ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Մեր թոռներով մի քիչ շունչ ենք առել, բայց մեկ է՝ ցավը ներսում է, ոչինչ լիարժեք չէ». Մխիթար Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Արա լեռում, տուն «վերադարձել»... մեկ տարի երեք ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Մխիթարս ուրախ երեխա էր։ Սիրում էր, որ ամեն ինչ իր սրտով էինք անում։ Տան փոքր տղան էր, բոլորն իրեն այլ կերպ էին սիրում։ Երեք աղջիկ և երեք տղա ունեմ», - «Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարի մայրիկը՝ տիկին Ալվինեն։ Մխիթարը ծնվել է Արարատի մարզի Արարատ գյուղում։ Մանկություն, պատանեկություն, դպրոցական տարիներ, ամեն ինչ կապված է հայրենի գյուղի հետ։ Մայրիկի խոսքով, դպրոցում նորմալ առաջադիմություն է ունեցել, ուսուցիչներն իրեն սիրում էին, ընկերական շրջապատ ուներ։ «Ֆիզկուլտուրա առարկան էր սիրում»։ Ցանկանում էր զորացրվելուց հետո մեքենաների վերանորոգման գործում հմտանալ։ «Նաև շատ էր սիրում մեքենա վարել։ Ամբողջ օրը կարող էր ղեկին լինել։ Նպատակներն ու երազանքները շատ էին, դրանք կյանքի էին կոչվելու արդեն բանակից վերադառնալուց հետո, բայց, ավաղ...»։

2020 թվականի օգոստոսի 14-ին Մխիթարը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայել է Արցախում. նախ՝ Ասկերանում, հետո տեղափոխվել է Ջրական։ «Սիրով մեկնել է ծառայության։ Ասում էր՝ շուտ գնամ, ծառայեմ, որ շուտ էլ գամ։ Բայց նախքան զորակոչվելը մի օր ինձ ասաց. «Այս կյանքն այնքան հետաքրքիր է, այն թողնելու եմ ու բանակ գնամ»։ Այդ զրույցը մինչև հիմա ինձ տանջում է, ինչո՞ւ նման բան ասաց»։

Ծառայության օրերի մասին հարց տալը բարդ է. Մխիթարը շատ քիչ է ծառայել։ «Այդ օրերին մի անգամ զանգահարեց ու ոգևորված պատմեց, որ անվանականչի ժամանակ, երբ ղեկավար կազմից մեկն ասել է՝ եթե մեկը սխալ անի, դրա պատասխանատվությունը բոլորինն է, Մխիթարս, նորակոչիկ լինելով, տեղից արձագանքել է՝ ինչո՞ւ մեկի կատարած սխալի համար պետք է բոլորը պատժվեն։ Հրաման է լսել՝ արձագանքողը թող շարքից դուրս գա»։ Մխիթարը դուրս է գալիս շարքից, և ոչ թե հանդիմանության է արժանանում, այլ դրական արձագանքի՝ զինվորն այսպես «դուխով» պետք է լինի։ Մխիթարը ոգևորությամբ պատմում է ընտանիքին այդ դրվագի մասին, ծնողներն ուրախանում են, որ որդին ոգևորված ծառայում է։ Բայց, ավաղ, սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Պատերազմի առաջին օրը Մխիթարս չի զանգել։ Հաջորդ օրը գնացել էինք բերքահավաքի։ Գլխավոր ճանապարհով մի քանի տասնյակ շտապօգնության մեքենաներ էին անցնում։ Ներսումս վախն ուժգնանում էր։ Ժամը երեքի կողմերն էր, ամուսինս զանգեց. «Ալվի՛ն, արի տուն, ես գնում եմ պատերազմ»։ Նա արդեն գնացել, կամավորագրվել էր, որ հասնի մեր տղայի մոտ։ Ամուսնուս ասում էի՝ Խաչի՛կ, ես էլ եմ գալիս տղուս մոտ։ Ամուսինս բարկացավ... Ինքը գնաց, ես վերադարձա տուն։ Ամուսնուս հետ կապի մեջ էինք, Սյունիքում էր, զանգահարում էր, խոսում էինք, ասում էր, որ պատրաստվում են, զինվորական հմտությունները վերհիշում։ Սեպտեմբերի 30-ին տղաս զանգեց։ Վախենում էի հարցեր տալ։ Միայն ասացի՝ Մխի՛կ, ի՞նչ կա։ Նա արձագանքեց՝ բան չկա, մա՛մ։ Իրեն ասացի, որ հայրիկն էլ է մեկնելու պատերազմի դաշտ տղաներին օգնելու համար։ Տղաս զարմացավ, անգամ բարկացավ, թե ինչո՞ւ է հայրիկը կամավորագրվել։ Հաջորդ զանգը հոկտեմբերի 2-ին էր։ Այնքան արագ էր խոսում. «Մա՛մ ջան, հանկարծ չնեղվես, իմ մասին ընդհանրապես չմտածեք»։ Հարցրեց, թե մենք ինչպես ենք։ Ինձ ասաց. «Մա՛մ, անջատեմ, պետք է տղաներն էլ զանգեն տուն, խոսեն»։ Չէի համարձակվում պատերազմից հարցնել։ Եղբայրներին ասել էր՝ բունկերում է։ Հետո արդեն հասկացանք, որ երբեք էլ բունկերում չի եղել։ Շրջապատում էլ էին ասում՝ նորակոչիկներին պատերազմ չեն տանում, բայց իրականությունն այլ էր։ Հետո զանգ չկար իրենից, տեղս չէի գտնում, վախեցած էի, որովհետև արդեն զոհ ունեինք գյուղում։ Օրերն անցնում էին, բայց ոչ մի զանգ։ Գնում էի աշխատանքի, բայց մտքերս Մխիթարիս կողմն էին։ Հոկտեմբերի 6-ին մեծ տղաս զանգահարեց՝ մա՛մ, Մխիթարը զանգել է։ Դաշտում էի, նույն պահին ծնկի եմ եկել ու Աստծուն շնորհակալություն հայտնել, որ իմ տղան զանգել է, իր հետ ամեն ինչ կարգին է։ Տանը սուրճի սեղան եմ գցել, ուրախացել, որ տղաս զանգել է։ Բայց տանեցիները մի տեսակ էին։ Զգում էի՝ մի բան այն չէ։ Հոկտեմբերի 8-ին Մխիթարս զանգեց։ Էլի այնքան արագ էր խոսում։ Ուզում էր իմանալ, թե ինչպես ենք։ Իր խոսքն էր. «Ես լավ եմ, իմ մասին չմտածեք, մա՛մ, հանկարծ չնեղվես»։ Այդ օրը մեծ տղաս Մխիթարիս զանգից հանկարծակիի եկավ, հետո պարզվեց, որ երբ ինձ ասել է, թե Մխիթարը զանգել է, իրականում տղաս չի զանգել։ Երեխաներս տեսնում էին, որ շատ անհանգիստ եմ, և ինձ ասել էին, թե Մխիթարս զանգել է»։ Հոկտեմբերի 8-ին է եղել Մխիթարի վերջին զանգը։ Այդ օրը նա վիրավորվել է։ Հոկտեմբերի 10-ին Մխիթարն անմահացել է Արա լեռ կոչվող տարածքում։

Մխիթարի անունը մի քանի ամիս մնացել է անհետ կորածների ցուցակում։ Մեկ տարի երեք ամիս անց նրա ինքնությունը հաստատվել է ԴՆԹ հետազոտությամբ։ 

Ապրելու ուժի մասին. «Կյանքը նույնությամբ չի շարունակվում։ Կարծես չապրենք, ուղղակի գոյատևենք։ Մեր ուրախությունը չկա։ Այնքան երջանիկ ընտանիք էինք։ Բոլոր երեխաներս հավաքվում էին մեր տանը, երաժշտությունը միացնում, ուրախանում։ Միշտ ասում էի՝ ինչ երջանիկ եմ, որ բոլորդ կողքիս եք։ Իսկ հիմա... Հիմա մխիթարվում ենք մեր թոռներով, նրանցից մեկը Մխիթարիս անունն է կրում, նրանցով ենք մի քիչ շունչ առնում։ Նրանք են մեզ ժպիտներ պարգևողը։ Բայց, միևնույնն է, ցավը ներսումդ է, ուրախությունդ լիարժեք չէ»։

Հ. Գ. - Մխիթար Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Արարատ գյուղի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular