ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Գերմանիային ֆինանսական ճգնաժամ է սպառնում. պետական ծախսերի յուրաքանչյուր երրորդ եվրոն փոխառված է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գերմանիան կանգնած է բյուջետային լուրջ ճգնաժամի շեմին, ահազանգում են երկրի առաջատար տնտեսագետները։ Նրանց գնահատմամբ՝ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կառավարությունը ստիպված կլինի կրճատել ծախսերը, վերանայել սոցիալական վճարումների համակարգն ու հստակեցնել բյուջետային քաղաքականության առաջնահերթությունները, այլապես հարկերի բարձրացումն անխուսափելի կդառնա։

«Նման բյուջետային քաղաքականությունը չի կարող երկարաժամկետ հեռանկարում կենսունակ մնալ»,- Die Welt պարբերականի կիրակնօրյա համարին տված հարցազրույցում հայտարարել է Մյունխենի ifo տնտեսական հետազոտությունների ինստիտուտի նախագահ Կլեմենս Ֆյուստը։

Իշխող կոալիցիան, որի կազմում են պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ), նրա բավարական քույր կուսակցությունը՝ Քրիստոնեա-սոցիալական միությունը (ՔՍՄ), և Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ), պետք է հստակ սահմանի 2028 թվականի դաշնային բյուջեի գերակայությունները, մասնավորապես՝ պաշտպանության և ենթակառուցվածքների ոլորտի ծախսերը։

«Մնացած բոլոր ծախսերը պետք է սառեցնել կամ, հնարավորության դեպքում, կրճատել»,- շեշտել է Ֆյուստը։ Նրա խոսքով՝ եթե կոալիցիան պատրաստ չէ նման քայլերի, ապա հարկերի բարձրացումից խուսափել չի հաջողվի։

Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովն ուրբաթ վաղ առավոտյան՝ գրեթե 16 ժամ տևած բանակցություններից հետո, հավանություն է տվել 2027 թվականի դաշնային բյուջեի նախնական նախագծին։

Հիմնական բյուջեի ծախսերը կհասնեն ռեկորդային՝ 561 միլիարդ եվրոյի (շուրջ 618 մլրդ դոլար)։ Զուտ փոխառությունները հիմնական բյուջեի շրջանակում կկազմեն գրեթե 123 միլիարդ եվրո։ Բացի այդ, կառավարությունը տասնյակ միլիարդավոր եվրոներ կներգրավի հատուկ հիմնադրամների միջոցով, ինչի արդյունքում նոր փոխառությունների ընդհանուր ծավալը կհասնի մոտ 210 միլիարդ եվրոյի։

Տնտեսագետները կանխատեսում են իրավիճակի վատթարացում

Լայբնիցի անվան եվրոպական տնտեսական հետազոտությունների կենտրոնի (ZEW) նախագահ Ախիմ Վամբախի համոզմամբ՝ 2028 թվականից սկսած բյուջետային վիճակն ավելի կբարդանա, քան կարելի էր ենթադրել՝ դատելով տնտեսական վերականգնման հեռանկարներից։

Ըստ նրա՝ տոկոսադրույքները գերազանցում են Գերմանիայի տնտեսական աճի տեմպերը, ուստի պետությունը չի կարողանա միայն տնտեսության ընդլայնման հաշվին աստիճանաբար թոթափել պարտքի բեռը։

Վամբախը կարծում է, որ գլխավոր առաջնահերթությունը պետք է դառնա սոցիալական վճարումների համակարգի բարեփոխումը։ Նա նաև կոչ է արել հրատապ կերպով վերանայել պետական ծախսերը։

«Անհրաժեշտ է կրճատել տնտեսական աճին չնպաստող սուբսիդիաները»,- հայտարարել է տնտեսագետը։

Նմանատիպ կարծիք է հայտնել նաև Քիլի համաշխարհային տնտեսության ինստիտուտի ներկայացուցիչ Յենս Բոյզեն-Հոգրեֆեն։ Նրա խոսքով՝ տնտեսական կոնյունկտուրայի տատանումների և ժամանակավոր գործոնների շնորհիվ առանձին տարիներ գուցեև ավելի բարենպաստ լինեն, սակայն երկարաժամկետ միտումը շարունակում է մնալ բացասական։

Որպես պատճառ՝ նա մատնանշել է բնակչության ծերացումն ու պետական պարտքի սպասարկման ծախսերի աճը։ «Լրացուցիչ գանձումներ, ամենայն հավանականությամբ, կպահանջվեն անգամ խիստ բյուջետային կարգապահության պայմաններում»,- նկատել է փորձագետը։

Հաշվեքննիչ պալատը հորդորում է մեծացնել խնայողությունները

Գերմանիայի Դաշնային հաշվեքննիչ պալատի նախագահ Անսգար Հևելինգն իր հերթին կոչ է արել իշխող կոալիցիային ավելի ակտիվորեն կրճատել բյուջեի դեֆիցիտը։

Rheinische Post պարբերականի հետ զրույցում մեկնաբանելով հաջորդ տարվա բյուջեն՝ նա նշել է, որ առայժմ երկիրն ի վիճակի է դիմանալ ներկայիս բեռին, սակայն երկարաժամկետ կտրվածքով այդ վիճակն անկայուն է։

Հևելինգի տվյալներով՝ պետական ծախսերի յուրաքանչյուր երրորդ եվրոն ֆինանսավորվում է փոխառությունների հաշվին։

«Նա, ով ի վիճակի է հոգալ սեփական ծախսերի միայն երկու երրորդը, իսկ մնացածը փակում է վարկերով, ակնհայտորեն ապրում է իր հնարավորություններից վեր»,- շեշտել է նա։

Հաշվեքննիչ պալատի ղեկավարը նաև նախազգուշացրել է, որ մինչև 2030 թվականը դաշնային բյուջեում պարտքի սպասարկման ծախսերի մասնաբաժինը կկրկնապատկվի։

Տնտեսագետները համակարծիք են. առանց ծախսերի կրճատման և կառուցվածքային բարեփոխումների՝ Գերմանիայի համար գնալով ավելի ու ավելի դժվար կլինի ֆինանսավորել պետական պարտավորությունները՝ բնակչության ծերացման և փոխառությունների թանկացման ֆոնին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular