Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Խորհուրդ կտամ «Արարատ-Արմենիա»-ի մարզչին քիթը չմտցնի իմ գործերի մեջ․ երբ ֆուտբոլիստը գալիս է հավաքական, նա իմ ֆուտբոլիստն է. Մելիքյան

ՍՊՈՐՏ

Նոյեմբերի 12-ին Հայաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի նախավերջին տուրի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր Կիպրոսի ընտրանուն։ Հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի՝ 1–1 հաշվով։ 

Հանդիպման արդյունքը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը․

«Ասեմ, որ պատրաստվել էինք, վերլուծել էինք ու տղաները ապրեն․ այն ծրագրերը, որ մենք ունեինք, իրենք տարան դաշտ և կարողացանք շատ լավ օգտագործել այն, ինչ որ պատրաստել էինք, ծրագիրն աշխատեց, մենք շատ լավ գրոհային ֆուտբոլ էինք ցույց տալիս, պատրաստվել էինք դրան, որ Կիպրոսը կխաղա երկրորդ համարով և մեզ մոտ երրորդ գոտում շատ լավ ստացվում էր սուր խաղալ և վտանգներ ստեղծել։ Այո, չստացվեց այնպես, որ մենք կարողանայինք հաղթենք, բայց շատ վտանգավոր էինք մրցակցի համար:

Ամենակարևորը՝ թիմը հասկանում է, թե ինչ է անում: Շատ եմ ափսոսում ու տա Աստված, որ վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստները վերականգնվեն ու հետ գան, ու մենք միասին կունենանք ավելի լավ, ուժեղ թիմ, ավելի լավ արդյունք կլինի: Ես տեսնում եմ, որ թիմը հասկանում է՝ ինչ անի: Մի քիչ պետք է ուժեղացնել, այն տղաները, որ պետք է գան միանան և ամեն ինչ լավ կլինի: Բոլորից շատ գոհ եմ` մեկնարկային կազմից և փոխարինողներից»,– ասել է Մելիքյանը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Շաղոյանի ու Թիկնիզյանի համագործակցության, ակումբների մարզիչների մասին․

«Դուք տեսաք՝ Ժիրայր Շաղոյանը ինչ լավ խաղաց։ Թիկնիզյանը միշտ է լավ խաղում, իսկ Շաղոյանը ոչ ստաբիլ․ լինում է լավ խաղ, լինում է՝ վատ։ Ամեն մարզիչ ունի իր մոտեցումը, մեթոդիկան՝ ինչ անի, որ ֆուտբոլիստը կարողանա ավելացնի։ Երբ ես ակումբում էի աշխատում, ունեի կոնֆլիկտ ֆեդերացիայի հետ և քննադատում էի։ Այդ ժամանակ, և Պետրակովի, և Կապառոսի ժամանակ, եղել են և լավ խաղեր, և վատ։ Ես երբեք, ունեի առիթներ, բայց երբեք չեմ մտել ազգային հավաքականի դաշտ որպես ակումբի մարզիչ, երբեք ինձ թույլ չեմ տվել դա, իմանալով, որ հավաքականում կա գլխավոր մարզիչ։ Խորհուրդ կտամ բոլոր ակումբների մարզիչներին զբաղվել իրենց գործով․ ես երբեք չեմ մեկնաբանում ակումբների աշխատանքը, քանի որ այնտեղ կան մարզիչներ։ Մեկ անգամ է եղել, որը «Նոայի» հետ կապված է եղել, ցանկացել եմ մի բան ասել և շատ զգույշ բարձրացրել եմ իմ հարցը։ Մենք միմյանց շատ լավ հասկացել ենք։

Խորհուրդ եմ տալիս և հորդորում, հանձինս «Արարատ–Արմենիայի» մարզչի, թող քիթը մյուս անգամ չմտցնի իմ գործերի մեջ, թող զբաղվի իր գործերով։ Ես եմ գլխավոր մարզիչը ու թող բոլորը իմանան՝ երբ ֆուտբոլիստը գալիս է հավաքական, նա իմ ֆուտբոլիստն է։ Ինչպես ես կաշխատեմ նրա հետ, դա ես եմ որոշում, երբ ֆուտբոլիստը գնա ակումբ՝ դա իր ֆուտբոլիստն է։ Ես գիտեի ինչպես աշխատել և այսօր տեսանք լավ խաղ Ժիրայր Շաղոյանից»,– ասել է Մելիքյանը։

Լրագրողի հարցին, որ հավաքականի դարպասապահների մարզիչը քննադատության էր ենթարկել «Արարատ-Արմենիային»՝ Արման Ներսիսյանին խաղաժամանակ չտրամադրելու համար։

«Մինչ այդ ոչ ես, ոչ էլ իմ օգնականները չենք մտել այդ դաշտ։ Իրենք թույլ տվեցին, իմ օգնականն էլ պատասխանը տվեց։ Դա իր ցանկությունն էր, իր պատասխանն էր։ Ոչ ոքի թույլ չեմ տա մտնել իմ գործերի մեջ։ Համարում եմ, որ ճիշտ է արել, երբ մտնում են մեր դաշտ՝ պետք է պատասխանը ստանան»,– ասել է հավաքականի մարզիչը։

Միշիևի մասին․

«Միշիևը ցույց տվեց, որ կա մրցակցություն դարպասապահների գոտում։ Շատ գոհ եմ, փորձառու դարպասապահի պես պահեց իրեն։ Ուրախ եմ, որ առաջին պաշտոնական խաղում կարողացավ մեզ օգնել»,– ավելացրել է Մելիքյանը։

Վերջին տուրի հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականն ունի 5 միավոր և երրորդն է աղյուսակում։ Կիպրոսի հավաքականը 8 միավորով երկրորդ տեղում է. Կիպրոսի հավաքականն ապահովել է երկրորդ տեղը խմբում։

Հայաստանի, Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականներն ընդգրկված են 2-րդ խմբում։ Այս խմբի 5–րդ տուրի մյուս՝ Չեռնոգորիայի և Լատվիայի միջև հանդիպումը կմեկնարկի քիչ անց։

Հիշեցնենք` Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 15-ին, վերջին տուրի շրջանակում, ժամը 18։00-ին, մրցակցի հարկի տակ կհանդիպի Լատվիայի թիմի հետ։

Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Անիսոնի ռուսական օղիՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու պաշտոնականացումն ընդամենը ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Տիգրան ԱբրահամյանԽորհուրդ կտամ «Արարատ-Արմենիա»-ի մարզչին քիթը չմտցնի իմ գործերի մեջ․ երբ ֆուտբոլիստը գալիս է հավաքական, նա իմ ֆուտբոլիստն է. ՄելիքյանԱՄՆ-ը ՑԱԽԱԼ-ին հայտնել է Իրանի հետ պшտերազմին նախապատրաստվելու անհրաժեշտության մասին«Բացահայտվել է այն, թե ինչպես է ձախողվել Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու Փաշինյանի մոլեգին ծրագիրը»Մեր թիմը հոգի ու սիրտ դրեց՝ խաղալով հիանալի թիմի դեմ․ Կիպրոսի հավաքականի մարզիչը՝ Հայաստանի հավաքականի հետ հանդիպման մասինԷստոնիան Ուկրաինային կհատկացնի ևս 6,5 մլն եվրո օգնությունԻտալիայի հավաքականը 3-1 հաշվով հաղթել է Ֆրանսիայի ընտրանունԿարող էի անմիջապես ավարտել պшտերազմն Իրանի հետ, բայց մենք դա անում ենք մի փոքր ավելի երկար ու քաղաքակիրթ ձևով. ԹրամփԵրևանում միջադեպ է տեղի ունեցել տրոլեյբուսի վարորդի և «Chevrolet»-ի վարորդի միջև, վերջինը թքել է տրոլեյբուսի վարորդի վրա, ապա քաշքշnւկ է սկսվելՀայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու շինաշխատանքներըNvidia-ի նախկին ղեկավարին կանչել են Սենատ՝ ՉԺՀ ենթադրյալ լրտեսի հետ կապի պատճառով«Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. Սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերություններին»Զելենսկին Իռլանդիայում հանդիպել է Քուշների և Ուիթկոֆի հետՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են«Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացելՆոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունըԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ԱՄՆ ռադիոլոկացիոն կայանին hարվածելու մասինՈւկրաինական ԱԹՍ-ները hարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվելՎթարով պայմանավորված՝ մինչև երեկո ջուր չի լինելուՀայաստանում մեծ երկրաշարժ է եղել, որից խիստ տուժել է Սիս քաղաքը. պատմության այս օրը (Նոյեմբերի 13)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՍկալոնին երկարաձգեց պայմանագիրն Արգենտինայի հավաքականի հետ. պաշտոնականԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԵվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանըԱզգերի լիգա. Եվս երկու հավաքական դուրս եկան փլեյ–օֆֆՃանապարհների անբարենպաստ պայմանների հետևանքով մի շարք տրանսպորտային միջոցներ հայտնվել են արգելափակման մեջՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են եվրոպացիներին ներառել բանակցությունների հաջորդ փուլում. ՔուշներԱվտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդըՆոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանը«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԴատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռներըՊաշտոնյաների աշխատավարձերն առայժմ չեն բարձանա. նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվեցԵթե եվրոպական զորքեր տեղակայվեն Ուկրաինայում, պատերшզմը կվերսկսվի. ՊուտինՊԵԿ-ը հայտնում է համակարգում առաջացած խափանումների մասինՕրենքով գող Գիա Սվերդլովսկին դատապարտվել է ութ տարվա ազատազրկմանԱԺ հանձնաժողովը մերժել է ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծըՊուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի բանագնացներ Ուիթքոֆին և ՔուշներինԿյանքից անժամանակ հեռացել է 12-րդ դասարանի աշակերտ Սարո Դանիելյանը
Ամենադիտված