Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Ժողովուրդ». Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը ԵԱՏՄ-ում պահանջում է Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի նկատմամբ կիրառված սահմանափակումները ճանաչել առևտրային խոչընդոտ, սակայն այդ պահանջի քննարկումը Հայաստանի իսկ նախաձեռնությամբ մեկ շաբաթով հետաձգվել է։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հրաժարվում է բացահայտել պատճառը՝ հայտարարելով, որ դա աշխատանքային գործընթաց է։ Մինչդեռ հարցի լուծումից կախված է ոչ միայն հայ արտադրողների արտահանման հնարավորությունը, այլև ԵԱՏՄ-ի ներսում Հայաստանի տնտեսական շահերի պաշտպանությունը։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրային վեճը հասել է մի հանգրվանի, երբ հայկական կողմը ստիպված է եղել դիմել ԵԱՏՄ կառույցներին՝ Ռուսաստանի սահմանափակումները վերացնելու համար։ Սակայն նոյեմբերի 3-ին նախատեսված քննարկումը չի կայանա․ Հայաստանի նախաձեռնությամբ այն հետաձգվել է մեկ շաբաթով՝ նոյեմբերի 10-ին։

Այս մասին նոյեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարը հաստատել է, որ հետաձգումը տեղի է ունեցել իր և ԵԱՏՄ-ում համապատասխան նախարարի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում։

Թե ինչու է Հայաստանը, որը ամիսներ շարունակ պահանջում է վերացնել իր արտադրանքի նկատմամբ սահմանափակումները, ինքն առաջարկել հետաձգել այդ հարցի քննարկումը, Պապոյանը չի բացահայտել։

«Ոչ միայն չեմ ուզում ասել, այլ նաև ճիշտ չէ, որ ես դա ասեմ։ Եթե ճիշտ լիներ, որ ես դա ասեի, կասեի»,– ասել է նախարարը։

Այսպիսով՝ Հայաստանի տնտեսության համար կարևոր հարցի քննարկումը հետաձգվել է, իսկ հանրությունը դեռ չի ստացել պատասխանը, թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել և ինչ է սպասվում նոյեմբերի 10-ին։

Ռուսաստանի սահմանափակումները՝ հայկական արտադրանքի դեմ․

Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2026 թվականի մայիսից փուլ առ փուլ սահմանափակումներ է կիրառում Հայաստանից մի շարք ապրանքների ներմուծման նկատմամբ։ Ռուսական կողմը դա հիմնավորում է բուսասանիտարական պահանջների խախտումներով։

Սահմանափակումների տակ են հայտնվել հայկական ծաղիկները, միրգը, բանջարեղենը, հատապտուղները, խաղողը, կարտոֆիլը, չրերը և այլ ապրանքներ։ Հետագայում սահմանափակումների շրջանակն ընդլայնվել է՝ ներառելով նաև ձկնամթերքի և այլ արտադրատեսակների որոշ խմբեր։

Հայաստանի իշխանությունները, սակայն, ռուսական կողմի գործողությունները համարում են անհիմն և ԵԱՏՄ-ի ներսում ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքներին հակասող։

Սեպտեմբերին Հայաստանը պաշտոնապես բողոքարկել է Ռուսաստանի սահմանափակումները ԵԱՏՄ շրջանակում։ Հայկական կողմը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ պահանջելով դրանք ճանաչել առևտրային խոչընդոտ։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 21-ին հայտնել էր, որ եթե սահմանափակումները ճանաչվեն առևտրային խոչընդոտ, ապա դրանք կիրառող երկիրը պետք է 30 օրվա ընթացքում վերացնի դրանք։

Սակայն այստեղ կա մի կարևոր հանգամանք․ ԵԱՏՄ-ի այս հարցով որոշումը պետք է ընդունվի կոնսենսուսով։ Այսինքն՝ Ռուսաստանի համաձայնությունը ևս անհրաժեշտ է։ Եվ հենց Ռուսաստանն է այն երկիրը, որի դեմ Հայաստանը բողոք է ներկայացրել։

Նախարարը չի թաքցրել, որ Հայաստանի բողոքի քննության արդյունքը կարող է որոշիչ լինել ԵԱՏՄ-ի ապագայի համար։

«Եթե այն սահմանափակումները, որ մեր նկատմամբ կիրառվել են, անդամ մյուս երկրները խնդիր չտեսնեն դրա հետ, ես կարող եմ ասել՝ անդամ մյուս երկրները պետք է սպասեն իրենց հերթին»,– հայտարարել է Պապոյանը։

Այս հայտարարությունը փաստացի զգուշացում է ԵԱՏՄ անդամ մյուս երկրներին․ եթե միության ներսում թույլատրվում է սահմանափակել մեկ երկրի արտադրանքի մուտքը մյուսի շուկա, ապա նույն մեխանիզմը կարող է կիրառվել նաև մյուս անդամների նկատմամբ։

Սակայն Հայաստանի դիրքորոշման համար վճռորոշ է ոչ թե հայտարարությունների կոշտությունը, այլ այն, թե ինչ արդյունք կգրանցվի նոյեմբերի 10-ին։

Նիստի հետաձգման հետևում ի՞նչ կա․

Պապոյանը հրաժարվել է մանրամասնել, թե ինչ պայմանավորվածության արդյունքում է նիստը հետաձգվել։ Այս պահին հրապարակային տեղեկություններ չկան, որ Ռուսաստանը համաձայնել է վերացնել սահմանափակումները կամ հայկական կողմին որևէ երաշխիք է տվել։

Հնարավոր է՝ հայկական կողմը բանակցությունների համար լրացուցիչ ժամանակ է խնդրել։ Հնարավոր է՝ քննարկվում են փոխզիջումային լուծումներ։ Սակայն այս վարկածներից որևէ մեկը հաստատված չէ։

Հարց է առաջանում՝ եթե Հայաստանի պահանջը հիմնավոր է, և սահմանափակումները հակասում են ԵԱՏՄ կանոններին, ապա ինչո՞ւ է անհրաժեշտ եղել հետաձգել դրանց քննարկումը։ Արդյո՞ք հայկական կողմը սպասում է Ռուսաստանի հետ նոր պայմանավորվածության, թե՞ ԵԱՏՄ ներսում փորձում է ապահովել որոշման ընդունման համար անհրաժեշտ քաղաքական աջակցությունը։

Այս հարցերի պատասխանները Պապոյանը դեռ չի ներկայացրել։

Մինչդեռ հայկական արտադրողների համար ժամանակը շարունակում է անցնել։ Սահմանափակումները կարող են հարվածել արտահանողներին, գյուղատնտեսական տնտեսություններին և այն բիզնեսներին, որոնց հիմնական շուկան Ռուսաստանն է։

Նոյեմբերի 10-ի քննարկումը, հետևաբար, պարզապես հերթական նիստ չէ։ Այն կարող է ցույց տալ՝ արդյոք ԵԱՏՄ-ն ունի գործուն մեխանիզմ՝ իր անդամների տնտեսական շահերը պաշտպանելու համար, թե՞ միության ներսում քաղաքական և տնտեսական ուժերի հարաբերակցությունն ավելի կարևոր է, քան ընդհանուր կանոնները։

Հայաստանի իշխանությունները պահանջում են վերացնել սահմանափակումները, բայց հանրությանը դեռ չեն բացատրել՝ ինչու են հետաձգել այդ պահանջի քննությունը։

Նոյեմբերի 10-ին պարզ կդառնա՝ Հայաստանը մեկ շաբաթ ժամանակ է շահել իր պահանջը պաշտպանելու համար, թե՞ հերթական անգամ ստիպված է եղել սպասել Ռուսաստանի որոշմանը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստելԿյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարելԳերմանիան և Մեծ Բրիտանիան 2000 կմ հեռահարության նոր հրթիռներ են մշակումBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 105,23 դոլարիԴմիտրի Կիսելյովը զգուշացրել է ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու պատճառով Հայաստանի պետականությունը կորցնելու սպառնալիքի մասինՀայաստանը կարող է կորցնել Ռուսաստանի աջակցությունը. ՀԱՊԿ-ից հեռացման ռիսկերըԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում ռուսները գրավել են Բայազետը. պատմության այս օրը (Նոյեմբերի 3)Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացելՆավթի գները կտրուկ նվազում են, Իրանը ցանկանում է հնարավորինս շուտ կարգավորել իրավիճակը․ ԹրամփԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»«Հրապարակ»․ Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը«Ժողովուրդ». Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը«Ժողովուրդ». Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ նոր դեմքեր «աճեցնելու» հանձնարարական է տրվել«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»«Հրապարակ»․ Փեսային ու աներոջը «քցեցին»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին«Հրապարակ»․ Պալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»«Իրավունք». «Պրիլիչնի» պաշտոնի եմ քինյալու. Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ինԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնկախ դիտորդը մեղադրում է Սպիտակի ղեկավարին լիազորությունները քաղաքական նպատակներով օգտագործելու մեջԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԵվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցելՆավթը կտրուկ էժանանում է. Brent տեսակի նավթի գինը նվազել է մեկ բարելի դիմաց 110 դոլարիցԽոշոր հրդեհ՝ Թբիլիսիի կենտրոնումՀայաստանում միջին աշխատավարձն աճել է 5,6%-ով՝ հասնելով 312 հազար դրամի․ ՖիննախՂազախստանում ձերբակալվել է էքuտրեմիստական խումբ ստեղծելու մեջ կասկածվող 10 անձՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող Գ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՖինլանդիան սկսում է իրականացնել միջուկային զսպման նախաձեռնությունը
Ամենադիտված