ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Աշուռս ակտիվ, շարժուն, շատ բարի երեխա էր։ Նա առանց աղոթքի չէր քնում։ Երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն, ասորերեն, «Հայր մերն» էր ասում և նոր միայն քնում: Մենք ասորի ենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աշուռի մայրիկը՝ տիկին Լիզան։ Նա ծնվել է Երևանում, որտեղ էլ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցին զուգահեռ հաճախել է «Թումո»։ «Այնքան արագ էր հաղթահարել բարդ առաջադրանքները, որ ինչ-որ պահի ուղղակի ասաց՝ դա ինձ համար շատ հեշտ է։ Մաթեմատիկայից ու անգլերենից շատ ուժեղ էր։ Իրեն առհասարակ շատ հեշտ էին տրվում լեզուները։ Բարձրագույն մաթեմատիկայի խնդիրներ էր լուծում։ Ուղղակի ամաչկոտ էր, չէր սիրում առաջ ընկնել, իրեն ցույց տալ, մինչև իրեն հարց չուղղեին, նա իր իմացածը չէր ասի։ Ցածր ձայնով էր խոսում, իր յուրահատկությունը չափազանց բարի լինելն էր»։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո Աշուռն ընդունվել է Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ։ Սովորելուն զուգահեռ նաև աշխատել է։ Քոլեջն ավարտելուց հետո մեկնել է բանակ։ Զորացրվելուց հետո նպատակ ուներ բարձրագույն կրթություն ստանալ, ծրագրավորում սովորել։ Մայրիկն ասում է՝ ցանկացած միջավայրում մարդիկ գնահատել են որդու բարի, ոչ կոնֆլիկտային տեսակը։

2020 թվականի հուլիսի 28-ին Աշուռը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայել է Ջրականում։ «Չի խուսափել ծառայությունից, սիրով մեկնել է բանակ։ Նա տարկետում ստացավ, քոլեջն ավարտեց, հետո մեկնեց ծառայության։ Հետաձգելու մասին խոսակցություններին միշտ արձագանքում էր՝ չեմ ուզում ինձանից փոքրերի հետ ծառայել»։ Երկամսյա ծառայությունից տպավորությունների մասին խոսելը բարդ է, ուստի զրույցը տեղափոխվում է պատերազմի օրեր։ «Ես մի տղայի՝ Գյումրիից Վիրաբի հետ ծանոթացա, նա Աշուռիս հետ է եղել մինչև վերջին պահը։ Պատմում է, որ տղաս շատ խիզախ է եղել։ Նրանք բունկերներում չեն եղել, ինչպես ինձ հավաստիացնում էր որդիս։ Ասում էր. «Մա՛մ, մենք ընդհանրապես տեղյակ չենք, թե ինչ է կատարվում մարտի դաշտում, բունկերներում ենք, ուղղակի կարո՞ղ է իմանաք, թե երբ է վերջանալու պատերազմը, ի՞նչ են ասում»։ Ի դեպ, ինչպես հասկանում եմ, շատերն են այս հարցը տվել ծնողներին։ Վիրաբն ինձ պատմել է. «Ես կյանքում նման խիզախ տղա չեմ տեսել։ Բոլորիս մոտ տագնապ կար, բայց Աշուռին հարցնում էինք՝ չե՞ս վախենում, նա արձագանքում էր՝ ինչի՞ց վախենամ»։ Ես կապում եմ դա նրա հետ, որ Աշուռս շատ աստվածապաշտ էր, Աստված իրեն ուժ է տվել, որ անցնի ամեն ինչի միջով»։

Սեպտեմբերի 26-ին է զանգել Աշուռը, դրանից հետո՝ պատերազմի օրերին և մինչև հոկտեմբերի 9-ը ընտանիքը նրանից զանգ չի ստացել։ «Հոկտեմբերի 9-ին զանգեց, բայց ոչինչ չէր ասում։ Միայն այն, որ իրենք բունկերների մեջ են։ Օրումեջ է զանգել, եղել է, որ չորս օր չի զանգել։ Վերջին զանգը հոկտեմբերի 26-ին էր՝ «Մարտունի-2»-ից։ Ինձ ասաց, որ սափրվել են, քանի որ գալու են իրենց նկարելու։ Եվ, իրոք, իր նկարները հետո մեր ծանոթները տեսել էին կայքերից մեկում, դրանք արդեն ինձ հասան։ Վերջին զանգի ժամանակ մի փոքր էլ խոսեցինք տարբեր թեմաներից և վերջ։ Իր դեպքը եղել է հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը։ Տղաս 33 օր պատերազմի մեջ է եղել»։

Հոկտեմբերի 29-ին Աշուռն անմահացել է Մարտունիում՝ Քերթի դպրոցի մոտ։ «2021 թվականի փետրվարի 21-ին մեզ զանգահարեցին, որ նույնականացում կա։ Ինձ ընդամենը տվել են ձախ ձեռքի երկու ոսկոր։ Հուղարկավորությունը փետրվարի 24-ին էր։ Ես այդ ամիսներին անընդհատ գնում էի Ուլնեցի փողոցի վրա գտնվող ՊՆ գերատեսչություն (մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին արձագանքելու նպատակով ձևավորված աշխատանքային խումբն այդ ժամանակ գործում էր ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի տարածքում՝ նշյալ փողոցի վրա-խմբ.)։ Այնտեղ մի գնդապետ կար, որ տեղեկատվություն էր տրամադրում Ջրականում ծառայող տղաների մասին։ Նա տեսանյութ ցույց տվեց, որ ԱԹՍ-ն հարվածել է, տղաներն այրվածքներ են ստացել։ Այդ տեսանյութը տեսել եմ։ Ես երկու տարի սպասել եմ իրեն, մտածում էի՝ միայն թե տուն գա տղաս։ Ամեն վայրկյան դռան զանգին էի սպասում։ Անգամ իր հոգեհանգստի օրը հեռախոսը սեղմել էի ձեռքումս և սպասում էի, որ հիմա պիտի զանգի։ Տարիներ շարունակ այդ սպասումը կար։ Իսկ հիմա ուղղակի աղոթում եմ իր հոգու հանգստության համար»։

 Հ. Գ. - Աշուռ Իսախանովը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular