ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ձմեռային զորակոչից առաջ կարևոր փոփոխություն․ ովքեր կարող են տարկետում ստանալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում նախատեսվում է 21 քաղաքացու պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տրամադրել՝ աշխարհի լավագույն համալսարաններում ուսումն ավարտելուց հետո Հայաստանում առնվազն երեք տարի աշխատելու պայմանով։

 

 

 

Iravaban.net–ը ուսումնասիրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակած կառավարության որոշման նախագծի հիմնավորումը, որով առաջարկվում է տարկետում տրամադրել Շանհայի վարկանիշավորման աշխարհի լավագույն համալսարանների առաջին հնգյակում ընդգրկված բուհերում կրթություն ստացած և սահմանված պահանջներին համապատասխանող քաղաքացիներին։

 

 

Ինչո՞վ է պայմանավորված տարկետման տրամադրման անհրաժեշտությունը

 

 

Նախագծի հիմնավորման համաձայն՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրել աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման՝ Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հնգյակում ընդգրկված բուհերում սովորող քաղաքացիներին։

 

 

Տարկետում կարող է տրամադրվել նաև ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետությունում՝ կառավարության սահմանած ոլորտներում աշխատելու համար։

 

 

Նշված կարգավորումների նպատակն է հնարավորություն տալ լավագույն համալսարաններում կրթություն ստացած մասնագետներին իրենց գիտելիքներն ու կարողություններն օգտագործել Հայաստանի զարգացման համար։

 

 

Ո՞ր ոլորտներում պետք է աշխատեն քաղաքացիները

 

 

Կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի N 610-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ ուսումն ավարտելուց հետո Հայաստանում աշխատելու պարտավորությունը կարող է կատարվել մի շարք ոլորտներում։

 

 

Մասնավորապես, դրանք են՝

 

  • հանրային կառավարման համակարգը,
  • կրթության և գիտության ոլորտները,
  • ռազմարդյունաբերությունը,
  • բարձր տեխնոլոգիաների ոլորտը,
  • արդյունաբերությունը, այդ թվում՝ գյուղմթերքի արտադրությունն ու հանքարդյունաբերությունը,
  • առողջապահությունը,
  • ֆինանսական ոլորտը։

 

 

Յուրաքանչյուր ոլորտի համար սահմանված են նաև համապատասխան կազմակերպություններում աշխատանքի ընդունվելու պայմաններ։ Մասնավորապես, որոշ ոլորտներում պահանջվում է կազմակերպության գործունեության որոշակի տևողություն և աշխատակիցների նվազագույն թվաքանակ։

 

 

Քանի՞ քաղաքացի է դիմել տարկետում ստանալու համար

 

 

Հիմնավորման համաձայն՝ 2026 թվականի հոկտեմբերին ԿԳՄՍ նախարարություն են դիմել 21 քաղաքացիներ՝ 2026 թվականի ձմեռային զորակոչից տարկետում ստանալու նպատակով։

 

 

Ներկայացված դիմումների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բոլոր 21 քաղաքացիների փաստաթղթերը համապատասխանում են սահմանված պահանջներին։

 

 

Տարկետումը տրամադրվում է կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարության ներկայացմամբ։

 

 

Ո՞ր ժամկետից կգործի կարգավորումը

 

Նախագծով առաջարկվում է տարկետում տրամադրել 2026 թվականի ձմեռային զորակոչից՝ օրենքով և կառավարության սահմանած կարգով նախատեսված պայմանների պահպանմամբ։

 

 

Տարկետման հիմքը ոչ թե պարտադիր զինվորական ծառայությունից ամբողջությամբ ազատվելն է, այլ ծառայության ժամկետի հետաձգումը՝ ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Հայաստանում սահմանված ոլորտներում աշխատելու պայմանով։

 

 

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

 

 

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է՝

 

 

  • ապահովել աշխարհի առաջատար համալսարաններում կրթություն ստացած մասնագետների վերադարձը Հայաստան,
  • նպաստել նրանց գիտելիքների և մասնագիտական կարողությունների կիրառմանը Հայաստանի տնտեսության և պետական կառավարման տարբեր ոլորտներում,
  • խրախուսել բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավումը կառավարության սահմանած ոլորտներում,
  • նպաստել մարդկային կապիտալի զարգացմանն ու երկրի մրցունակության բարձրացմանը։

 

 

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular