Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Գերմանիային ֆինանսական ճգնաժամ է սպառնում. պետական ծախսերի յուրաքանչյուր երրորդ եվրոն փոխառված է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գերմանիան կանգնած է բյուջետային լուրջ ճգնաժամի շեմին, ահազանգում են երկրի առաջատար տնտեսագետները։ Նրանց գնահատմամբ՝ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կառավարությունը ստիպված կլինի կրճատել ծախսերը, վերանայել սոցիալական վճարումների համակարգն ու հստակեցնել բյուջետային քաղաքականության առաջնահերթությունները, այլապես հարկերի բարձրացումն անխուսափելի կդառնա։

«Նման բյուջետային քաղաքականությունը չի կարող երկարաժամկետ հեռանկարում կենսունակ մնալ»,- Die Welt պարբերականի կիրակնօրյա համարին տված հարցազրույցում հայտարարել է Մյունխենի ifo տնտեսական հետազոտությունների ինստիտուտի նախագահ Կլեմենս Ֆյուստը։

Իշխող կոալիցիան, որի կազմում են պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ), նրա բավարական քույր կուսակցությունը՝ Քրիստոնեա-սոցիալական միությունը (ՔՍՄ), և Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ), պետք է հստակ սահմանի 2028 թվականի դաշնային բյուջեի գերակայությունները, մասնավորապես՝ պաշտպանության և ենթակառուցվածքների ոլորտի ծախսերը։

«Մնացած բոլոր ծախսերը պետք է սառեցնել կամ, հնարավորության դեպքում, կրճատել»,- շեշտել է Ֆյուստը։ Նրա խոսքով՝ եթե կոալիցիան պատրաստ չէ նման քայլերի, ապա հարկերի բարձրացումից խուսափել չի հաջողվի։

Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովն ուրբաթ վաղ առավոտյան՝ գրեթե 16 ժամ տևած բանակցություններից հետո, հավանություն է տվել 2027 թվականի դաշնային բյուջեի նախնական նախագծին։

Հիմնական բյուջեի ծախսերը կհասնեն ռեկորդային՝ 561 միլիարդ եվրոյի (շուրջ 618 մլրդ դոլար)։ Զուտ փոխառությունները հիմնական բյուջեի շրջանակում կկազմեն գրեթե 123 միլիարդ եվրո։ Բացի այդ, կառավարությունը տասնյակ միլիարդավոր եվրոներ կներգրավի հատուկ հիմնադրամների միջոցով, ինչի արդյունքում նոր փոխառությունների ընդհանուր ծավալը կհասնի մոտ 210 միլիարդ եվրոյի։

Տնտեսագետները կանխատեսում են իրավիճակի վատթարացում

Լայբնիցի անվան եվրոպական տնտեսական հետազոտությունների կենտրոնի (ZEW) նախագահ Ախիմ Վամբախի համոզմամբ՝ 2028 թվականից սկսած բյուջետային վիճակն ավելի կբարդանա, քան կարելի էր ենթադրել՝ դատելով տնտեսական վերականգնման հեռանկարներից։

Ըստ նրա՝ տոկոսադրույքները գերազանցում են Գերմանիայի տնտեսական աճի տեմպերը, ուստի պետությունը չի կարողանա միայն տնտեսության ընդլայնման հաշվին աստիճանաբար թոթափել պարտքի բեռը։

Վամբախը կարծում է, որ գլխավոր առաջնահերթությունը պետք է դառնա սոցիալական վճարումների համակարգի բարեփոխումը։ Նա նաև կոչ է արել հրատապ կերպով վերանայել պետական ծախսերը։

«Անհրաժեշտ է կրճատել տնտեսական աճին չնպաստող սուբսիդիաները»,- հայտարարել է տնտեսագետը։

Նմանատիպ կարծիք է հայտնել նաև Քիլի համաշխարհային տնտեսության ինստիտուտի ներկայացուցիչ Յենս Բոյզեն-Հոգրեֆեն։ Նրա խոսքով՝ տնտեսական կոնյունկտուրայի տատանումների և ժամանակավոր գործոնների շնորհիվ առանձին տարիներ գուցեև ավելի բարենպաստ լինեն, սակայն երկարաժամկետ միտումը շարունակում է մնալ բացասական։

Որպես պատճառ՝ նա մատնանշել է բնակչության ծերացումն ու պետական պարտքի սպասարկման ծախսերի աճը։ «Լրացուցիչ գանձումներ, ամենայն հավանականությամբ, կպահանջվեն անգամ խիստ բյուջետային կարգապահության պայմաններում»,- նկատել է փորձագետը։

Հաշվեքննիչ պալատը հորդորում է մեծացնել խնայողությունները

Գերմանիայի Դաշնային հաշվեքննիչ պալատի նախագահ Անսգար Հևելինգն իր հերթին կոչ է արել իշխող կոալիցիային ավելի ակտիվորեն կրճատել բյուջեի դեֆիցիտը։

Rheinische Post պարբերականի հետ զրույցում մեկնաբանելով հաջորդ տարվա բյուջեն՝ նա նշել է, որ առայժմ երկիրն ի վիճակի է դիմանալ ներկայիս բեռին, սակայն երկարաժամկետ կտրվածքով այդ վիճակն անկայուն է։

Հևելինգի տվյալներով՝ պետական ծախսերի յուրաքանչյուր երրորդ եվրոն ֆինանսավորվում է փոխառությունների հաշվին։

«Նա, ով ի վիճակի է հոգալ սեփական ծախսերի միայն երկու երրորդը, իսկ մնացածը փակում է վարկերով, ակնհայտորեն ապրում է իր հնարավորություններից վեր»,- շեշտել է նա։

Հաշվեքննիչ պալատի ղեկավարը նաև նախազգուշացրել է, որ մինչև 2030 թվականը դաշնային բյուջեում պարտքի սպասարկման ծախսերի մասնաբաժինը կկրկնապատկվի։

Տնտեսագետները համակարծիք են. առանց ծախսերի կրճատման և կառուցվածքային բարեփոխումների՝ Գերմանիայի համար գնալով ավելի ու ավելի դժվար կլինի ֆինանսավորել պետական պարտավորությունները՝ բնակչության ծերացման և փոխառությունների թանկացման ֆոնին։

Գերմանիային ֆինանսական ճգնաժամ է սպառնում. պետական ծախսերի յուրաքանչյուր երրորդ եվրոն փոխառված էԱՄՆ Սենատում Ռուսաստանի հետ հետագա բանակցությունները «ֆարս» են որակել և կոչ արել աջակցել ՈւկրաինայինԹրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն ՉինաստանումԱՄՆ-ում ավելի քան 2 հազար չվերթ է չեղարկվել վերջին 25 տարվա ընթացքում ավիահաղորդակցության ամենախոշոր դադարեցումից հետոՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են, թե ինչու Զելենսկին չի մեկնում Մոսկվա բանակցություններիԳերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ․ Նժդեհ ԻսկանդարյանՀայտնի է, թե ինչ պատժի է արժանացել Անդորրայի դարպասապահը մաhվան ելքով խախտման համարԱռաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՈւկրաինային փոխանցված F-16 կnրծանիչները մշտապես վերանորոգման մեջ են. ԶելենսկիՀայաստանում ընդդիմությունը միավորվում է Փաշինյանի թիմի դեմՀայաստանը խոստացել է Իրանին, որ TRIPP երթուղու վրա ԱՄՆ զինվորական չի լինիՊարսից ծոցի երկրներն Իրանից փոխհատուցում են պահանջել hարձակումների համարԱրգենտինան Մեսսիի հեռանալուց հետո առաջին խաղում պարտվեց ՈւրուգվայինՔաղաքագետը ենթադրություններ է արել ՀԱՊԿ-ում Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու հետևանքների մասինԱՄՆ ռազմաօդային ուժերն առաջին անգամ փորձարկել են B-21 Raider գաղտնագողի ռմբակոծիչի սպառազինությունըԿանադան երբեք մեջքով չի շրջվի դաշինքի մեկ այլ անդամի հանդեպ. ԿարնիՆոր Օռլեանում բախվել են զբոսանավը և լցանավը․ կան տnւժածներՋուր չի լինի մինչեւ 18:00-նՌուսաստանի Կալուգայի և Բելգորոդի մարզերում պայթյուններ են որոտացելՈւ՞մ հաշվին է տեղի ունենալու Հայաստանի կուրսի փոփոխությունըՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ ԶաքարյանԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթՄիսիսիպի գետում չորաբեռնատար նավը բախվել է զբոսանավին․ ավելի քան 30 մարդ հոսպիտալացվել էԳնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ»Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Կարմիր բանակը գրավել է Օմսկը, ադմիրալ Կոլչակի բանակը ջախջախվել է. պատմության այս օրը (Նոյեմբերի 14)Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 14-ինԱյս ռեժիմի թիրախnւմ մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ»Պոչետինոն գլխավորել է «Մանչեթեր Յունայթեդը»«Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ»«Հրապարակ»․ Խաղողագործներին փող չեն տալիս. նախորդ տարիներին գոնե գումարի կեսը տալիս էին անմիջապեսԱՄՆ-ում մոտ 400 ինքնաթիռ մնացել է օդում՝ սպասելով վայրէջքի«Հրապարակ»․ Օրենքով գողերին «սիրում է», ընդդիմադիրներին` ոչՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են«Ժողովուրդ». Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԴոնալդ Թրամփը, Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը առաջին համատեղ հանդիպումը կանցկացնեն Չինաստանում2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում․ Փաշինյան«Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում. ինչո՞ւ են հանել ցուցանակըԻրանի ԶՈւ հայտնել է Հորմուզի նեղուցում լցանավի՝ ականի վրա պшյթելու մասին«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ«Հրապարակ»․ Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Հաղթանակը կայանում է նրանում, որ ապահովվի, որ Իրանը երբեք այս կամ այն կերպ միջnւկային զինшմթերք չունենա․ ՌուբիոԱմեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»«Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»
Ամենադիտված