Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Վերջին շրջանում հայ-ռուսական օրակարգում քննարկման առարկա է դարձել երրորդ երկրների հարցումների հիման վրա Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունների հարցը։ Խոսքը վերաբերում է միջազգային իրավական ընթացակարգերի շրջանակում արտերկրից ներկայացված հարցումներով պայմանավորված կալանավորումներին, որոնց հետևանքով պարբերաբար առաջանում են կապի և հյուպատոսական հասանելիության հետ կապված հարցեր։ Մինչ պաշտոնական Մոսկվան պնդում է, որ առաջադրված մեղադրանքները հաճախ չեն համապատասխանում իրականությանը, և անհրաժեշտ է խնդիրը կարգավորել երկկողմ իրավական մեխանիզմներով, երևույթն աստիճանաբար դուրս է գալիս զուտ իրավական հարթությունից՝ դառնալով միջպետական հարաբերությունների և հանրային քննարկումների զգայուն թեմա։

Արտասահմանյան հարցումների հիման վրա ՌԴ քաղաքացիների՝ արտերկրում ձերբակալությունների համատեքստում Հայաստանը ևս բացառություն չի դարձել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ Ռուսաստանի քաղաքացիներին առաջադրվող մեղադրանքները հաճախ իրականության հետ որևէ առնչություն չունեն։ Նրա խոսքով, դեռևս անցյալ տարի Մոսկվան հայ գործընկերներին էր առաջարկել խնդրի կարգավորման իրավական տարբերակ՝ համապատասխան երկկողմ համաձայնագրի ստորագրման միջոցով, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։ «Ընդ որում, Երևանի քննարկմանը ներկայացված նախագիծը հաշվի էր առնում նաև հայկական կողմի ցանկությունները։ Այդուհանդերձ, մինչ օրս որևէ բովանդակային արձագանք չենք ստացել։ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական իրավիճակի պատանդ։ Ուստի, մենք կշարունակենք այս հարցը պահել հատուկ վերահսկողության ներքո և առավելագույն ջանքեր գործադրել նրանց ազատ արձակման ուղղությամբ», - նշել է Զախարովան՝ այն իրողության ֆոնին, որ տարեսկզբից Հայաստանում արդեն ձերբակալվել է Ռուսաստանի 5 քաղաքացի։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս գործընթացն սկսել է լրացուցիչ լարվածություն առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում։ Գործող պրակտիկան, երբ անձանց ձերբակալում են, և, ռուսական կողմի փոխանցմամբ, սահմանափակվում են հյուպատոսական ծառայությունների կամ գործարար շրջանակների ներկայացուցիչների՝ նրանց հետ կապ հաստատելու հնարավորությունները, առաջացրել է միջգերատեսչական լուրջ հակասություններ։

Ավելին, ինչպես նշվել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, եթե Հայաստանում շարունակվեն Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունները, ՌԴ քաղաքացիներին կարող են նախազգուշացնել Հայաստան այցելելուց զերծ մնալու մասին։ Դիվանագիտական հարթակում հնչող նման ազդակները պահանջում են պետական ինստիտուտների հանգամանալից և սթափ գնահատականը։

Նման միտումների պահպանման և հարաբերությունների նման զարգացման պարագայում կարող է ձևավորվել անվստահության մթնոլորտ, ինչի հետևանքով զբոսաշրջային հոսքերը դեպի Հայաստան կնվազեն կամ կտրուկ կդադարեն։ Հաշվի առնելով, որ Հայաստան կատարվող զբոսաշրջային այցելությունների գերակշիռ մասն ընկնում է հենց Ռուսաստանի քաղաքացիներին, նրանք վճռորոշ նշանակություն ունեն տեղական տուրիզմի կայունության համար։ Ռուսաստանից ապահովվող զբոսաշրջային և տնտեսական այս հոսքերը տարեկան միլիարդավոր դոլարների շրջանառություն են ձևավորում Հայաստանի տնտեսության մեջ, և դրանց էական կրճատումը լուրջ ռիսկեր է ստեղծում երկրի ֆինանսատնտեսական համակարգի համար։ Ուստի Հայաստանի իշխանությունները պետք է լրջորեն դիտարկեն այս հնարավոր հետևանքները և բացառեն այնպիսի իրավական ու վարչարարական միջավայրը, որտեղ Հայաստան այցելող ռուսաստանցիները կարող են բախվել անկանխատեսելի խնդիրների։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնածՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելԴաշնության խորհրդում պարզաբանել են, թե ինչպես կարող է Հայաստանը վերականգնել ձայնի իրավունքը ՀԱՊԿ-ումՍպանված 29-ամյա տղայի վերջին խոսքերը․ ինչ է պատմում եղբայրըՇաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի գործով քրեական վարույթն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազինԵվրոպական երկրներն են խզել երկխոսությունը ՌԴ-ի հետ. ՊեսկովԻրանի ԶՈւ-ն խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-նՔենիայում կառուցվող շենքի փլուզման հետևանքով զոհվել է վեց մարդՄաhաgել է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր ՄեհրաբյանըԻրանի՝ ՊԵԿ-ից փախուստի դիմած քաղաքացին հայտնաբերվել է. ՔԿՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՇրջանառվել է «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲԾանոթ ու միարժամանակ անհայտ … Անիսոնի ռուսական օղիՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու պաշտոնականացումն ընդամենը ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Տիգրան ԱբրահամյանԽորհուրդ կտամ «Արարատ-Արմենիա»-ի մարզչին քիթը չմտցնի իմ գործերի մեջ․ երբ ֆուտբոլիստը գալիս է հավաքական, նա իմ ֆուտբոլիստն է. ՄելիքյանԱՄՆ-ը ՑԱԽԱԼ-ին հայտնել է Իրանի հետ պшտերազմին նախապատրաստվելու անհրաժեշտության մասին«Բացահայտվել է այն, թե ինչպես է ձախողվել Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու Փաշինյանի մոլեգին ծրագիրը»Մեր թիմը հոգի ու սիրտ դրեց՝ խաղալով հիանալի թիմի դեմ․ Կիպրոսի հավաքականի մարզիչը՝ Հայաստանի հավաքականի հետ հանդիպման մասինԷստոնիան Ուկրաինային կհատկացնի ևս 6,5 մլն եվրո օգնությունԻտալիայի հավաքականը 3-1 հաշվով հաղթել է Ֆրանսիայի ընտրանունԿարող էի անմիջապես ավարտել պшտերազմն Իրանի հետ, բայց մենք դա անում ենք մի փոքր ավելի երկար ու քաղաքակիրթ ձևով. ԹրամփԵրևանում միջադեպ է տեղի ունեցել տրոլեյբուսի վարորդի և «Chevrolet»-ի վարորդի միջև, վերջինը թքել է տրոլեյբուսի վարորդի վրա, ապա քաշքշnւկ է սկսվելՀայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու շինաշխատանքներըNvidia-ի նախկին ղեկավարին կանչել են Սենատ՝ ՉԺՀ ենթադրյալ լրտեսի հետ կապի պատճառով«Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. Սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերություններին»Զելենսկին Իռլանդիայում հանդիպել է Քուշների և Ուիթկոֆի հետՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են«Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացելՆոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը
Ամենադիտված