Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ձմեռային զորակոչից առաջ կարևոր փոփոխություն․ ովքեր կարող են տարկետում ստանալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում նախատեսվում է 21 քաղաքացու պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տրամադրել՝ աշխարհի լավագույն համալսարաններում ուսումն ավարտելուց հետո Հայաստանում առնվազն երեք տարի աշխատելու պայմանով։

 

 

 

Iravaban.net–ը ուսումնասիրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակած կառավարության որոշման նախագծի հիմնավորումը, որով առաջարկվում է տարկետում տրամադրել Շանհայի վարկանիշավորման աշխարհի լավագույն համալսարանների առաջին հնգյակում ընդգրկված բուհերում կրթություն ստացած և սահմանված պահանջներին համապատասխանող քաղաքացիներին։

 

 

Ինչո՞վ է պայմանավորված տարկետման տրամադրման անհրաժեշտությունը

 

 

Նախագծի հիմնավորման համաձայն՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրել աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման՝ Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հնգյակում ընդգրկված բուհերում սովորող քաղաքացիներին։

 

 

Տարկետում կարող է տրամադրվել նաև ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետությունում՝ կառավարության սահմանած ոլորտներում աշխատելու համար։

 

 

Նշված կարգավորումների նպատակն է հնարավորություն տալ լավագույն համալսարաններում կրթություն ստացած մասնագետներին իրենց գիտելիքներն ու կարողություններն օգտագործել Հայաստանի զարգացման համար։

 

 

Ո՞ր ոլորտներում պետք է աշխատեն քաղաքացիները

 

 

Կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի N 610-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ ուսումն ավարտելուց հետո Հայաստանում աշխատելու պարտավորությունը կարող է կատարվել մի շարք ոլորտներում։

 

 

Մասնավորապես, դրանք են՝

 

  • հանրային կառավարման համակարգը,
  • կրթության և գիտության ոլորտները,
  • ռազմարդյունաբերությունը,
  • բարձր տեխնոլոգիաների ոլորտը,
  • արդյունաբերությունը, այդ թվում՝ գյուղմթերքի արտադրությունն ու հանքարդյունաբերությունը,
  • առողջապահությունը,
  • ֆինանսական ոլորտը։

 

 

Յուրաքանչյուր ոլորտի համար սահմանված են նաև համապատասխան կազմակերպություններում աշխատանքի ընդունվելու պայմաններ։ Մասնավորապես, որոշ ոլորտներում պահանջվում է կազմակերպության գործունեության որոշակի տևողություն և աշխատակիցների նվազագույն թվաքանակ։

 

 

Քանի՞ քաղաքացի է դիմել տարկետում ստանալու համար

 

 

Հիմնավորման համաձայն՝ 2026 թվականի հոկտեմբերին ԿԳՄՍ նախարարություն են դիմել 21 քաղաքացիներ՝ 2026 թվականի ձմեռային զորակոչից տարկետում ստանալու նպատակով։

 

 

Ներկայացված դիմումների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բոլոր 21 քաղաքացիների փաստաթղթերը համապատասխանում են սահմանված պահանջներին։

 

 

Տարկետումը տրամադրվում է կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարության ներկայացմամբ։

 

 

Ո՞ր ժամկետից կգործի կարգավորումը

 

Նախագծով առաջարկվում է տարկետում տրամադրել 2026 թվականի ձմեռային զորակոչից՝ օրենքով և կառավարության սահմանած կարգով նախատեսված պայմանների պահպանմամբ։

 

 

Տարկետման հիմքը ոչ թե պարտադիր զինվորական ծառայությունից ամբողջությամբ ազատվելն է, այլ ծառայության ժամկետի հետաձգումը՝ ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Հայաստանում սահմանված ոլորտներում աշխատելու պայմանով։

 

 

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

 

 

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է՝

 

 

  • ապահովել աշխարհի առաջատար համալսարաններում կրթություն ստացած մասնագետների վերադարձը Հայաստան,
  • նպաստել նրանց գիտելիքների և մասնագիտական կարողությունների կիրառմանը Հայաստանի տնտեսության և պետական կառավարման տարբեր ոլորտներում,
  • խրախուսել բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավումը կառավարության սահմանած ոլորտներում,
  • նպաստել մարդկային կապիտալի զարգացմանն ու երկրի մրցունակության բարձրացմանը։

 

 

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Լարսը բաց էՄիլեյը հայտարարել է 2027 թվականին երկրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու մտադրության մասինՁմեռային զորակոչից առաջ կարևոր փոփոխություն․ ովքեր կարող են տարկետում ստանալԶելենսկին վախենում է վերադառնալ Ուկրաինա, այդ պատճառով էլ ժամանակի մեծ մասն անցկացնում է արտերկրում՝ գործուղումների պատրվակով. Ղրիմի խորհրդարանի ղեկավար«Արնոլդ Ռուտտո. Հայաստանը որպես Կովկասում եվրոպական օազիս»ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում խnցել են ուկրաինական 533 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆՈւկրաինան առանցքային դեր է խաղում Հյուսիսատլանտյան դաշինքում, որտեղ նա պետք է զբաղեցնի իր լիարժեք տեղը. ՄակրոնՍպասվում է անձրև. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԻրանը հարվшծել է Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային. ԻՀՊԿԳյումրիում գազի բալոն է պայթել․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էՔաղաքագետ. «Հետաձգելով Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրումը Ալիևը խոչընդոտում է Թուրքիային բացել իր սահմանը և ստեղծում է բաց թողնված հնարավորությունների վտանգ»յան հռչակման օր, Պաղեստին՝ Անկախության օր. պատմության այս օրը (Նոյեմբերի 15)Պորտուգալիան սեփական հարկի տակ 1:4 հաշվով պարտություն կրեց Դանիայի ընտրանուցՓաշինյանը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանըԻնչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներԲուլղարիան այլևս չի մատակարարի զենք Ուկրաինային՝ իր սեփական պաշարներից․ Ռումեն ՌադևՆԳՆ Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեկ տարվա ընթացքում շուրջ 1,000 հանցագործության դեպք են բացահայտելԳերմանիային ֆինանսական ճգնաժամ է սպառնում. պետական ծախսերի յուրաքանչյուր երրորդ եվրոն փոխառված էԱՄՆ Սենատում Ռուսաստանի հետ հետագա բանակցությունները «ֆարս» են որակել և կոչ արել աջակցել ՈւկրաինայինԹրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն ՉինաստանումԱՄՆ-ում ավելի քան 2 հազար չվերթ է չեղարկվել վերջին 25 տարվա ընթացքում ավիահաղորդակցության ամենախոշոր դադարեցումից հետոՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են, թե ինչու Զելենսկին չի մեկնում Մոսկվա բանակցություններիԳերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ․ Նժդեհ ԻսկանդարյանՀայտնի է, թե ինչ պատժի է արժանացել Անդորրայի դարպասապահը մաhվան ելքով խախտման համարԱռաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՈւկրաինային փոխանցված F-16 կnրծանիչները մշտապես վերանորոգման մեջ են. ԶելենսկիՀայաստանում ընդդիմությունը միավորվում է Փաշինյանի թիմի դեմՀայաստանը խոստացել է Իրանին, որ TRIPP երթուղու վրա ԱՄՆ զինվորական չի լինիՊարսից ծոցի երկրներն Իրանից փոխհատուցում են պահանջել hարձակումների համարԱրգենտինան Մեսսիի հեռանալուց հետո առաջին խաղում պարտվեց Ուրուգվային
Ամենադիտված