ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Վերջին շրջանում հայ-ռուսական օրակարգում քննարկման առարկա է դարձել երրորդ երկրների հարցումների հիման վրա Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունների հարցը։ Խոսքը վերաբերում է միջազգային իրավական ընթացակարգերի շրջանակում արտերկրից ներկայացված հարցումներով պայմանավորված կալանավորումներին, որոնց հետևանքով պարբերաբար առաջանում են կապի և հյուպատոսական հասանելիության հետ կապված հարցեր։ Մինչ պաշտոնական Մոսկվան պնդում է, որ առաջադրված մեղադրանքները հաճախ չեն համապատասխանում իրականությանը, և անհրաժեշտ է խնդիրը կարգավորել երկկողմ իրավական մեխանիզմներով, երևույթն աստիճանաբար դուրս է գալիս զուտ իրավական հարթությունից՝ դառնալով միջպետական հարաբերությունների և հանրային քննարկումների զգայուն թեմա։

Արտասահմանյան հարցումների հիման վրա ՌԴ քաղաքացիների՝ արտերկրում ձերբակալությունների համատեքստում Հայաստանը ևս բացառություն չի դարձել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ Ռուսաստանի քաղաքացիներին առաջադրվող մեղադրանքները հաճախ իրականության հետ որևէ առնչություն չունեն։ Նրա խոսքով, դեռևս անցյալ տարի Մոսկվան հայ գործընկերներին էր առաջարկել խնդրի կարգավորման իրավական տարբերակ՝ համապատասխան երկկողմ համաձայնագրի ստորագրման միջոցով, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։ «Ընդ որում, Երևանի քննարկմանը ներկայացված նախագիծը հաշվի էր առնում նաև հայկական կողմի ցանկությունները։ Այդուհանդերձ, մինչ օրս որևէ բովանդակային արձագանք չենք ստացել։ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական իրավիճակի պատանդ։ Ուստի, մենք կշարունակենք այս հարցը պահել հատուկ վերահսկողության ներքո և առավելագույն ջանքեր գործադրել նրանց ազատ արձակման ուղղությամբ», - նշել է Զախարովան՝ այն իրողության ֆոնին, որ տարեսկզբից Հայաստանում արդեն ձերբակալվել է Ռուսաստանի 5 քաղաքացի։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս գործընթացն սկսել է լրացուցիչ լարվածություն առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում։ Գործող պրակտիկան, երբ անձանց ձերբակալում են, և, ռուսական կողմի փոխանցմամբ, սահմանափակվում են հյուպատոսական ծառայությունների կամ գործարար շրջանակների ներկայացուցիչների՝ նրանց հետ կապ հաստատելու հնարավորությունները, առաջացրել է միջգերատեսչական լուրջ հակասություններ։

Ավելին, ինչպես նշվել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, եթե Հայաստանում շարունակվեն Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունները, ՌԴ քաղաքացիներին կարող են նախազգուշացնել Հայաստան այցելելուց զերծ մնալու մասին։ Դիվանագիտական հարթակում հնչող նման ազդակները պահանջում են պետական ինստիտուտների հանգամանալից և սթափ գնահատականը։

Նման միտումների պահպանման և հարաբերությունների նման զարգացման պարագայում կարող է ձևավորվել անվստահության մթնոլորտ, ինչի հետևանքով զբոսաշրջային հոսքերը դեպի Հայաստան կնվազեն կամ կտրուկ կդադարեն։ Հաշվի առնելով, որ Հայաստան կատարվող զբոսաշրջային այցելությունների գերակշիռ մասն ընկնում է հենց Ռուսաստանի քաղաքացիներին, նրանք վճռորոշ նշանակություն ունեն տեղական տուրիզմի կայունության համար։ Ռուսաստանից ապահովվող զբոսաշրջային և տնտեսական այս հոսքերը տարեկան միլիարդավոր դոլարների շրջանառություն են ձևավորում Հայաստանի տնտեսության մեջ, և դրանց էական կրճատումը լուրջ ռիսկեր է ստեղծում երկրի ֆինանսատնտեսական համակարգի համար։ Ուստի Հայաստանի իշխանությունները պետք է լրջորեն դիտարկեն այս հնարավոր հետևանքները և բացառեն այնպիսի իրավական ու վարչարարական միջավայրը, որտեղ Հայաստան այցելող ռուսաստանցիները կարող են բախվել անկանխատեսելի խնդիրների։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular