Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Դուռը բաց է մնում, բայց աթոռները հեռացվել են. Ինչու՞ Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքից»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը իրավաբանորեն ամրագրեց այն, ինչի վրա Երևանը համառորեն պնդում էր երկու տարի շարունակ, այն է Հայաստանը հետևելով Փաշինյանի և նրա շրջապատի բանաձևին «սառեցրել» էր իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, բայց կազմակերպությունից դուրս չէր եկել, գրում է ritmeurasia.ru–ն: Համառությունը, ինչպես գիտենք, ավանակների առաքինությունն է: Այժմ Փաշինյանի ռեժիմը պատասխան է ստացել այն ամենին, ինչ արել է, և ոչ միայն խոսքերով, այլ նաև գործով: Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքից: Ֆորմալ հիմքը անդամակցության վճարների երկարաժամկետ չվճարման պատճառով կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառումն է: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պարզաբանել է գագաթնաժողովում կայացված որոշման էությունը. այն վերաբերում է ՀԱՊԿ քարտուղարության պաշտոններում ՀՀ քաղաքացիների առաջադրման սահմանափակմանը և Հայաստանին քվեարկության իրավունքից զրկելուն։ Սակայն, Երևանը պահպանում է իր հիմնարար իրավունքները, և առաջին հերթին կոլեկտիվ պաշտպանության իրավունքը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը ընդգծել է, որ Հայաստանի դուրս մղման հարցը չկա օրակարգում, լիիրավ անդամակցությունը կվերականգնվի պարտքի մարումից և պետությունների ղեկավարների կողմից որոշում կայացնելուց հետո։

Քաղաքագետ Կարեն Իգիթյանը այս միջադեպը որակել է որպես հարկադիր միջոցառում, իսկ Երևանի դուրս գալու տեխնիկական խնդիր։ Նրա խոսքով Հայաստանը ստանում է դիտորդի կարգավիճակ առանց քվեարկության իրավունքի, նաև բաց է վերամիավորման դուռը, չէ՞ որ  Փաշինյանի իշխանությունը հավերժական չէ։

Ինչպե՞ս Երևանը հասավ այս կետին։ Ժամանակացույցն ինքնին խոսուն է։ 2022 թվականի մայիսին ՀՀ վարչապետը հրապարակավ մեղադրեց ՀԱՊԿ-ին Լեռնային Ղարաբաղ զորքեր տեղակայելու խնդրանքները անտեսելու մեջ, չնայած Ղարաբաղը որպես Հայաստանի ինքնիշխան տարածք ճանաչված չէր։ 2023 թվականի նոյեմբերին նա բաց թողեց Մինսկի գագաթնաժողովը, 2024 թվականի փետրվարին France 24-ին տված հարցազրույցում  հայտարարեց ՀԱՊԿ-ին մասնակցության «սառեցման» մասին, մարտին  բարձրացրեց դուրս գալու հարցը, սառեցրեց  անդամավճարների վճարումը, 2024 թվականի սեպտեմբերին հայտարարեց, որ «ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, գոյության և ինքնիշխանության համար», 2026 թվականի օգոստոսին էլ ասաց, որ գոհ կլինի կազմակերպությունից հեռացվելուն, իսկ նոյեմբերի 5-ին էլ, որ ՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը «անհետացել է»...

Միևնույն ժամանակ Երևանը հրաժարվում է կամավոր դուրս գալ կազմակերպությունից. Փաշինյանը նախընտրում է մնալ անորոշության մեջ և մեղադրել ՀԱՊԿ-ին անգործության մեջ, դա ավելի լավ է քան պաշտոնապես դուրս գալ և կրել հետևանքներ, եթե ռազմական գործողություններ վերսկսվեն Ադրբեջանի հետ։ Փորձագետ Իգիթյանի խոսքով նա ներկայումս չունի Արևմուտքի կողմից անվտանգության ամուր երաշխիքներ, որոնք կարող են փոխանակվել ՀԱՊԿ–ից դուրս գալու հետ։ Հենց դա է պատճառը, որ ՀԱՊԿ-ի որոշումը «ճնշում» չէ, ինչպես այժմ կփորձեն ներկայացնել, այլ հայելային պատասխան։ Կազմակերպությունը պարզապես փաստաթղթավորել է այն, ինչ արել են Հայաստանի իշխանությունները։

Նախ, սա տարրական կարգապահության հարց է։ Չի կարելի տարիներ շարունակ լինել ակումբի անդամ, չվճարել անդամավճարներ և միևնույն ժամանակ պահանջել ակումբի օրակարգի վրա ազդելու իրավունք։ Անդամավճարները ծախսվում են պայմանական առաքելությունների վրա։ Եթե ​​ցանկանում եք օգտվել կոլեկտիվ պաշտպանությունից, ապա պետք է աջակցեք այն կառույցներին և մեխանիզմներին, որոնք ապահովում են դա։

Երկրորդ, սա սթափեցնող ազդանշան է։ Փաշինյանի «ես դեռևս կազմակերպության անդամ եմ, բայց կարծում եմ, որ այն սպառնալիք է ներկայացնում իմ ինքնիշխանությանը» դիրքորոշումը գործընկերություն չէ, այլ քաղաքական դիվերսիա անդամակցության քողի տակ։ Քվեարկության իրավունքից զրկվելը միաժամանակ պաշտպանվելու իրավունքը պահպանելով, ամենամեղմ հնարավոր պատասխանն է։

Երրորդ, վտարումը կլիներ նվեր հակառուսական ուժերին։ Փաշինյանի ռեժիմի համար դա առիթ կտար խոսելու Հարավային Կովկասում Մոսկվայի ազդեցության թուլացման մասին, իսկ Արևմուտքի համար, ով հայտարարում է Ռուսաստանին տարածաշրջանից վտարելու մտադրության մասին, դա կլիներ նվեր։ Հայաստանի «սառեցված» կարգավիճակի պահպանումն ամենաիրատեսական տարբերակն է. դուռը բաց է, բայց աթոռները դատարկ են մինչև հաշիվների կարգավորումը։

Չորրորդ, դա ապահովագրություն է հենց Հայաստանի համար։ Դե յուրե, ՀԱՊԿ-ին անդամակցությունը մնում է հայ-ռուսական անվտանգության հարաբերությունների ճարտարապետության մասը, իսկ ՀԱՊԿ–ից դուրս գալը կքանդեր դա։ Քանի դեռ Երևանը մնում է կազմակերպությունում, նա ունի կոլեկտիվ պաշտպանության հիպոթետիկ իրավունք։ Կապերի լիակատար խզումը կզրկեր նրան նույնիսկ դրանից։

Ներկայիս հայկական իշխանությունների արևմտամետ գիծը քաղաքականություն է, որը կառուցված է այն պատրանքի վրա, որ անվտանգությունը կարելի է գնել նրանցից, ովքեր, իրականում, այն չեն վաճառում։ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, հրաժարվել վճարել իր անդամավճարները, հրապարակայնորեն նվաստացրել կազմակերպությունը, բայց փոխարենը Արևմուտքից չի ստացել որևէ անվտանգության երաշխիք, բացի արևմտյան հեռուստաալիքներով հարցազրույցներից և կլիմայական համաժողովներին մասնակցելուց։ Արդյունքը պարզ է։ Հայաստանի ազդեցությունը ՀԱՊԿ-ում կորել է. երկիրը դարձել է դիտորդ առանց քվեարկության իրավունքի։ Արևմուտքից անվտանգության երաշխիքներ չկան, բայց ՀԱՊԿ դուռը բաց է մնում։

Սա է գլխավոր դասը. կազմակերպությունը չի հեռացրել Հայաստանին։ Պարզապես դադարել է ձևացնել, թե անդամը, ով չի վճարում և չի մասնակցում ոչնչին, լիարժեք դաշնակից է։ Եթե Երևանը ցանկանում է վերականգնել իր ձայնը, ճանապարհը պարզ է. մարել պարտքը և վերադառնալ աշխատանքի։ Հակառակ դեպքում «կախված վիճակը» կմնա մինչև այն պահը, երբ Փաշինյանը ստիպված կլինի պատասխան տալ հետևանքների համար։ Եվ, ինչպես ցույց է տալիս փորձը, նա պատասխան տալու է, և ոչ միայն նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

«Դուռը բաց է մնում, բայց աթոռները հեռացվել են. Ինչու՞ Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքից»Ամուսինն արգելել է կնոջ և երեխաների շփումը, հարվածներ է հասցրել կնոջը․ վարույթի նախաքննությունն ավարտվել էԳորիսում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՍննդաբանը զգուշացնում է առանց վերահսկողության վիտամիններ ընդունելու վտանգների մասինՋուր չի լինի մինչեւ 20:00-նԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՍևանի տներից մեկում հայտնաբերվել է ծխահարված տղամարդու մարմինԵվրահանձնաժողովն Ուկրաինային կառաջարկի €45 մլրդ վարկ. FTՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել հասարակածային Գվինեայի հետ. պատմության այս օրը (Նոյեմբերի 16)Ապարան-Սպիտակի ոլորանների մի հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներԵրևանի Դավթաշեն վարչական շրջանում փորձարկվելու է էլեկտրական շչակՋեյ Դի Վենսը կարող է նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության վերաբերյալ որոշում կայացնել մինչև 2027 թվականի գարնան վերջը. AxiosՍառնամանիք է սպասվում. ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ նոյեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքումԵրևան-Արմավիր ավտոճանապարհին՝ «33» բենզալցակայանի մոտ բшխվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավnրԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում լցանավի՝ шկանի վրա պայթելnւ մասինՌԴ զինված ուժերը Զապորոժիեում խnցել են լոգիստիկ կենտրոն. ՊՆԲելգիայի հավաքականը հաղթել է Իտալիայի ընտրանուն, Ֆրանսիան՝ ԹուրքիայինԻնչ էլ ասեք քարոզչության, իրար խաբելnւ և մարդկանց մոլորեցնելու համար, մեկ է՝ ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են. Տիգրան ԱբրահամյանԷստոնիան մտադիր է փակել Ռուսաստանի հետ սահմանըԱնգլիայի հավաքականը գոլառատ խաղում հաղթել է Իսպանիային, Խորվաթիան՝ ՉեխիայինՊեսկով. Ռուսաստանն ուժով կհասնի Ուկրաինայում իր նպատակներին, եթե համաձայնության չգա Եվրոպայի հետՌուսաստանի «ստվերային նավատորմը» ԵՄ-ի ուշադրության կենտրոնում էՊռոշյան բնակավայրում «Volkswagen»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը տեղում մшhացել էԼատվիա-Հայաստան․ մեկնարկային կազմերՍևանա լճում սիգի որսն արգելվում է․ կսահմանվի ուժեղացված հսկողությունԱՄՆ-ն առաջին անգամ Ճապոնիայում գտնվող իր ռազմակայանում տեղակայել է F-15EX կnրծանիչներՈւկրաինայի ներկայությունը կարող է փչացնել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովը․ ՌԴ ԱԳՆ դեսպան23-ամյա կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի հետ գործարքով հետաքրքրված է ԱՊԼ-ի չորս ակումբՉինաստանը դեմ է Ուկրաինայի պատերազմը՝ Պեկին-Մոսկվա-Վաշինգտոն հանդիպման օրակարգում ընդգրկելունՈւկրաինայի և Ռուսաստանի եռակողմ բանակցությունների շուրջ նոր գաղափարները կարող են ճեղքnւմների հանգեցնել. ՔուշներԲելառուսը Եվրոպայում պատերազմի նախապատրաստության նշաններ է տեսնումՕդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունԱլիևի նամակը Պաղեստինի նախագահին․ անսպասելի անդրադարձ ՀայաստանինՀՀ ԱԳՄԱ նախարարությունը շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ. շնորհավորանքին արձագանքել է Հայաստանում Իրանի դեսպանությունըԲայդենը խախտել է լռությունը․ կոշտ մեղադրանքներ Նեթանյահուի հասցեինՊեսկով․ Եվրոպայում անվտանգության հարցերը քննարկելն անիմաստ է, եթե եվրոպացիները խաղաղություն չեն ցանկանումՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների երկու հրթիռ որսալու մասինՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների երկու հրթիռ որսալու մասինԻսրայելի բանակը հայտնել է հոկտեմբերի 7-ի հարձակման նախապատրաստման մասնակից, ՀԱՄԱՍ-ի հրամանատարի վերացման մասինՌոստովի մարզում ԱԹՍ-ների հարձակումից հետո դադարեցվել է գնացքների երթևեկությունը, վնասվել են էլեկտրական ենթակայաններ․ մեկ մարդ զոհվել էՄեկ զոհ, մեկ վիրավոր․ Հարսանիքի մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվելՌուսաստանն ամերիկյան կողմի հետ քննարկում է ուկրաինական հարցը․ ԼավրովՊեսկով․ Եվրոպայի բանակցողները դեռ կապ չեն հաստատել Ռուսաստանի հետՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 15-ի դրությամբՆահանգապետ. Հայաստանում Կարապետյանների նկատմամբ քրեական հետապնդումը չպետք է ազդի Մուրմանսկում շինարարության վրաՄերաբ Դվալիշվիլին կոչ է արել ազատ արձակել Ուսման ՆուրմագոմեդովինՓակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհըԶելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. ԲայդենՌոստովի մարզում ԱԹՍ-ների հարձակnւմից հետո դադարեցվել է գնացքների երթևեկությունը, վնասվել են էլեկտրական ենթակայաններ․ մեկ մարդ զnհվել է
Ամենադիտված