Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա Մովսիսյան

ՍՊՈՐՏ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեսպան, ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը մանրամասներ է պատմել ամերիկյան «Օռլանդո Սիթիի» 21-ամյա ֆուտբոլիստ Հարվի Սարաջյանի հետ ծանոթության, նրա խաղային որակների և Հայաստանի ընտրանին ներկայացնելու որոշման մասին։ Մովսիսյանի խոսքով՝ երիտասարդ խաղացողի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը, սակայն Սարաջյանը նախապատվությունը տվել է պատմական հայրենիքին։

«ԻնսայդՅԱՆ» տելեգրամյան ալիքի հետ զրույցում Մովսիսյանը նշել է, որ թեև Հարվին հայերեն չի խոսում, նրա ընտանիքում խորապես կապված են հայկական արմատներին։ Ֆուտբոլիստի հայրն ու պապը հայ են, և ազգային պատկանելությունը մեծ նշանակություն ունի նրանց համար։

Անդրադառնալով նորեկի խաղային բնութագրին՝ ՀՖՖ դեսպանը բարձր է գնահատել նրա արագությունը, տեխնիկական զինանոցն ու ունիվերսալությունը.

«Այս պահին նա հանդես է գալիս կիսապաշտպանությունում՝ գործելով «տասնյակի» կամ վինգերի դիրքում, սակայն ֆիզիկական տվյալները թույլ են տալիս նրան հանգիստ խաղալ նաև կենտրոնական հարձակվողի գոտում։ Կարծում եմ՝ հենց իրեն էլ դուր է գալիս այդ դիրքը։ Ինձ տպավորեց նրա խաղային արագությունն ու այն, թե ինչպես կարողացավ 21 տարեկանում ամրապնդվել MLS-ում։ Սարաջյանն ագրեսիվ, տեխնիկապես պատրաստված և շատ հետաքրքիր ֆուտբոլիստ է, որին մարզիչը, կախված թիմի կարիքներից, կարող է օգտագործել հարձակման տարբեր եզրերում ու կենտրոնում»,— նշել է Մովսիսյանը։

Նախկին հարձակվողն առանձնահատուկ ընդգծել է ԱՄՆ-ի հավաքականի կողմից եղած հետաքրքրության փաստը.

«Որքանով տեղյակ եմ՝ Հարվին ընդգրկված է եղել ԱՄՆ-ի հավաքականի թեկնածուների ցուցակում։ Հստակ չեմ կարող ասել՝ կհրավիրեի՞ն նրան առաջիկա հավաքին, թե ոչ, բայց հաստատ գիտեմ, որ նրա թեկնածությունը դիտարկվել է։ Այդ իսկ պատճառով կրկնակի ուրախ եմ, որ նա ընտրեց Հայաստանը։ Հարվին շատ դրական է տրամադրված, «Օռլանդոյի» կազմում խաղից խաղ առաջընթաց է գրանցում, իսկ միջազգային հանդիպումները նրան էլ ավելի ուժեղ կդարձնեն»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին ՀՖՖ-ն պաշտոնապես հայտարարեց Հարվի Սարաջյանի՝ Հայաստանի ազգային հավաքականին միանալու մասին։ Այս գործընթացում առանցքային դեր է խաղացել հենց Յուրա Մովսիսյանը։ Նա տևական ժամանակ հետևել է ֆուտբոլիստի ելույթներին, իր դիտարկումները ներկայացրել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին, ինչից հետո անձամբ մեկնել է Օռլանդո՝ Սարաջյանի հետ բանակցելու։ Ֆուտբոլիստն էլ ՀՖՖ-ին տված հարցազրույցում շեշտել է, որ Հայաստանը ներկայացնելն իր համար հատուկ նշանակություն ունի՝ որպես արմատներին վերադառնալու և հայ երկրպագուներին ուրախություն պարգևելու հնարավորություն։

Հավելենք, որ «Օռլանդո Սիթին» Հարվի Սարաջյանին ընտրել է 2026 թվականի MLS SuperDraft-ի ընդհանուր 5-րդ համարի ներքո։ Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը ակումբի գլխավոր թիմում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, իսկ երկրորդ թիմի կազմում մասնակցել է 16 խաղի՝ գրանցելով 6 գոլ և 6 արդյունավետ փոխանցում։

Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. ՊեսկովՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՀարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա ՄովսիսյանՓոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՊուտինի հանդիպումն ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ տեղի կունենա առաջիկայում. ՈւշակովԻսպանիայում համընդհանուր գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 200 ավիաչվերթՌԴ-ն և Ուկրաինան համաձայնության են եկել գերիների լայնամասշտաբ փոխանակման շուրջ. ՄեդինսկիԳալյանին հարկ է հիշեցնել, որ ազատությունից զրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է. ՍուրենյանցՌուս-ուկրաինական բանակցությունների կոնկրետ մանրամասները չեն քննարկվում, քանի դեռ վերջնական համաձայնություններ չեն ձեռք բերվել. ՌԴ նախագահի օգնականԹուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել էՆոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքիցՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվшնը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՀորմուզի նեղուցում լցանավը պայթել է ականի վրա. նավում hրդեհ է բռնկվելԱբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների երկրորդ օրըՇենգավիթի թիվ 133 մանկապարտեզի տարածքում աշխատանքների ժամանակ բանվnրները հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկnրներԿասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըՌուսական պատվիրակությունը Աբու Դաբիում Եվրոպայի ներկայացուցիչների հետ շփումներ չի ունեցել. ՊեսկովՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն է, ուստի Թեհրանը համաձայն չէ դրա արտահանմանը երկրի սահմաններից դուրս. ՌեզայիԾանոթ ու միարժամանակ անհայտ … սեյսմոգրաֆՍպասվում են տեղումներ նաև ձյան և ձնախառն անձրևի տեսքովԱբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների երկրորդ օրըԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մերժել է Փիթ Հեգսեթի իմփիչմենթի ընթացակարգ նախաձեռնելու փորձը«Զվարթնոց» օդանավակայանում Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է մահացшծ կնոջ մարմին«Ռեալ»-ի առանցքային ֆուտբոլիստը կրկին կարող է դուրս մնալ Ֆրանսիայի հավաքականի կազմիցՊաղեստինամետ ցուցարարները Բայդենի և նրա ընտանիքի վրա կաթի փաթեթներ են նետելԱՄՆ-ը վկայակոչում է «Բոլոր ռnւմբերի մայրը»՝ uպառնալիքների միջոցով դիվանագիտություն վարելու համար. ո՞վ է uպառնում գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը. ՓեզեշքիանՀանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը. Վահե Հովհաննիսյան«Ադրբեջանին շնորհավորել են հաղթանակի կապակցությամբ, բայց հարևաններն ու մեծ տերությունները լռել են»Լոռիում և Արմավիրում ջրօգտագործման խախտումներ են արձանագրվել. կիրառվել է 3,6 մլն դրամի չափով տուգանք. ԲԸՏՄԷնդրիկը որոշել է հեռանալ «Ռեալ»-իցԻսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ՝ բնակարանների հասանելիությունն ապահովելու և աշխատավարձերը բարձրացնելու պահանջովԱրագածոտնում բшխվել են «Lexus GX470»-ը և «Toyota Land Cruiser»-ը․ կան վիրավnրներԿոտայքի բաժնի համայնքային ոստիկանները 100 շիշ կեղծ oղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵս նույնպես կարող եմ Պուտինի համար նկար նկարել, որտեղ ամբողջությամբ օկուպացնում եմ Ռուսաստանը. ԶելենսկիԹոփուրիան գնահատել է Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտի հեռանկարներըԱյսօր մեր երկրում կալանքը մահшբեր է դարձել. թույլ չենք տալու, որ մեր ընկերոջ` Արսեն Գևորգյանի մшհը դառնա հերթական դրվագ. Գոհար Մելոյան«Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից կհանգեցնի լիակատար տնտեսական փլուզման»Ռուսաստանի խոշորագույն նավթային տերմինալը հարձակման է ենթարկվելՀնդկաստանում ռելսերից դուրս է եկել ուղևորատար գնացքի վեց վագոն. կան տnւժածներԻրանը Արգենտինայի ռազմածnվային և ռազմաoդային ուժերը ճանաչել է աhաբեկչական կազմակերպություններՀայ Առաքելական եկեղեցու կաթողիկոս է դարձել Գարեգին 2-րդը. պատմության այս օրը (Նոյեմբերի 11)Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա, որտեղ կմասնակցի COP-31-ինԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասինԱռանց երկու առանցքային խաղացողի Կիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանը
Ամենադիտված