ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում։ Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ռազմական ոստիկանության առջև դրված խնդիրները լուծելու, հանցագործություններին արագ հակազդելու և արդյունավետ հետաքննություն իրականացնելու անհրաժեշտությամբ:

«Ռազմական ոստիկանության մասին» օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է ռազմական ոստիկանության խնդիրները, որի համաձայն ռազմական ոստիկանությունը օրենքին համապատասխան ապահովում է հետաքննության իրականացումը զինված ուժերում՝ զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաև այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին, զինծառայողի կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների նախականխումը, կանխումը և խափանումը, ինչպես նաև հայտնաբերումը և բացահայտումը, և պաշտպանության նախարարությանը ամրակցված պետական գույքի պահպանությունը և այդ գույքի դեմ ուղղված հակաիրավական գործողությունների հայտնաբերումը, խափանումը և բացահայտումը և այլն:

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի համաձայն` ռազմական ոստիկանությունն իրավունք ունի օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնել օպերատիվհետախուզական գործունեություն, իսկ քրեական վարույթի շրջանակներում օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կատարել հետաքննություն: Օրենքի ներկայիս կարգավորումները և տրամադրված գործիքակազմը բավարար չէ ռազմական ոստիկանության թե՛ որպես օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին, թե՛ որպես հետաքննության մարմին իր առջև դրված խնդիրները լուծելու, հանցագործություններին արագ հակազդելու և արդյունավետ հետաքննություն իրականացնելու համար: Մասնավորապես, տարեցտարի փոխվում են հանցագործությունների տեսակները և դրանց կատարման եղանակները, ձևերը, մեթոդները, ինչպես նաև դրանք կատարելու, կազմակերպելու, հանցագործության հետքերը թաքցնելու կամ պարտակելու ընթացքում օգտագործվում են տարբեր տեսակի տեխնիկական միջոցներ, այդ թվում՝ բջջային կամ ինտերնետային կապ, ինչն իր բացասական ազդեցությունն է ունենում հանցագործությունների ժամանակին կանխարգելման, հայտնաբերման և բացահայտման աշխատանքների վրա: Մի շարք ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ, որոնք ունեն բարձր լատենտայնություն (օրինակ՝ թմրամիջոցների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառություն, զինվորական ունեցվածքի հափշտակություններ և այլն) կամ կատարվում են պաշտոնատար անձանց կողմից, հմուտ թաքցնում են իրենց կողմից կատարվող հանցագործությունների հետքերը, գործում են կազմակերպված բարդ սխեմաներով և նախապես համաձայնեցված փոխշահավետ պայմաններով (օրինակ՝ իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, զինվորական ունեցվածքի հափշտակության դեպքերը և այլն): Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանցագործությունների ժամանակին հայտնաբերման և բացահայտման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է իրականացնել համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ և օգտագործել «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքով նախատեսված միջոցառումների ողջ գործիքակազմը, անհրաժեշտություն է առաջացել օրենքում կատարել փոփոխություններ և լրացումներ, որի արդյունքում ռազմական ոստիկանությանը ևս իրավունք կվերապահվի իրականացնել «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը: Նշված օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման հնարավորությունը թույլ կտա ռազմական ոստիկանությանը կանխել, խափանել, հայտնաբերել և բացահայտել Զինված ուժերում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները (ինքնասպանության հասցնել, շորթում և այլն), ի հայտ բերել դրանց ծնող պատճառները և պայմանները (ոչ կանոնադրական հարաբերություններ, քրեական ենթամշակույթին բնորոշ բարքեր և այլն): Ընդ որում՝ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը իրականացվելու է այն նույն ընդհանուր պահանջներով, ինչպես ներկայում իրականացվում է ոստիկանության, քրեակատարողական ծառայության մարմինների և հակակոռուպցիոն կոմիտեի համար:

Առաջարկվող հաջորդ փոփոխությունը վերաբերում է օրենքով ռազմական ոստիկանությանը վերապահված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունավետ և բազմակողմանի իրականացմանը: Միջոցառումների արդյունավետության գրավականներից մեկը դրանց իրականացման մեթոդների, միջոցների գաղտնիությունը և գաղտնագործունեության (կոնսպիրացիայի) ապահովումն է: Առաջարկվում է օրենքում նշված ի թիվս այլ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ռազմական ոստիկանությանը իրավունք վերապահել իր խնդիրները իրականացնելու նպատակով Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել իրականում գոյություն չունեցող կազմակերպություններ, ինչպես նաև օգտագործել ազգային անվտանգության մարմինների պատրաստած քողարկող փաստաթղթեր:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular