ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Ժողովուրդ». Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը ԵԱՏՄ-ում պահանջում է Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի նկատմամբ կիրառված սահմանափակումները ճանաչել առևտրային խոչընդոտ, սակայն այդ պահանջի քննարկումը Հայաստանի իսկ նախաձեռնությամբ մեկ շաբաթով հետաձգվել է։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հրաժարվում է բացահայտել պատճառը՝ հայտարարելով, որ դա աշխատանքային գործընթաց է։ Մինչդեռ հարցի լուծումից կախված է ոչ միայն հայ արտադրողների արտահանման հնարավորությունը, այլև ԵԱՏՄ-ի ներսում Հայաստանի տնտեսական շահերի պաշտպանությունը։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրային վեճը հասել է մի հանգրվանի, երբ հայկական կողմը ստիպված է եղել դիմել ԵԱՏՄ կառույցներին՝ Ռուսաստանի սահմանափակումները վերացնելու համար։ Սակայն նոյեմբերի 3-ին նախատեսված քննարկումը չի կայանա․ Հայաստանի նախաձեռնությամբ այն հետաձգվել է մեկ շաբաթով՝ նոյեմբերի 10-ին։

Այս մասին նոյեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարը հաստատել է, որ հետաձգումը տեղի է ունեցել իր և ԵԱՏՄ-ում համապատասխան նախարարի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում։

Թե ինչու է Հայաստանը, որը ամիսներ շարունակ պահանջում է վերացնել իր արտադրանքի նկատմամբ սահմանափակումները, ինքն առաջարկել հետաձգել այդ հարցի քննարկումը, Պապոյանը չի բացահայտել։

«Ոչ միայն չեմ ուզում ասել, այլ նաև ճիշտ չէ, որ ես դա ասեմ։ Եթե ճիշտ լիներ, որ ես դա ասեի, կասեի»,– ասել է նախարարը։

Այսպիսով՝ Հայաստանի տնտեսության համար կարևոր հարցի քննարկումը հետաձգվել է, իսկ հանրությունը դեռ չի ստացել պատասխանը, թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել և ինչ է սպասվում նոյեմբերի 10-ին։

Ռուսաստանի սահմանափակումները՝ հայկական արտադրանքի դեմ․

Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2026 թվականի մայիսից փուլ առ փուլ սահմանափակումներ է կիրառում Հայաստանից մի շարք ապրանքների ներմուծման նկատմամբ։ Ռուսական կողմը դա հիմնավորում է բուսասանիտարական պահանջների խախտումներով։

Սահմանափակումների տակ են հայտնվել հայկական ծաղիկները, միրգը, բանջարեղենը, հատապտուղները, խաղողը, կարտոֆիլը, չրերը և այլ ապրանքներ։ Հետագայում սահմանափակումների շրջանակն ընդլայնվել է՝ ներառելով նաև ձկնամթերքի և այլ արտադրատեսակների որոշ խմբեր։

Հայաստանի իշխանությունները, սակայն, ռուսական կողմի գործողությունները համարում են անհիմն և ԵԱՏՄ-ի ներսում ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքներին հակասող։

Սեպտեմբերին Հայաստանը պաշտոնապես բողոքարկել է Ռուսաստանի սահմանափակումները ԵԱՏՄ շրջանակում։ Հայկական կողմը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ պահանջելով դրանք ճանաչել առևտրային խոչընդոտ։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 21-ին հայտնել էր, որ եթե սահմանափակումները ճանաչվեն առևտրային խոչընդոտ, ապա դրանք կիրառող երկիրը պետք է 30 օրվա ընթացքում վերացնի դրանք։

Սակայն այստեղ կա մի կարևոր հանգամանք․ ԵԱՏՄ-ի այս հարցով որոշումը պետք է ընդունվի կոնսենսուսով։ Այսինքն՝ Ռուսաստանի համաձայնությունը ևս անհրաժեշտ է։ Եվ հենց Ռուսաստանն է այն երկիրը, որի դեմ Հայաստանը բողոք է ներկայացրել։

Նախարարը չի թաքցրել, որ Հայաստանի բողոքի քննության արդյունքը կարող է որոշիչ լինել ԵԱՏՄ-ի ապագայի համար։

«Եթե այն սահմանափակումները, որ մեր նկատմամբ կիրառվել են, անդամ մյուս երկրները խնդիր չտեսնեն դրա հետ, ես կարող եմ ասել՝ անդամ մյուս երկրները պետք է սպասեն իրենց հերթին»,– հայտարարել է Պապոյանը։

Այս հայտարարությունը փաստացի զգուշացում է ԵԱՏՄ անդամ մյուս երկրներին․ եթե միության ներսում թույլատրվում է սահմանափակել մեկ երկրի արտադրանքի մուտքը մյուսի շուկա, ապա նույն մեխանիզմը կարող է կիրառվել նաև մյուս անդամների նկատմամբ։

Սակայն Հայաստանի դիրքորոշման համար վճռորոշ է ոչ թե հայտարարությունների կոշտությունը, այլ այն, թե ինչ արդյունք կգրանցվի նոյեմբերի 10-ին։

Նիստի հետաձգման հետևում ի՞նչ կա․

Պապոյանը հրաժարվել է մանրամասնել, թե ինչ պայմանավորվածության արդյունքում է նիստը հետաձգվել։ Այս պահին հրապարակային տեղեկություններ չկան, որ Ռուսաստանը համաձայնել է վերացնել սահմանափակումները կամ հայկական կողմին որևէ երաշխիք է տվել։

Հնարավոր է՝ հայկական կողմը բանակցությունների համար լրացուցիչ ժամանակ է խնդրել։ Հնարավոր է՝ քննարկվում են փոխզիջումային լուծումներ։ Սակայն այս վարկածներից որևէ մեկը հաստատված չէ։

Հարց է առաջանում՝ եթե Հայաստանի պահանջը հիմնավոր է, և սահմանափակումները հակասում են ԵԱՏՄ կանոններին, ապա ինչո՞ւ է անհրաժեշտ եղել հետաձգել դրանց քննարկումը։ Արդյո՞ք հայկական կողմը սպասում է Ռուսաստանի հետ նոր պայմանավորվածության, թե՞ ԵԱՏՄ ներսում փորձում է ապահովել որոշման ընդունման համար անհրաժեշտ քաղաքական աջակցությունը։

Այս հարցերի պատասխանները Պապոյանը դեռ չի ներկայացրել։

Մինչդեռ հայկական արտադրողների համար ժամանակը շարունակում է անցնել։ Սահմանափակումները կարող են հարվածել արտահանողներին, գյուղատնտեսական տնտեսություններին և այն բիզնեսներին, որոնց հիմնական շուկան Ռուսաստանն է։

Նոյեմբերի 10-ի քննարկումը, հետևաբար, պարզապես հերթական նիստ չէ։ Այն կարող է ցույց տալ՝ արդյոք ԵԱՏՄ-ն ունի գործուն մեխանիզմ՝ իր անդամների տնտեսական շահերը պաշտպանելու համար, թե՞ միության ներսում քաղաքական և տնտեսական ուժերի հարաբերակցությունն ավելի կարևոր է, քան ընդհանուր կանոնները։

Հայաստանի իշխանությունները պահանջում են վերացնել սահմանափակումները, բայց հանրությանը դեռ չեն բացատրել՝ ինչու են հետաձգել այդ պահանջի քննությունը։

Նոյեմբերի 10-ին պարզ կդառնա՝ Հայաստանը մեկ շաբաթ ժամանակ է շահել իր պահանջը պաշտպանելու համար, թե՞ հերթական անգամ ստիպված է եղել սպասել Ռուսաստանի որոշմանը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular