Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում։ Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ռազմական ոստիկանության առջև դրված խնդիրները լուծելու, հանցագործություններին արագ հակազդելու և արդյունավետ հետաքննություն իրականացնելու անհրաժեշտությամբ:

«Ռազմական ոստիկանության մասին» օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է ռազմական ոստիկանության խնդիրները, որի համաձայն ռազմական ոստիկանությունը օրենքին համապատասխան ապահովում է հետաքննության իրականացումը զինված ուժերում՝ զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաև այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին, զինծառայողի կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների նախականխումը, կանխումը և խափանումը, ինչպես նաև հայտնաբերումը և բացահայտումը, և պաշտպանության նախարարությանը ամրակցված պետական գույքի պահպանությունը և այդ գույքի դեմ ուղղված հակաիրավական գործողությունների հայտնաբերումը, խափանումը և բացահայտումը և այլն:

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի համաձայն` ռազմական ոստիկանությունն իրավունք ունի օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնել օպերատիվհետախուզական գործունեություն, իսկ քրեական վարույթի շրջանակներում օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կատարել հետաքննություն: Օրենքի ներկայիս կարգավորումները և տրամադրված գործիքակազմը բավարար չէ ռազմական ոստիկանության թե՛ որպես օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին, թե՛ որպես հետաքննության մարմին իր առջև դրված խնդիրները լուծելու, հանցագործություններին արագ հակազդելու և արդյունավետ հետաքննություն իրականացնելու համար: Մասնավորապես, տարեցտարի փոխվում են հանցագործությունների տեսակները և դրանց կատարման եղանակները, ձևերը, մեթոդները, ինչպես նաև դրանք կատարելու, կազմակերպելու, հանցագործության հետքերը թաքցնելու կամ պարտակելու ընթացքում օգտագործվում են տարբեր տեսակի տեխնիկական միջոցներ, այդ թվում՝ բջջային կամ ինտերնետային կապ, ինչն իր բացասական ազդեցությունն է ունենում հանցագործությունների ժամանակին կանխարգելման, հայտնաբերման և բացահայտման աշխատանքների վրա: Մի շարք ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ, որոնք ունեն բարձր լատենտայնություն (օրինակ՝ թմրամիջոցների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառություն, զինվորական ունեցվածքի հափշտակություններ և այլն) կամ կատարվում են պաշտոնատար անձանց կողմից, հմուտ թաքցնում են իրենց կողմից կատարվող հանցագործությունների հետքերը, գործում են կազմակերպված բարդ սխեմաներով և նախապես համաձայնեցված փոխշահավետ պայմաններով (օրինակ՝ իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, զինվորական ունեցվածքի հափշտակության դեպքերը և այլն): Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանցագործությունների ժամանակին հայտնաբերման և բացահայտման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է իրականացնել համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ և օգտագործել «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքով նախատեսված միջոցառումների ողջ գործիքակազմը, անհրաժեշտություն է առաջացել օրենքում կատարել փոփոխություններ և լրացումներ, որի արդյունքում ռազմական ոստիկանությանը ևս իրավունք կվերապահվի իրականացնել «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը: Նշված օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման հնարավորությունը թույլ կտա ռազմական ոստիկանությանը կանխել, խափանել, հայտնաբերել և բացահայտել Զինված ուժերում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները (ինքնասպանության հասցնել, շորթում և այլն), ի հայտ բերել դրանց ծնող պատճառները և պայմանները (ոչ կանոնադրական հարաբերություններ, քրեական ենթամշակույթին բնորոշ բարքեր և այլն): Ընդ որում՝ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը իրականացվելու է այն նույն ընդհանուր պահանջներով, ինչպես ներկայում իրականացվում է ոստիկանության, քրեակատարողական ծառայության մարմինների և հակակոռուպցիոն կոմիտեի համար:

Առաջարկվող հաջորդ փոփոխությունը վերաբերում է օրենքով ռազմական ոստիկանությանը վերապահված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունավետ և բազմակողմանի իրականացմանը: Միջոցառումների արդյունավետության գրավականներից մեկը դրանց իրականացման մեթոդների, միջոցների գաղտնիությունը և գաղտնագործունեության (կոնսպիրացիայի) ապահովումն է: Առաջարկվում է օրենքում նշված ի թիվս այլ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ռազմական ոստիկանությանը իրավունք վերապահել իր խնդիրները իրականացնելու նպատակով Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել իրականում գոյություն չունեցող կազմակերպություններ, ինչպես նաև օգտագործել ազգային անվտանգության մարմինների պատրաստած քողարկող փաստաթղթեր:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն. նախագիծ. «Փաստ»Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցություններըՔուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԱլիևը փորձել է Էրդողանին համոզել, որ միայնակ է օկուպացրել Լեռնային ՂարաբաղըԿասեցվել է Ծաղկունքում հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՄադուրոն ամերիկյան բանտում ուսումնասիրում է կրոնական գրքեր. NYTՄիջադեպ Գյումրիում՝ ռուսական բազայի զինծառայողների մասնակցությամբ. տnւժողն nւկրաինացի էԱշխարհի ամենատիտղոսակիր ձյուդոիստը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԱբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով2027 թվականին կսկսվի Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը. Դավիթ ԽուդաթյանԹուրքիան պատրաստ է աջակցել ԱՄՆ-Իրան կարգավորմանը. ԷրդողանԸնտրովի հետապնդումների աճող միտում ու ժողովրդավարության հետընթաց. DW-ն անդրադարձել է Արթուր Դանիելյանի կալանավորմանը2027 թվականի պետական բյուջեի նախագծով ՄԻՊ աշխատակազմի ծախսերը նախատեսված են 605,9 մլն դրամի չափովՎրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանԼա Լիգա․ «Բարսելոնա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ինԻսպանական քարանձավում հայտնաբերել են սառցադարյան 280 փորագիր պատկեր, որոնց կողքով տասնամյակներ շարունակ անցել են զբոսաշրջիկներըBrent նավթը էժանացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 97,72 դոլարիԵվրոպական ֆոնդային ինդեքսներն ուրբաթ զգալիորեն նվազել ենԶենք-զինամթերք է հայտնաբերվել, առգրավվել և կամավոր հանձվելԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բախվել են «Oka»-ն և «Chevrolet»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարում․ կա վիրավnրՎայոց ձորի մարզի Վայք համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներՀայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը նպաստել է Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը. ՇոյգուՖլիկը բացահայտել է, թե ինչպես է ընդմիջմանը փոխել «Ատլետիկո»-ի դեմ խաղի ընթացքըԲոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասինՄոսկվան, Պեկինը և Վաշինգտոնը կարծիքներ են փոխանակում ԱԽՏՀ գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման օրակարգի շուրջ. ՊեսկովԳորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կանՈւկրաինական թեմայով բանակցությունները լինելու են եռակողմ՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ. ՊեսկովԿասեցվել է Լոռու Արջուտ միջնակարգ դպրոցի խոհանոցի գործունեությունըԾանոթ ու միարժամանակ անհայտ … Մաֆիա գաղտնի կազմակերպությունԱրարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՎթար. ջուր չի լինի երկար ժամանակ
Ամենադիտված