Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Զինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում նախատեսվում է փոփոխություններ կատարել «Հանրային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներում՝ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերված մասնագիտական և գործնական փորձառության հաշվառման նպատակով։

Iravaban.net–ը ուսումնասիրել է ՀՀ արդարադատության նախարարության մշակած և հանրային քննարկման ներկայացված օրինագծերի փաթեթի հիմնավորումը, որով առաջարկվում է սահմանել զինվորական ծառայության ընթացքում որոշ պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածը մասնագիտական, տվյալ բնագավառի կամ հանրային ծառայության ստաժում ներառելու կարգավորումներ։

Ինչո՞վ է պայմանավորված նոր կարգավորման անհրաժեշտությունը

Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող օրենսդրությունը հստակ և միասնական մոտեցում չի նախատեսում պարտադիր զինվորական ծառայության ընթացքում համապատասխան զինվորական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը հանրային և քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու նպատակով աշխատանքային ստաժում հաշվարկելու վերաբերյալ։

Միաժամանակ, զինվորական ծառայության ընթացքում որոշ զինծառայողներ զբաղեցնում են այնպիսի պաշտոններ, որոնց գործառույթներն անմիջականորեն առնչվում են նրանց ստացած մասնագիտությանը կամ գործունեության որոշակի բնագավառին։

Նման դեպքերում զինծառայողները գործնականում կիրառում և զարգացնում են մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները, սակայն հետագայում այդ ժամանակահատվածը կարող է չհաշվարկվել որպես համապատասխան բնագավառի աշխատանքային ստաժ։

Նախարարության գնահատմամբ՝ անհրաժեշտ է ապահովել զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերված փորձառության համարժեք իրավական գնահատումը։

Ե՞րբ զինվորական ծառայությունը կհաշվարկվի որպես մասնագիտական աշխատանքային ստաժ

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում համապատասխան զինվորական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը կհաշվարկվի որպես մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե տվյալ պաշտոնի գործառույթները համապատասխանում են անձի՝ բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթում նշված մասնագիտությանը։

Ընդ որում, անձը համապատասխան մասնագիտությունը պետք է ձեռք բերած լինի մինչև տվյալ զինվորական պաշտոնն զբաղեցնելը։

Եթե անձը չունի համապատասխան մասնագիտական որակավորում, զինվորական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը կարող է հաշվարկվել որպես տվյալ բնագավառի աշխատանքային ստաժ՝ հաշվի առնելով պաշտոնի գործառույթների բնույթն ու դրանց համապատասխանությունը տվյալ բնագավառին։

Այսպիսով, ստաժի հաշվարկման համար հիմք է ընդունվելու ոչ միայն անձի ծառայության կարգավիճակը, այլև նրա կողմից փաստացի իրականացված գործառույթների մասնագիտական բովանդակությունը։

Ո՞ր զինվորական պաշտոնների ժամանակահատվածը կներառվի հանրային ծառայության ստաժում

Նախագծով առաջարկվում է հանրային ծառայության ստաժում ներառել նաև պարտադիր զինվորական ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինվորական կոչումով կրտսեր հրամանատարական զինվորական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը։

Հիմնավորման համաձայն՝ նման պաշտոնների զբաղեցումը ենթադրում է ոչ միայն զինվորական ծառայության ընդհանուր պարտականությունների կատարում, այլև՝

ենթակա անձնակազմի գործունեության կազմակերպում և համակարգում,
ծառայողական առաջադրանքների կատարման ապահովում,
հրամանատարական և կազմակերպչական գործառույթների իրականացում,
համապատասխան պատասխանատվության ստանձնում։

Նշված փորձառությունը նպաստում է նաև կազմակերպչական, կառավարչական, հաղորդակցական և որոշումների կայացման կարողությունների զարգացմանը։

Ո՞ր ժամանակահատվածի վրա կտարածվեն նոր կարգավորումները

Նախագծերով նախատեսվում է նոր կարգավորումները տարածել 2018 թվականի մարտի 23-ից հետո պարտադիր զինվորական ծառայության ընթացքում համապատասխան զինվորական պաշտոններ զբաղեցրած կամ զբաղեցնող անձանց վրա։

Այս ամսաթիվն ընտրվել է՝ հաշվի առնելով, որ 2018 թվականի մարտի 23-ին ընդունվել են «Հանրային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքները, որոնցով ձևավորվել են այդ ոլորտների գործող իրավակարգավորումների հիմքերը։

 

Նախարարությունը միաժամանակ ընդգծում է, որ առաջարկվող փոփոխություններով պարտադիր զինվորական ծառայությունն ամբողջությամբ չի ճանաչվելու որպես հանրային ծառայություն։ Խոսքը բացառապես օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում որոշակի ժամանակահատվածների հաշվարկման մասին է։

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է՝

ապահովել զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերված մասնագիտական փորձառության իրավական ճանաչումը,
հստակեցնել աշխատանքային ստաժի հաշվարկման կարգավորումները,
ընդլայնել հանրային և քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունները,
խրախուսել զինծառայողների մասնագիտական զարգացումն ու ծառայողական առաջխաղացումը,
նպաստել հանրային ծառայության համակարգում համապատասխան գիտելիքներ և փորձառություն ունեցող անձանց ներուժի օգտագործմանը։

 

Նախագծերի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություն չի առաջանա։

 
Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներԲուլղարիան այլևս չի մատակարարի զենք Ուկրաինային՝ իր սեփական պաշարներից․ Ռումեն ՌադևՆԳՆ Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեկ տարվա ընթացքում շուրջ 1,000 հանցագործության դեպք են բացահայտելԳերմանիային ֆինանսական ճգնաժամ է սպառնում. պետական ծախսերի յուրաքանչյուր երրորդ եվրոն փոխառված էԱՄՆ Սենատում Ռուսաստանի հետ հետագա բանակցությունները «ֆարս» են որակել և կոչ արել աջակցել ՈւկրաինայինԹրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն ՉինաստանումԱՄՆ-ում ավելի քան 2 հազար չվերթ է չեղարկվել վերջին 25 տարվա ընթացքում ավիահաղորդակցության ամենախոշոր դադարեցումից հետոՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են, թե ինչու Զելենսկին չի մեկնում Մոսկվա բանակցություններիԳերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ․ Նժդեհ ԻսկանդարյանՀայտնի է, թե ինչ պատժի է արժանացել Անդորրայի դարպասապահը մաhվան ելքով խախտման համարԱռաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՈւկրաինային փոխանցված F-16 կnրծանիչները մշտապես վերանորոգման մեջ են. ԶելենսկիՀայաստանում ընդդիմությունը միավորվում է Փաշինյանի թիմի դեմՀայաստանը խոստացել է Իրանին, որ TRIPP երթուղու վրա ԱՄՆ զինվորական չի լինիՊարսից ծոցի երկրներն Իրանից փոխհատուցում են պահանջել hարձակումների համարԱրգենտինան Մեսսիի հեռանալուց հետո առաջին խաղում պարտվեց ՈւրուգվայինՔաղաքագետը ենթադրություններ է արել ՀԱՊԿ-ում Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու հետևանքների մասինԱՄՆ ռազմաօդային ուժերն առաջին անգամ փորձարկել են B-21 Raider գաղտնագողի ռմբակոծիչի սպառազինությունըԿանադան երբեք մեջքով չի շրջվի դաշինքի մեկ այլ անդամի հանդեպ. ԿարնիՆոր Օռլեանում բախվել են զբոսանավը և լցանավը․ կան տnւժածներՋուր չի լինի մինչեւ 18:00-նՌուսաստանի Կալուգայի և Բելգորոդի մարզերում պայթյուններ են որոտացելՈւ՞մ հաշվին է տեղի ունենալու Հայաստանի կուրսի փոփոխությունըՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ ԶաքարյանԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթՄիսիսիպի գետում չորաբեռնատար նավը բախվել է զբոսանավին․ ավելի քան 30 մարդ հոսպիտալացվել էԳնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ»Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Կարմիր բանակը գրավել է Օմսկը, ադմիրալ Կոլչակի բանակը ջախջախվել է. պատմության այս օրը (Նոյեմբերի 14)Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 14-ինԱյս ռեժիմի թիրախnւմ մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ»Պոչետինոն գլխավորել է «Մանչեթեր Յունայթեդը»«Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ»«Հրապարակ»․ Խաղողագործներին փող չեն տալիս. նախորդ տարիներին գոնե գումարի կեսը տալիս էին անմիջապեսԱՄՆ-ում մոտ 400 ինքնաթիռ մնացել է օդում՝ սպասելով վայրէջքի«Հրապարակ»․ Օրենքով գողերին «սիրում է», ընդդիմադիրներին` ոչՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են«Ժողովուրդ». Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԴոնալդ Թրամփը, Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը առաջին համատեղ հանդիպումը կանցկացնեն Չինաստանում2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում․ Փաշինյան«Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում. ինչո՞ւ են հանել ցուցանակըԻրանի ԶՈւ հայտնել է Հորմուզի նեղուցում լցանավի՝ ականի վրա պшյթելու մասին«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ
Ամենադիտված