Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Մեր թոռներով մի քիչ շունչ ենք առել, բայց մեկ է՝ ցավը ներսում է, ոչինչ լիարժեք չէ». Մխիթար Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Արա լեռում, տուն «վերադարձել»... մեկ տարի երեք ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Մխիթարս ուրախ երեխա էր։ Սիրում էր, որ ամեն ինչ իր սրտով էինք անում։ Տան փոքր տղան էր, բոլորն իրեն այլ կերպ էին սիրում։ Երեք աղջիկ և երեք տղա ունեմ», - «Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարի մայրիկը՝ տիկին Ալվինեն։ Մխիթարը ծնվել է Արարատի մարզի Արարատ գյուղում։ Մանկություն, պատանեկություն, դպրոցական տարիներ, ամեն ինչ կապված է հայրենի գյուղի հետ։ Մայրիկի խոսքով, դպրոցում նորմալ առաջադիմություն է ունեցել, ուսուցիչներն իրեն սիրում էին, ընկերական շրջապատ ուներ։ «Ֆիզկուլտուրա առարկան էր սիրում»։ Ցանկանում էր զորացրվելուց հետո մեքենաների վերանորոգման գործում հմտանալ։ «Նաև շատ էր սիրում մեքենա վարել։ Ամբողջ օրը կարող էր ղեկին լինել։ Նպատակներն ու երազանքները շատ էին, դրանք կյանքի էին կոչվելու արդեն բանակից վերադառնալուց հետո, բայց, ավաղ...»։

2020 թվականի օգոստոսի 14-ին Մխիթարը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայել է Արցախում. նախ՝ Ասկերանում, հետո տեղափոխվել է Ջրական։ «Սիրով մեկնել է ծառայության։ Ասում էր՝ շուտ գնամ, ծառայեմ, որ շուտ էլ գամ։ Բայց նախքան զորակոչվելը մի օր ինձ ասաց. «Այս կյանքն այնքան հետաքրքիր է, այն թողնելու եմ ու բանակ գնամ»։ Այդ զրույցը մինչև հիմա ինձ տանջում է, ինչո՞ւ նման բան ասաց»։

Ծառայության օրերի մասին հարց տալը բարդ է. Մխիթարը շատ քիչ է ծառայել։ «Այդ օրերին մի անգամ զանգահարեց ու ոգևորված պատմեց, որ անվանականչի ժամանակ, երբ ղեկավար կազմից մեկն ասել է՝ եթե մեկը սխալ անի, դրա պատասխանատվությունը բոլորինն է, Մխիթարս, նորակոչիկ լինելով, տեղից արձագանքել է՝ ինչո՞ւ մեկի կատարած սխալի համար պետք է բոլորը պատժվեն։ Հրաման է լսել՝ արձագանքողը թող շարքից դուրս գա»։ Մխիթարը դուրս է գալիս շարքից, և ոչ թե հանդիմանության է արժանանում, այլ դրական արձագանքի՝ զինվորն այսպես «դուխով» պետք է լինի։ Մխիթարը ոգևորությամբ պատմում է ընտանիքին այդ դրվագի մասին, ծնողներն ուրախանում են, որ որդին ոգևորված ծառայում է։ Բայց, ավաղ, սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Պատերազմի առաջին օրը Մխիթարս չի զանգել։ Հաջորդ օրը գնացել էինք բերքահավաքի։ Գլխավոր ճանապարհով մի քանի տասնյակ շտապօգնության մեքենաներ էին անցնում։ Ներսումս վախն ուժգնանում էր։ Ժամը երեքի կողմերն էր, ամուսինս զանգեց. «Ալվի՛ն, արի տուն, ես գնում եմ պատերազմ»։ Նա արդեն գնացել, կամավորագրվել էր, որ հասնի մեր տղայի մոտ։ Ամուսնուս ասում էի՝ Խաչի՛կ, ես էլ եմ գալիս տղուս մոտ։ Ամուսինս բարկացավ... Ինքը գնաց, ես վերադարձա տուն։ Ամուսնուս հետ կապի մեջ էինք, Սյունիքում էր, զանգահարում էր, խոսում էինք, ասում էր, որ պատրաստվում են, զինվորական հմտությունները վերհիշում։ Սեպտեմբերի 30-ին տղաս զանգեց։ Վախենում էի հարցեր տալ։ Միայն ասացի՝ Մխի՛կ, ի՞նչ կա։ Նա արձագանքեց՝ բան չկա, մա՛մ։ Իրեն ասացի, որ հայրիկն էլ է մեկնելու պատերազմի դաշտ տղաներին օգնելու համար։ Տղաս զարմացավ, անգամ բարկացավ, թե ինչո՞ւ է հայրիկը կամավորագրվել։ Հաջորդ զանգը հոկտեմբերի 2-ին էր։ Այնքան արագ էր խոսում. «Մա՛մ ջան, հանկարծ չնեղվես, իմ մասին ընդհանրապես չմտածեք»։ Հարցրեց, թե մենք ինչպես ենք։ Ինձ ասաց. «Մա՛մ, անջատեմ, պետք է տղաներն էլ զանգեն տուն, խոսեն»։ Չէի համարձակվում պատերազմից հարցնել։ Եղբայրներին ասել էր՝ բունկերում է։ Հետո արդեն հասկացանք, որ երբեք էլ բունկերում չի եղել։ Շրջապատում էլ էին ասում՝ նորակոչիկներին պատերազմ չեն տանում, բայց իրականությունն այլ էր։ Հետո զանգ չկար իրենից, տեղս չէի գտնում, վախեցած էի, որովհետև արդեն զոհ ունեինք գյուղում։ Օրերն անցնում էին, բայց ոչ մի զանգ։ Գնում էի աշխատանքի, բայց մտքերս Մխիթարիս կողմն էին։ Հոկտեմբերի 6-ին մեծ տղաս զանգահարեց՝ մա՛մ, Մխիթարը զանգել է։ Դաշտում էի, նույն պահին ծնկի եմ եկել ու Աստծուն շնորհակալություն հայտնել, որ իմ տղան զանգել է, իր հետ ամեն ինչ կարգին է։ Տանը սուրճի սեղան եմ գցել, ուրախացել, որ տղաս զանգել է։ Բայց տանեցիները մի տեսակ էին։ Զգում էի՝ մի բան այն չէ։ Հոկտեմբերի 8-ին Մխիթարս զանգեց։ Էլի այնքան արագ էր խոսում։ Ուզում էր իմանալ, թե ինչպես ենք։ Իր խոսքն էր. «Ես լավ եմ, իմ մասին չմտածեք, մա՛մ, հանկարծ չնեղվես»։ Այդ օրը մեծ տղաս Մխիթարիս զանգից հանկարծակիի եկավ, հետո պարզվեց, որ երբ ինձ ասել է, թե Մխիթարը զանգել է, իրականում տղաս չի զանգել։ Երեխաներս տեսնում էին, որ շատ անհանգիստ եմ, և ինձ ասել էին, թե Մխիթարս զանգել է»։ Հոկտեմբերի 8-ին է եղել Մխիթարի վերջին զանգը։ Այդ օրը նա վիրավորվել է։ Հոկտեմբերի 10-ին Մխիթարն անմահացել է Արա լեռ կոչվող տարածքում։

Մխիթարի անունը մի քանի ամիս մնացել է անհետ կորածների ցուցակում։ Մեկ տարի երեք ամիս անց նրա ինքնությունը հաստատվել է ԴՆԹ հետազոտությամբ։ 

Ապրելու ուժի մասին. «Կյանքը նույնությամբ չի շարունակվում։ Կարծես չապրենք, ուղղակի գոյատևենք։ Մեր ուրախությունը չկա։ Այնքան երջանիկ ընտանիք էինք։ Բոլոր երեխաներս հավաքվում էին մեր տանը, երաժշտությունը միացնում, ուրախանում։ Միշտ ասում էի՝ ինչ երջանիկ եմ, որ բոլորդ կողքիս եք։ Իսկ հիմա... Հիմա մխիթարվում ենք մեր թոռներով, նրանցից մեկը Մխիթարիս անունն է կրում, նրանցով ենք մի քիչ շունչ առնում։ Նրանք են մեզ ժպիտներ պարգևողը։ Բայց, միևնույնն է, ցավը ներսումդ է, ուրախությունդ լիարժեք չէ»։

Հ. Գ. - Մխիթար Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Արարատ գյուղի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ»Brent-ը էժանացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 91,69 դոլարիՀայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահասՏեղ հասան. Ռուսաստանը պատժել է Հայաստանին, արդյո՞ք դուռը պետք է բաց մնա Երևանի համարԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծըՃնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ»«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրՀնարավոր է Չինաստանում հանդիպենք Կիմ Չեն Ընի հետ. ԹրամփԻրանի դեմ պшտերազմը Վաշինգտոնի համար հերթական ձգձգվող hակամարտությունը չի դառնա. ՎենսԼցանավը hարձակման է ենթարկվել Օմանի ափերի մոտ, ինչից հետո դրա վրա hրդեհ է բռնկվելՂարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայերի Կիչան-Վաղահուս ուղղությամբ հարձակումը բեկում է մտցրել հակամարտության ընթացքում. պատմության այս օրը (Նոյեմբերի 17)Իշխանության արված քայլերը կամ ուշացած են, կա՛մ անարդյունավետ, կա՛մ իրավիճակային. Տիգրան Աբրահամյան«Մեր թոռներով մի քիչ շունչ ենք առել, բայց մեկ է՝ ցավը ներսում է, ոչինչ լիարժեք չէ». Մխիթար Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Արա լեռում, տուն «վերադարձել»... մեկ տարի երեք ամիս անց. «Փաստ»Արտահանման արգելքը դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ կպահպանվի ևս վեց ամիս. «Փաստ»«Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ»Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ»Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ»Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ ենՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԼիտվան քննարկում է Էստոնիայի օրինակով Ռուսաստանի հետ սահմանը փակելու հարցըԳազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեության կասեցումը մասնակի վերացվել էԻրաքի իշխանությունները, Հորդանանից ժամեր անց, արգելափակել են Telegram-ըԲերդկունքում բախվել են «Hongqi»-ն ու «Volkswagen»-ը. կա վիրավnրԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային 8 միլիարդ եվրոյի չափով տրանշի տրամադրումըՆոյեմբերի 21-ից մեկնարկում են Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումներըՉինաստանի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի համագործակցությունը բխում է ողջ աշխարհի շահերից. ՉԺՀ ԱԳՆԹաիլանդում՝ մոտոցիկլետների վարձույթի կետի շենքում, հրդեհ է բռնկվել. կան զnhերԱրևմուտքի հավակնությունները խանգարում են միջազգային հարաբերությունների արդար համակարգի կառուցմանը. ՊուտինՊեսկովը մեկնաբանել է Էստոնիայի կողմից Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշումըՇաքի ներխnւժած և հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցու գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի դատարան. ԴատախազությունԾանոթ ու միարժամանակ անհայտ … Կարբոնարի գաղտնի կաազմակերպությունՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ. զգուշացում««Վերահսկիչ կոճակը Բաքվում է». Ի՞նչն է միավորում Հայաստանի ընդդիմությանը»ՄԻՊ-ի հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնԱրևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. ԶաքարյանՈւկրաինայի զինված ուժերը հարձակվել են Ղրիմի կամրջի վրաԱվստրալիայում այցելուներին մոռացել են 36 մետր բարձրության վրա գտնվող անիվի վրա
Ամենադիտված