. պատմության այս օրը (Նոյեմբերի 17)Իշխանության արված քայլերը կամ ուշացած են, կա՛մ անարդյունավետ, կա՛մ իրավիճակային. Տիգրան Աբրահամյան«Հրապարակ»․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում են. ինչ է տեղի ունեցել հիվանդանոցում«Մեր թոռներով մի քիչ շունչ ենք առել, բայց մեկ է՝ ցավը ներսում է, ոչինչ լիարժեք չէ». Մխիթար Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Արա լեռում, տուն «վերադարձել»... մեկ տարի երեք ամիս անց. «Փաստ»«Իրավունք». ԱԽ նախկին քարտուղարը սպառնում է կատարել «քայլ ձիով»«Ժողովուրդ».Փոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»Արտահանման արգելքը դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ կպահպանվի ևս վեց ամիս. «Փաստ»«Իրավունք». «Արմենի մասով նեյտրալ խաղացեք, ես կասեմ, որ ժամանակը գա». Փաշինյանի հրահանգը«Ժողովուրդ». Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին«Հրապարակ»․ Բոյկոտ, թե՞ պայքար«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ին հստակ հրահանգ է իջեցրել. «Սսկվեք, Ռուսաստանի թեմայով չդնեք-չվերցնեք»«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ է«Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ»Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ»Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ»Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»
Ամենադիտված