ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Այն, ինչ կատարվեց Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճում, ապա նաև ճեմասրահում, իհարկե, խայտառակություն էր: Բայց նման խայտառակություններ լինում են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ երկրների խորհրդարաններում: Քննարկումներից հետո կամ դրանց ընթացքում բռունցքներ թափահարելու կամ միմյանց հարվածելու նման դրսևորումները ո՛չ առաջինն են, ո՛չ էլ, ցավոք, վերջինն են լինելու: Կրկնենք՝ ոչ միայն Հայաստանում: Բայց մեր երկրի դեպքում կան ավելի խորքային նրբերանգներ և ավելի հեռուն գնացող խնդիրներ: Ի՞նչ նկատի ունենք:

Առաջին. տեղի ունեցածի հետ կապված ամենից ահավորը, եթե չասենք՝ սարսափելին այն է, որ երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը փաստացի բռնությունն արդարացնում է: Ձևի համար հայտարարում է, թե դատապարտում է բռնությունը, բայց անմիջապես էլ զրոյացնում է իր ձևական «դատապարտումը» ու սրտանց ասում. «... ողջունում եմ ՔՊ պատգամավորների գործողությունները և աջակցում, աթոռով է թե ինչով է...»: Ակնհայտ է, որ Փաշինյանը փաստացի արդարացնում է բռնությունը: Սա ավելին է, քան պարզապես արտառոց լինելը: Օրվա իշխանության ղեկավարը բռնությամբ հարցեր լուծելը արդարացնում է, ավելին՝ խրախուսում է դա:

Հընթացս նկատենք, որ շատ հետաքրքիր, կարելի է ասել՝ ինքնատիպ պատկերացումներով և մոտեցումներով են օրվա իշխանությունները «Եվրոպա գնում»: Արդյո՞ք եվրոպացիները այս առնչությամբ ասելիք չունեն: Թե՞ այնտեղ էլ է ընդունված բռնությունն արդարացնելը: Մտածելու բան է:

Ի դեպ, եթե մինչև Փաշինյանի ճեպազրույցը լղարիկ կասկածներ կային, ապա ճեպազրույցում արված հայտարարություններից հետո դրանք էլ փարատվեցին, ու շատերին տեսանելի դարձավ, թե հատկապես որտեղից էր գալիս սադրանքի ու հաջորդած ծեծկռտուքի հիմնական վեկտորը:

Երկրորդ. այս տարիներին ու հատկապես վերջին տարվա ընթացքում բազմիցս են արձանագրվել փաստեր, որ եթե ոչ իշխանական ցանկացած մեկի, անգամ ոչ քաղաքական գործչի, ուղղակի սոցցանցերի սովորական օգտատիրոջ որևէ գրառման կամ մեկնաբանության մեջ բռնության կոչին շատ հեռավոր նմանվող կամ որպես այդպիսին հրամցվող երկու բառ են գտնում, ապա անմիջապես հետևում են ռեպրեսիվ գործողություններ. ձերբակալություն, քրգործի հարուցում, կալանավորում:

Բայց այս դեպքում բռնությունն արդարացնում են: Ավելին, իրավապահ համարվող մարմինները, դատախազությունը, մյուս «օրգանները» լուռ են: Չնայած, չի կարելի բացառել, որ եթե սկսեն «խոսել», ապա էլի ռեպրեսիվ մարմինների թիրախում ընդդիմադիրները կլինեն: Սա արդեն գրեթե չվիճարկվող նորմ է դարձել. ընդդիմադիրներին ոչինչ չի կարելի, իշխանականներին կարելի է ցանկացած այլանդակություն ու բռնության դրսևորում:

 Երրորդ. հայրենի իրականության և նաև վերը ասվածի խորապատկերում զարմանալի չէ, բայց արձանագրելի է այն, որ Փաշինյանն ու իր թիմը փաստացի ինչ մեթոդներով ու դրսևորումներով եկել են իշխանության, այդպիսին էլ մնացել են: Մանրամասնենք. դագաղի կափարիչներ «խաղացնելը», իրենց թիրախավորած մարդկանց բնակության վայրերի մոտ տգեղ դրսևորումները (սգո պսակներ, երիզներ, ատելության հրապարակային թիրախավորում, այդ թվում՝ հակառակորդի ընտանիքի անդամների նկատմամբ և այլն): Այս ամբողջ ընթացքում, 2018-ից ի վեր, արդեն ութ տարի, նաև՝ իշխանական հնարավորությունների ներգրավմամբ, ըստ էության, անընդհատ նույնն են արել: Ու հիմա էլ նույն հռետորաբանությամբ են դրսևորվում՝ «...ջախջախել, գլուխ ջարդել, ոտքը ջարդել, ոտքը պոկել, ասֆալտին փռել» և այլն, և այդպես շարունակ:

Սա հատկապես Փաշինյանի գործելակերպն է, որը ՔՊ-ի ընդհանուր «ոճն» է դարձել:

Չորրորդ. երբ անընդհատ արդարացնում ես բռնությունը, գեներացնում ես թշնամանք, ներհասարակական ատելություն, դա դուրս է գալիս զուտ քաղաքական շրջանակներից, մտնում է հասարակության լայն շրջանակներ:

Մի հազար անգամ ասել ենք, բայց չենք հոգնի կրկնել. երբ օրվա իշխանությունը հանդես է գալիս բռնության դիրքերից, դմբուզներով «քննարկումների» դիրքից, դա տեղափոխվում է հասարակություն: Դա դառնում է ազդանշան հասարակության որոշակի շերտերի համար, որ ցանկացած հարց, ցանկացած տարաձայնություն կարելի է լուծել և «հարթել» բռունցքների, տուրուդմփոցի, բռնության, ծեծուջարդի միջոցով:

Ու ոչ միայն ծեծուջարդի...

 Իսկ հետևանքներն արդեն իսկ զգացվում են: Մի՞թե քրեական խրոնիկայում ավելի ու ավելի հաճախ հանդիպող «ծեծելով սպանել են...», «ծեծկռտուք է եղել՝ հրազենի կիրառմամբ», «աշակերտները ծեծել են իրար...», «հարևանների վեճը վերաճել է ազգականների ծեծկռտուքի», «հնչել են կրակոցներ» և այդ կարգի բազմաթիվ վերնագրերով հրապարակումները, ավելի ճիշտ՝ այդ վերնագրերով նկարագրվող փաստերն ու եղելությունները հենց վերը ասվածի ամենից ցայտուն ապացույցը չեն:

Այնպես որ, նման դաժան հետևանքները ավելի են խորանալու՝ դատելով առկա «քաղաքական» իրողություններից, առավել ևս՝ ամենավերին իշխանական օղակից բռնության արդարացման ու խրախուսման մոտեցումից:

Եվ մի բան էլ. նույն ՔՊ-ն հենց այս օրերին ԱԺ օրակարգ էր բերել ընտանեկան բռնության դեմ ինչ-որ օրինագիծ: Բայց «աթոռով է, թե ինչով է...» հարձակվում է ընդդիմադիր պատգամավորների վրա: Ճիշտ է՝ համարժեք էլ պատասխան է ստանում, բայց սա իրենց դեպքում ընկալումային տարասևեռում չի առաջացնո՞ւմ:

Երևի չէ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular