«Դուռը բաց է մնում, բայց աթոռները հեռացվել են. Ինչու՞ Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքից»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը իրավաբանորեն ամրագրեց այն, ինչի վրա Երևանը համառորեն պնդում էր երկու տարի շարունակ, այն է Հայաստանը հետևելով Փաշինյանի և նրա շրջապատի բանաձևին «սառեցրել» էր իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, բայց կազմակերպությունից դուրս չէր եկել, գրում է ritmeurasia.ru–ն: Համառությունը, ինչպես գիտենք, ավանակների առաքինությունն է: Այժմ Փաշինյանի ռեժիմը պատասխան է ստացել այն ամենին, ինչ արել է, և ոչ միայն խոսքերով, այլ նաև գործով: Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքից: Ֆորմալ հիմքը անդամակցության վճարների երկարաժամկետ չվճարման պատճառով կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառումն է: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պարզաբանել է գագաթնաժողովում կայացված որոշման էությունը. այն վերաբերում է ՀԱՊԿ քարտուղարության պաշտոններում ՀՀ քաղաքացիների առաջադրման սահմանափակմանը և Հայաստանին քվեարկության իրավունքից զրկելուն։ Սակայն, Երևանը պահպանում է իր հիմնարար իրավունքները, և առաջին հերթին կոլեկտիվ պաշտպանության իրավունքը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը ընդգծել է, որ Հայաստանի դուրս մղման հարցը չկա օրակարգում, լիիրավ անդամակցությունը կվերականգնվի պարտքի մարումից և պետությունների ղեկավարների կողմից որոշում կայացնելուց հետո։
Քաղաքագետ Կարեն Իգիթյանը այս միջադեպը որակել է որպես հարկադիր միջոցառում, իսկ Երևանի դուրս գալու տեխնիկական խնդիր։ Նրա խոսքով Հայաստանը ստանում է դիտորդի կարգավիճակ առանց քվեարկության իրավունքի, նաև բաց է վերամիավորման դուռը, չէ՞ որ Փաշինյանի իշխանությունը հավերժական չէ։
Ինչպե՞ս Երևանը հասավ այս կետին։ Ժամանակացույցն ինքնին խոսուն է։ 2022 թվականի մայիսին ՀՀ վարչապետը հրապարակավ մեղադրեց ՀԱՊԿ-ին Լեռնային Ղարաբաղ զորքեր տեղակայելու խնդրանքները անտեսելու մեջ, չնայած Ղարաբաղը որպես Հայաստանի ինքնիշխան տարածք ճանաչված չէր։ 2023 թվականի նոյեմբերին նա բաց թողեց Մինսկի գագաթնաժողովը, 2024 թվականի փետրվարին France 24-ին տված հարցազրույցում հայտարարեց ՀԱՊԿ-ին մասնակցության «սառեցման» մասին, մարտին բարձրացրեց դուրս գալու հարցը, սառեցրեց անդամավճարների վճարումը, 2024 թվականի սեպտեմբերին հայտարարեց, որ «ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, գոյության և ինքնիշխանության համար», 2026 թվականի օգոստոսին էլ ասաց, որ գոհ կլինի կազմակերպությունից հեռացվելուն, իսկ նոյեմբերի 5-ին էլ, որ ՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը «անհետացել է»...
Միևնույն ժամանակ Երևանը հրաժարվում է կամավոր դուրս գալ կազմակերպությունից. Փաշինյանը նախընտրում է մնալ անորոշության մեջ և մեղադրել ՀԱՊԿ-ին անգործության մեջ, դա ավելի լավ է քան պաշտոնապես դուրս գալ և կրել հետևանքներ, եթե ռազմական գործողություններ վերսկսվեն Ադրբեջանի հետ։ Փորձագետ Իգիթյանի խոսքով նա ներկայումս չունի Արևմուտքի կողմից անվտանգության ամուր երաշխիքներ, որոնք կարող են փոխանակվել ՀԱՊԿ–ից դուրս գալու հետ։ Հենց դա է պատճառը, որ ՀԱՊԿ-ի որոշումը «ճնշում» չէ, ինչպես այժմ կփորձեն ներկայացնել, այլ հայելային պատասխան։ Կազմակերպությունը պարզապես փաստաթղթավորել է այն, ինչ արել են Հայաստանի իշխանությունները։
Նախ, սա տարրական կարգապահության հարց է։ Չի կարելի տարիներ շարունակ լինել ակումբի անդամ, չվճարել անդամավճարներ և միևնույն ժամանակ պահանջել ակումբի օրակարգի վրա ազդելու իրավունք։ Անդամավճարները ծախսվում են պայմանական առաքելությունների վրա։ Եթե ցանկանում եք օգտվել կոլեկտիվ պաշտպանությունից, ապա պետք է աջակցեք այն կառույցներին և մեխանիզմներին, որոնք ապահովում են դա։
Երկրորդ, սա սթափեցնող ազդանշան է։ Փաշինյանի «ես դեռևս կազմակերպության անդամ եմ, բայց կարծում եմ, որ այն սպառնալիք է ներկայացնում իմ ինքնիշխանությանը» դիրքորոշումը գործընկերություն չէ, այլ քաղաքական դիվերսիա անդամակցության քողի տակ։ Քվեարկության իրավունքից զրկվելը միաժամանակ պաշտպանվելու իրավունքը պահպանելով, ամենամեղմ հնարավոր պատասխանն է։
Երրորդ, վտարումը կլիներ նվեր հակառուսական ուժերին։ Փաշինյանի ռեժիմի համար դա առիթ կտար խոսելու Հարավային Կովկասում Մոսկվայի ազդեցության թուլացման մասին, իսկ Արևմուտքի համար, ով հայտարարում է Ռուսաստանին տարածաշրջանից վտարելու մտադրության մասին, դա կլիներ նվեր։ Հայաստանի «սառեցված» կարգավիճակի պահպանումն ամենաիրատեսական տարբերակն է. դուռը բաց է, բայց աթոռները դատարկ են մինչև հաշիվների կարգավորումը։
Չորրորդ, դա ապահովագրություն է հենց Հայաստանի համար։ Դե յուրե, ՀԱՊԿ-ին անդամակցությունը մնում է հայ-ռուսական անվտանգության հարաբերությունների ճարտարապետության մասը, իսկ ՀԱՊԿ–ից դուրս գալը կքանդեր դա։ Քանի դեռ Երևանը մնում է կազմակերպությունում, նա ունի կոլեկտիվ պաշտպանության հիպոթետիկ իրավունք։ Կապերի լիակատար խզումը կզրկեր նրան նույնիսկ դրանից։
Ներկայիս հայկական իշխանությունների արևմտամետ գիծը քաղաքականություն է, որը կառուցված է այն պատրանքի վրա, որ անվտանգությունը կարելի է գնել նրանցից, ովքեր, իրականում, այն չեն վաճառում։ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, հրաժարվել վճարել իր անդամավճարները, հրապարակայնորեն նվաստացրել կազմակերպությունը, բայց փոխարենը Արևմուտքից չի ստացել որևէ անվտանգության երաշխիք, բացի արևմտյան հեռուստաալիքներով հարցազրույցներից և կլիմայական համաժողովներին մասնակցելուց։ Արդյունքը պարզ է։ Հայաստանի ազդեցությունը ՀԱՊԿ-ում կորել է. երկիրը դարձել է դիտորդ առանց քվեարկության իրավունքի։ Արևմուտքից անվտանգության երաշխիքներ չկան, բայց ՀԱՊԿ դուռը բաց է մնում։
Սա է գլխավոր դասը. կազմակերպությունը չի հեռացրել Հայաստանին։ Պարզապես դադարել է ձևացնել, թե անդամը, ով չի վճարում և չի մասնակցում ոչնչին, լիարժեք դաշնակից է։ Եթե Երևանը ցանկանում է վերականգնել իր ձայնը, ճանապարհը պարզ է. մարել պարտքը և վերադառնալ աշխատանքի։ Հակառակ դեպքում «կախված վիճակը» կմնա մինչև այն պահը, երբ Փաշինյանը ստիպված կլինի պատասխան տալ հետևանքների համար։ Եվ, ինչպես ցույց է տալիս փորձը, նա պատասխան տալու է, և ոչ միայն նա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am