ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Խորհուրդ կտամ «Արարատ-Արմենիա»-ի մարզչին քիթը չմտցնի իմ գործերի մեջ․ երբ ֆուտբոլիստը գալիս է հավաքական, նա իմ ֆուտբոլիստն է. Մելիքյան

ՍՊՈՐՏ

Նոյեմբերի 12-ին Հայաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի նախավերջին տուրի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր Կիպրոսի ընտրանուն։ Հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի՝ 1–1 հաշվով։ 

Հանդիպման արդյունքը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը․

«Ասեմ, որ պատրաստվել էինք, վերլուծել էինք ու տղաները ապրեն․ այն ծրագրերը, որ մենք ունեինք, իրենք տարան դաշտ և կարողացանք շատ լավ օգտագործել այն, ինչ որ պատրաստել էինք, ծրագիրն աշխատեց, մենք շատ լավ գրոհային ֆուտբոլ էինք ցույց տալիս, պատրաստվել էինք դրան, որ Կիպրոսը կխաղա երկրորդ համարով և մեզ մոտ երրորդ գոտում շատ լավ ստացվում էր սուր խաղալ և վտանգներ ստեղծել։ Այո, չստացվեց այնպես, որ մենք կարողանայինք հաղթենք, բայց շատ վտանգավոր էինք մրցակցի համար:

Ամենակարևորը՝ թիմը հասկանում է, թե ինչ է անում: Շատ եմ ափսոսում ու տա Աստված, որ վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստները վերականգնվեն ու հետ գան, ու մենք միասին կունենանք ավելի լավ, ուժեղ թիմ, ավելի լավ արդյունք կլինի: Ես տեսնում եմ, որ թիմը հասկանում է՝ ինչ անի: Մի քիչ պետք է ուժեղացնել, այն տղաները, որ պետք է գան միանան և ամեն ինչ լավ կլինի: Բոլորից շատ գոհ եմ` մեկնարկային կազմից և փոխարինողներից»,– ասել է Մելիքյանը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Շաղոյանի ու Թիկնիզյանի համագործակցության, ակումբների մարզիչների մասին․

«Դուք տեսաք՝ Ժիրայր Շաղոյանը ինչ լավ խաղաց։ Թիկնիզյանը միշտ է լավ խաղում, իսկ Շաղոյանը ոչ ստաբիլ․ լինում է լավ խաղ, լինում է՝ վատ։ Ամեն մարզիչ ունի իր մոտեցումը, մեթոդիկան՝ ինչ անի, որ ֆուտբոլիստը կարողանա ավելացնի։ Երբ ես ակումբում էի աշխատում, ունեի կոնֆլիկտ ֆեդերացիայի հետ և քննադատում էի։ Այդ ժամանակ, և Պետրակովի, և Կապառոսի ժամանակ, եղել են և լավ խաղեր, և վատ։ Ես երբեք, ունեի առիթներ, բայց երբեք չեմ մտել ազգային հավաքականի դաշտ որպես ակումբի մարզիչ, երբեք ինձ թույլ չեմ տվել դա, իմանալով, որ հավաքականում կա գլխավոր մարզիչ։ Խորհուրդ կտամ բոլոր ակումբների մարզիչներին զբաղվել իրենց գործով․ ես երբեք չեմ մեկնաբանում ակումբների աշխատանքը, քանի որ այնտեղ կան մարզիչներ։ Մեկ անգամ է եղել, որը «Նոայի» հետ կապված է եղել, ցանկացել եմ մի բան ասել և շատ զգույշ բարձրացրել եմ իմ հարցը։ Մենք միմյանց շատ լավ հասկացել ենք։

Խորհուրդ եմ տալիս և հորդորում, հանձինս «Արարատ–Արմենիայի» մարզչի, թող քիթը մյուս անգամ չմտցնի իմ գործերի մեջ, թող զբաղվի իր գործերով։ Ես եմ գլխավոր մարզիչը ու թող բոլորը իմանան՝ երբ ֆուտբոլիստը գալիս է հավաքական, նա իմ ֆուտբոլիստն է։ Ինչպես ես կաշխատեմ նրա հետ, դա ես եմ որոշում, երբ ֆուտբոլիստը գնա ակումբ՝ դա իր ֆուտբոլիստն է։ Ես գիտեի ինչպես աշխատել և այսօր տեսանք լավ խաղ Ժիրայր Շաղոյանից»,– ասել է Մելիքյանը։

Լրագրողի հարցին, որ հավաքականի դարպասապահների մարզիչը քննադատության էր ենթարկել «Արարատ-Արմենիային»՝ Արման Ներսիսյանին խաղաժամանակ չտրամադրելու համար։

«Մինչ այդ ոչ ես, ոչ էլ իմ օգնականները չենք մտել այդ դաշտ։ Իրենք թույլ տվեցին, իմ օգնականն էլ պատասխանը տվեց։ Դա իր ցանկությունն էր, իր պատասխանն էր։ Ոչ ոքի թույլ չեմ տա մտնել իմ գործերի մեջ։ Համարում եմ, որ ճիշտ է արել, երբ մտնում են մեր դաշտ՝ պետք է պատասխանը ստանան»,– ասել է հավաքականի մարզիչը։

Միշիևի մասին․

«Միշիևը ցույց տվեց, որ կա մրցակցություն դարպասապահների գոտում։ Շատ գոհ եմ, փորձառու դարպասապահի պես պահեց իրեն։ Ուրախ եմ, որ առաջին պաշտոնական խաղում կարողացավ մեզ օգնել»,– ավելացրել է Մելիքյանը։

Վերջին տուրի հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականն ունի 5 միավոր և երրորդն է աղյուսակում։ Կիպրոսի հավաքականը 8 միավորով երկրորդ տեղում է. Կիպրոսի հավաքականն ապահովել է երկրորդ տեղը խմբում։

Հայաստանի, Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականներն ընդգրկված են 2-րդ խմբում։ Այս խմբի 5–րդ տուրի մյուս՝ Չեռնոգորիայի և Լատվիայի միջև հանդիպումը կմեկնարկի քիչ անց։

Հիշեցնենք` Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 15-ին, վերջին տուրի շրջանակում, ժամը 18։00-ին, մրցակցի հարկի տակ կհանդիպի Լատվիայի թիմի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular