ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Զինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում նախատեսվում է փոփոխություններ կատարել «Հանրային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներում՝ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերված մասնագիտական և գործնական փորձառության հաշվառման նպատակով։

Iravaban.net–ը ուսումնասիրել է ՀՀ արդարադատության նախարարության մշակած և հանրային քննարկման ներկայացված օրինագծերի փաթեթի հիմնավորումը, որով առաջարկվում է սահմանել զինվորական ծառայության ընթացքում որոշ պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածը մասնագիտական, տվյալ բնագավառի կամ հանրային ծառայության ստաժում ներառելու կարգավորումներ։

Ինչո՞վ է պայմանավորված նոր կարգավորման անհրաժեշտությունը

Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող օրենսդրությունը հստակ և միասնական մոտեցում չի նախատեսում պարտադիր զինվորական ծառայության ընթացքում համապատասխան զինվորական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը հանրային և քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու նպատակով աշխատանքային ստաժում հաշվարկելու վերաբերյալ։

Միաժամանակ, զինվորական ծառայության ընթացքում որոշ զինծառայողներ զբաղեցնում են այնպիսի պաշտոններ, որոնց գործառույթներն անմիջականորեն առնչվում են նրանց ստացած մասնագիտությանը կամ գործունեության որոշակի բնագավառին։

Նման դեպքերում զինծառայողները գործնականում կիրառում և զարգացնում են մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները, սակայն հետագայում այդ ժամանակահատվածը կարող է չհաշվարկվել որպես համապատասխան բնագավառի աշխատանքային ստաժ։

Նախարարության գնահատմամբ՝ անհրաժեշտ է ապահովել զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերված փորձառության համարժեք իրավական գնահատումը։

Ե՞րբ զինվորական ծառայությունը կհաշվարկվի որպես մասնագիտական աշխատանքային ստաժ

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում համապատասխան զինվորական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը կհաշվարկվի որպես մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե տվյալ պաշտոնի գործառույթները համապատասխանում են անձի՝ բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթում նշված մասնագիտությանը։

Ընդ որում, անձը համապատասխան մասնագիտությունը պետք է ձեռք բերած լինի մինչև տվյալ զինվորական պաշտոնն զբաղեցնելը։

Եթե անձը չունի համապատասխան մասնագիտական որակավորում, զինվորական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը կարող է հաշվարկվել որպես տվյալ բնագավառի աշխատանքային ստաժ՝ հաշվի առնելով պաշտոնի գործառույթների բնույթն ու դրանց համապատասխանությունը տվյալ բնագավառին։

Այսպիսով, ստաժի հաշվարկման համար հիմք է ընդունվելու ոչ միայն անձի ծառայության կարգավիճակը, այլև նրա կողմից փաստացի իրականացված գործառույթների մասնագիտական բովանդակությունը։

Ո՞ր զինվորական պաշտոնների ժամանակահատվածը կներառվի հանրային ծառայության ստաժում

Նախագծով առաջարկվում է հանրային ծառայության ստաժում ներառել նաև պարտադիր զինվորական ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինվորական կոչումով կրտսեր հրամանատարական զինվորական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը։

Հիմնավորման համաձայն՝ նման պաշտոնների զբաղեցումը ենթադրում է ոչ միայն զինվորական ծառայության ընդհանուր պարտականությունների կատարում, այլև՝

ենթակա անձնակազմի գործունեության կազմակերպում և համակարգում,
ծառայողական առաջադրանքների կատարման ապահովում,
հրամանատարական և կազմակերպչական գործառույթների իրականացում,
համապատասխան պատասխանատվության ստանձնում։

Նշված փորձառությունը նպաստում է նաև կազմակերպչական, կառավարչական, հաղորդակցական և որոշումների կայացման կարողությունների զարգացմանը։

Ո՞ր ժամանակահատվածի վրա կտարածվեն նոր կարգավորումները

Նախագծերով նախատեսվում է նոր կարգավորումները տարածել 2018 թվականի մարտի 23-ից հետո պարտադիր զինվորական ծառայության ընթացքում համապատասխան զինվորական պաշտոններ զբաղեցրած կամ զբաղեցնող անձանց վրա։

Այս ամսաթիվն ընտրվել է՝ հաշվի առնելով, որ 2018 թվականի մարտի 23-ին ընդունվել են «Հանրային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքները, որոնցով ձևավորվել են այդ ոլորտների գործող իրավակարգավորումների հիմքերը։

 

Նախարարությունը միաժամանակ ընդգծում է, որ առաջարկվող փոփոխություններով պարտադիր զինվորական ծառայությունն ամբողջությամբ չի ճանաչվելու որպես հանրային ծառայություն։ Խոսքը բացառապես օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում որոշակի ժամանակահատվածների հաշվարկման մասին է։

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է՝

ապահովել զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերված մասնագիտական փորձառության իրավական ճանաչումը,
հստակեցնել աշխատանքային ստաժի հաշվարկման կարգավորումները,
ընդլայնել հանրային և քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունները,
խրախուսել զինծառայողների մասնագիտական զարգացումն ու ծառայողական առաջխաղացումը,
նպաստել հանրային ծառայության համակարգում համապատասխան գիտելիքներ և փորձառություն ունեցող անձանց ներուժի օգտագործմանը։

 

Նախագծերի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություն չի առաջանա։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular