ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել Աշխատանքային օրենսգրքում և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում։ Աշխատանքային օրենսգրքում առաջարկվում է կատարել մի շարք հիմնական փոփոխություններ ու լրացումներ։ Այսպես՝ օտարերկրացիների, ինչպես նաև Հայաստանում փախստականի կամ ապաստան հայցողի հետ թղթային եղանակով կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում հստակեցվում է, որ օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթն ստանալուց հետո սահմանված ժամկետում աշխատանքային պայմանագիրը համապատասխան թվային համակարգ է մուտքագրում գործատուն, սեզոնային և ժամանակավոր աշխատանքային պայմանագրերի վերաբերյալ դրույթներում հստակեցվում է, որ պայմանագրի լուծումը վերաբերում է հենց դրա գործողության ժամկետը լրանալու հիմքին, և համապատասխան ծանուցումը կատարվում է այդ հիմքով պայմանագիրը լուծելու դեպքում։ Նախատեսվում է հստակ սահմանել այն դեպքերը, որոնց նկատմամբ գործատուի և աշխատակցի փոխադարձ համաձայնությամբ աշխատանքի էական պայմանների փոփոխման հնարավորությունը չի կարող կիրառվել, մասնավորապես, առաջարկվում է բացառել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի վերափոխելու հնարավորությունը։ Նախատեսվում է բացառել նաև աշխատավարձի չափի նվազեցումը՝ որպես 105.1 հոդվածով նախատեսվող՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ աշխատանքի էական պայմանների փոփոխության դեպք։

Նախատեսվում է կարգավորել մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի պաշտոնավարման կասեցման ընթացքում հղիության և ծննդաբերության արձակուրդի և ժամանակավոր անաշխատունակության դեպքերը՝ ապահովելով համապատասխան նպաստների վճարումը և բացառելով նույն ժամանակահատվածի համար կրկնակի հատուցման տրամադրումը։

Նախագծով կատարելագործվում է առանձին կատեգորիայի աշխատողների աշխատաժամանակի կազմակերպման կարգավորումը։ Համապատասխան կատեգորիայի աշխատողների համար աշխատաժամանակի օրական տևողությունը կարող է սահմանվել 12 կամ 24 ժամ՝ տվյալ աշխատողի համար սահմանելով այդ տևողություններից միայն մեկը։ Միաժամանակ, երկու տարբերակների դեպքում էլ պահպանվում է շաբաթվա ընթացքում աշխատաժամանակի միջին տևողության՝ առավելագույնը՝ 48 ժամ սահմանափակումը։

Նախատեսվում է դպրոցական օրերին մինչև 15 տարեկան անձանց աշխատանքի ներգրավման համար սահմանել օրական առավելագույնը երկու ժամ տևողություն, ինչպես նաև վերանայել առանձին տարիքային խմբերի համար սահմանված աշխատանքային ժամերի առավելագույն տևողությունները։ Վերանայվում և հստակեցվում են հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման վերաբերյալ կարգավորումները վաղաժամ ծննդաբերության դեպքերի համար։ Նախատեսվում է ուղիղ ամրագրել, որ աշխատողի աշխատավարձը փոխանցվում է աշխատողի անվամբ բացված բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվին։

Նախագծով հստակեցվում է, որ ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, և գործատուն չի կարող մերժել աշխատողի՝ ծնողական ժամից օգտվելու իրավունքը։ Միաժամանակ, հաշվի առնելով այն դեպքերը, երբ աշխատողի կողմից նշված ժամանակահատվածում աշխատավայրից բացակայությունը, աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններով պայմանավորված, կարող է խաթարել աշխատանքի բնականոն ընթացքը, նախատեսվում է գործատուի կողմից նույն աշխատանքային օրվա ընթացքում ծնողական ժամի օգտագործման այլ ժամանակահատված սահմանելու հնարավորություն։ Նաև հաշվի առնելով ծնողական ժամի՝ որպես աշխատանքային օրվա ընթացքում աշխատավայրից կարճատև բացակայության իրավական երաշխիքի բնույթը, ինչպես նաև դրա կիրառման համաչափությունն ապահովելու անհրաժեշտությունը, նախատեսվում է, որ ծնողական ժամից օգտվելու իրավունք չի ունենա այն աշխատողը, որի աշխատանքային օրվա տևողությունը չի գերազանցում 6 ժամը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular