ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա Մովսիսյան

ՍՊՈՐՏ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեսպան, ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը մանրամասներ է պատմել ամերիկյան «Օռլանդո Սիթիի» 21-ամյա ֆուտբոլիստ Հարվի Սարաջյանի հետ ծանոթության, նրա խաղային որակների և Հայաստանի ընտրանին ներկայացնելու որոշման մասին։ Մովսիսյանի խոսքով՝ երիտասարդ խաղացողի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը, սակայն Սարաջյանը նախապատվությունը տվել է պատմական հայրենիքին։

«ԻնսայդՅԱՆ» տելեգրամյան ալիքի հետ զրույցում Մովսիսյանը նշել է, որ թեև Հարվին հայերեն չի խոսում, նրա ընտանիքում խորապես կապված են հայկական արմատներին։ Ֆուտբոլիստի հայրն ու պապը հայ են, և ազգային պատկանելությունը մեծ նշանակություն ունի նրանց համար։

Անդրադառնալով նորեկի խաղային բնութագրին՝ ՀՖՖ դեսպանը բարձր է գնահատել նրա արագությունը, տեխնիկական զինանոցն ու ունիվերսալությունը.

«Այս պահին նա հանդես է գալիս կիսապաշտպանությունում՝ գործելով «տասնյակի» կամ վինգերի դիրքում, սակայն ֆիզիկական տվյալները թույլ են տալիս նրան հանգիստ խաղալ նաև կենտրոնական հարձակվողի գոտում։ Կարծում եմ՝ հենց իրեն էլ դուր է գալիս այդ դիրքը։ Ինձ տպավորեց նրա խաղային արագությունն ու այն, թե ինչպես կարողացավ 21 տարեկանում ամրապնդվել MLS-ում։ Սարաջյանն ագրեսիվ, տեխնիկապես պատրաստված և շատ հետաքրքիր ֆուտբոլիստ է, որին մարզիչը, կախված թիմի կարիքներից, կարող է օգտագործել հարձակման տարբեր եզրերում ու կենտրոնում»,— նշել է Մովսիսյանը։

Նախկին հարձակվողն առանձնահատուկ ընդգծել է ԱՄՆ-ի հավաքականի կողմից եղած հետաքրքրության փաստը.

«Որքանով տեղյակ եմ՝ Հարվին ընդգրկված է եղել ԱՄՆ-ի հավաքականի թեկնածուների ցուցակում։ Հստակ չեմ կարող ասել՝ կհրավիրեի՞ն նրան առաջիկա հավաքին, թե ոչ, բայց հաստատ գիտեմ, որ նրա թեկնածությունը դիտարկվել է։ Այդ իսկ պատճառով կրկնակի ուրախ եմ, որ նա ընտրեց Հայաստանը։ Հարվին շատ դրական է տրամադրված, «Օռլանդոյի» կազմում խաղից խաղ առաջընթաց է գրանցում, իսկ միջազգային հանդիպումները նրան էլ ավելի ուժեղ կդարձնեն»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին ՀՖՖ-ն պաշտոնապես հայտարարեց Հարվի Սարաջյանի՝ Հայաստանի ազգային հավաքականին միանալու մասին։ Այս գործընթացում առանցքային դեր է խաղացել հենց Յուրա Մովսիսյանը։ Նա տևական ժամանակ հետևել է ֆուտբոլիստի ելույթներին, իր դիտարկումները ներկայացրել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին, ինչից հետո անձամբ մեկնել է Օռլանդո՝ Սարաջյանի հետ բանակցելու։ Ֆուտբոլիստն էլ ՀՖՖ-ին տված հարցազրույցում շեշտել է, որ Հայաստանը ներկայացնելն իր համար հատուկ նշանակություն ունի՝ որպես արմատներին վերադառնալու և հայ երկրպագուներին ուրախություն պարգևելու հնարավորություն։

Հավելենք, որ «Օռլանդո Սիթին» Հարվի Սարաջյանին ընտրել է 2026 թվականի MLS SuperDraft-ի ընդհանուր 5-րդ համարի ներքո։ Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը ակումբի գլխավոր թիմում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, իսկ երկրորդ թիմի կազմում մասնակցել է 16 խաղի՝ գրանցելով 6 գոլ և 6 արդյունավետ փոխանցում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular