Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Աշուռս ակտիվ, շարժուն, շատ բարի երեխա էր։ Նա առանց աղոթքի չէր քնում։ Երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն, ասորերեն, «Հայր մերն» էր ասում և նոր միայն քնում: Մենք ասորի ենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աշուռի մայրիկը՝ տիկին Լիզան։ Նա ծնվել է Երևանում, որտեղ էլ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցին զուգահեռ հաճախել է «Թումո»։ «Այնքան արագ էր հաղթահարել բարդ առաջադրանքները, որ ինչ-որ պահի ուղղակի ասաց՝ դա ինձ համար շատ հեշտ է։ Մաթեմատիկայից ու անգլերենից շատ ուժեղ էր։ Իրեն առհասարակ շատ հեշտ էին տրվում լեզուները։ Բարձրագույն մաթեմատիկայի խնդիրներ էր լուծում։ Ուղղակի ամաչկոտ էր, չէր սիրում առաջ ընկնել, իրեն ցույց տալ, մինչև իրեն հարց չուղղեին, նա իր իմացածը չէր ասի։ Ցածր ձայնով էր խոսում, իր յուրահատկությունը չափազանց բարի լինելն էր»։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո Աշուռն ընդունվել է Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ։ Սովորելուն զուգահեռ նաև աշխատել է։ Քոլեջն ավարտելուց հետո մեկնել է բանակ։ Զորացրվելուց հետո նպատակ ուներ բարձրագույն կրթություն ստանալ, ծրագրավորում սովորել։ Մայրիկն ասում է՝ ցանկացած միջավայրում մարդիկ գնահատել են որդու բարի, ոչ կոնֆլիկտային տեսակը։

2020 թվականի հուլիսի 28-ին Աշուռը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայել է Ջրականում։ «Չի խուսափել ծառայությունից, սիրով մեկնել է բանակ։ Նա տարկետում ստացավ, քոլեջն ավարտեց, հետո մեկնեց ծառայության։ Հետաձգելու մասին խոսակցություններին միշտ արձագանքում էր՝ չեմ ուզում ինձանից փոքրերի հետ ծառայել»։ Երկամսյա ծառայությունից տպավորությունների մասին խոսելը բարդ է, ուստի զրույցը տեղափոխվում է պատերազմի օրեր։ «Ես մի տղայի՝ Գյումրիից Վիրաբի հետ ծանոթացա, նա Աշուռիս հետ է եղել մինչև վերջին պահը։ Պատմում է, որ տղաս շատ խիզախ է եղել։ Նրանք բունկերներում չեն եղել, ինչպես ինձ հավաստիացնում էր որդիս։ Ասում էր. «Մա՛մ, մենք ընդհանրապես տեղյակ չենք, թե ինչ է կատարվում մարտի դաշտում, բունկերներում ենք, ուղղակի կարո՞ղ է իմանաք, թե երբ է վերջանալու պատերազմը, ի՞նչ են ասում»։ Ի դեպ, ինչպես հասկանում եմ, շատերն են այս հարցը տվել ծնողներին։ Վիրաբն ինձ պատմել է. «Ես կյանքում նման խիզախ տղա չեմ տեսել։ Բոլորիս մոտ տագնապ կար, բայց Աշուռին հարցնում էինք՝ չե՞ս վախենում, նա արձագանքում էր՝ ինչի՞ց վախենամ»։ Ես կապում եմ դա նրա հետ, որ Աշուռս շատ աստվածապաշտ էր, Աստված իրեն ուժ է տվել, որ անցնի ամեն ինչի միջով»։

Սեպտեմբերի 26-ին է զանգել Աշուռը, դրանից հետո՝ պատերազմի օրերին և մինչև հոկտեմբերի 9-ը ընտանիքը նրանից զանգ չի ստացել։ «Հոկտեմբերի 9-ին զանգեց, բայց ոչինչ չէր ասում։ Միայն այն, որ իրենք բունկերների մեջ են։ Օրումեջ է զանգել, եղել է, որ չորս օր չի զանգել։ Վերջին զանգը հոկտեմբերի 26-ին էր՝ «Մարտունի-2»-ից։ Ինձ ասաց, որ սափրվել են, քանի որ գալու են իրենց նկարելու։ Եվ, իրոք, իր նկարները հետո մեր ծանոթները տեսել էին կայքերից մեկում, դրանք արդեն ինձ հասան։ Վերջին զանգի ժամանակ մի փոքր էլ խոսեցինք տարբեր թեմաներից և վերջ։ Իր դեպքը եղել է հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը։ Տղաս 33 օր պատերազմի մեջ է եղել»։

Հոկտեմբերի 29-ին Աշուռն անմահացել է Մարտունիում՝ Քերթի դպրոցի մոտ։ «2021 թվականի փետրվարի 21-ին մեզ զանգահարեցին, որ նույնականացում կա։ Ինձ ընդամենը տվել են ձախ ձեռքի երկու ոսկոր։ Հուղարկավորությունը փետրվարի 24-ին էր։ Ես այդ ամիսներին անընդհատ գնում էի Ուլնեցի փողոցի վրա գտնվող ՊՆ գերատեսչություն (մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին արձագանքելու նպատակով ձևավորված աշխատանքային խումբն այդ ժամանակ գործում էր ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի տարածքում՝ նշյալ փողոցի վրա-խմբ.)։ Այնտեղ մի գնդապետ կար, որ տեղեկատվություն էր տրամադրում Ջրականում ծառայող տղաների մասին։ Նա տեսանյութ ցույց տվեց, որ ԱԹՍ-ն հարվածել է, տղաներն այրվածքներ են ստացել։ Այդ տեսանյութը տեսել եմ։ Ես երկու տարի սպասել եմ իրեն, մտածում էի՝ միայն թե տուն գա տղաս։ Ամեն վայրկյան դռան զանգին էի սպասում։ Անգամ իր հոգեհանգստի օրը հեռախոսը սեղմել էի ձեռքումս և սպասում էի, որ հիմա պիտի զանգի։ Տարիներ շարունակ այդ սպասումը կար։ Իսկ հիմա ուղղակի աղոթում եմ իր հոգու հանգստության համար»։

 Հ. Գ. - Աշուռ Իսախանովը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում ռուսները գրավել են Բայազետը. պատմության այս օրը (Նոյեմբերի 3)Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացելՆավթի գները կտրուկ նվազում են, Իրանը ցանկանում է հնարավորինս շուտ կարգավորել իրավիճակը․ ԹրամփԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնկախ դիտորդը մեղադրում է Սպիտակի ղեկավարին լիազորությունները քաղաքական նպատակներով օգտագործելու մեջԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԵվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցելՆավթը կտրուկ էժանանում է. Brent տեսակի նավթի գինը նվազել է մեկ բարելի դիմաց 110 դոլարիցԽոշոր հրդեհ՝ Թբիլիսիի կենտրոնումՀայաստանում միջին աշխատավարձն աճել է 5,6%-ով՝ հասնելով 312 հազար դրամի․ ՖիննախՂազախստանում ձերբակալվել է էքuտրեմիստական խումբ ստեղծելու մեջ կասկածվող 10 անձՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող Գ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՖինլանդիան սկսում է իրականացնել միջուկային զսպման նախաձեռնությունըՆրանք ոչնչի չեն կարողանա հասնել․ Իրանը նախագահը սպառնալիքների մասինՌուսաստանը պաշտոնապես դուրս է գալիս Եվրոպայի խորհրդի Խnշտանգումների դեմ կոնվենցիայից2026 թվականին կենսաթոշակների բարձրացումը հիմնավորվել է բյուջետային եկամուտների աճով և պահուստների օգտագործմամբ. նախարարԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելԱրմավիրում 24 ժամ ջուր չի լինիԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. ԶախարովաԱրթուր Ալեքսանյանն ամուսնանում էԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի. Աննա ԳրիգորյանԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումՆրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասինՌԴ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ստացել միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը. ՊեսկովՃամբարակում կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Ամենադիտված