Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Այն, ինչ կատարվեց Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճում, ապա նաև ճեմասրահում, իհարկե, խայտառակություն էր: Բայց նման խայտառակություններ լինում են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ երկրների խորհրդարաններում: Քննարկումներից հետո կամ դրանց ընթացքում բռունցքներ թափահարելու կամ միմյանց հարվածելու նման դրսևորումները ո՛չ առաջինն են, ո՛չ էլ, ցավոք, վերջինն են լինելու: Կրկնենք՝ ոչ միայն Հայաստանում: Բայց մեր երկրի դեպքում կան ավելի խորքային նրբերանգներ և ավելի հեռուն գնացող խնդիրներ: Ի՞նչ նկատի ունենք:

Առաջին. տեղի ունեցածի հետ կապված ամենից ահավորը, եթե չասենք՝ սարսափելին այն է, որ երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը փաստացի բռնությունն արդարացնում է: Ձևի համար հայտարարում է, թե դատապարտում է բռնությունը, բայց անմիջապես էլ զրոյացնում է իր ձևական «դատապարտումը» ու սրտանց ասում. «... ողջունում եմ ՔՊ պատգամավորների գործողությունները և աջակցում, աթոռով է թե ինչով է...»: Ակնհայտ է, որ Փաշինյանը փաստացի արդարացնում է բռնությունը: Սա ավելին է, քան պարզապես արտառոց լինելը: Օրվա իշխանության ղեկավարը բռնությամբ հարցեր լուծելը արդարացնում է, ավելին՝ խրախուսում է դա:

Հընթացս նկատենք, որ շատ հետաքրքիր, կարելի է ասել՝ ինքնատիպ պատկերացումներով և մոտեցումներով են օրվա իշխանությունները «Եվրոպա գնում»: Արդյո՞ք եվրոպացիները այս առնչությամբ ասելիք չունեն: Թե՞ այնտեղ էլ է ընդունված բռնությունն արդարացնելը: Մտածելու բան է:

Ի դեպ, եթե մինչև Փաշինյանի ճեպազրույցը լղարիկ կասկածներ կային, ապա ճեպազրույցում արված հայտարարություններից հետո դրանք էլ փարատվեցին, ու շատերին տեսանելի դարձավ, թե հատկապես որտեղից էր գալիս սադրանքի ու հաջորդած ծեծկռտուքի հիմնական վեկտորը:

Երկրորդ. այս տարիներին ու հատկապես վերջին տարվա ընթացքում բազմիցս են արձանագրվել փաստեր, որ եթե ոչ իշխանական ցանկացած մեկի, անգամ ոչ քաղաքական գործչի, ուղղակի սոցցանցերի սովորական օգտատիրոջ որևէ գրառման կամ մեկնաբանության մեջ բռնության կոչին շատ հեռավոր նմանվող կամ որպես այդպիսին հրամցվող երկու բառ են գտնում, ապա անմիջապես հետևում են ռեպրեսիվ գործողություններ. ձերբակալություն, քրգործի հարուցում, կալանավորում:

Բայց այս դեպքում բռնությունն արդարացնում են: Ավելին, իրավապահ համարվող մարմինները, դատախազությունը, մյուս «օրգանները» լուռ են: Չնայած, չի կարելի բացառել, որ եթե սկսեն «խոսել», ապա էլի ռեպրեսիվ մարմինների թիրախում ընդդիմադիրները կլինեն: Սա արդեն գրեթե չվիճարկվող նորմ է դարձել. ընդդիմադիրներին ոչինչ չի կարելի, իշխանականներին կարելի է ցանկացած այլանդակություն ու բռնության դրսևորում:

 Երրորդ. հայրենի իրականության և նաև վերը ասվածի խորապատկերում զարմանալի չէ, բայց արձանագրելի է այն, որ Փաշինյանն ու իր թիմը փաստացի ինչ մեթոդներով ու դրսևորումներով եկել են իշխանության, այդպիսին էլ մնացել են: Մանրամասնենք. դագաղի կափարիչներ «խաղացնելը», իրենց թիրախավորած մարդկանց բնակության վայրերի մոտ տգեղ դրսևորումները (սգո պսակներ, երիզներ, ատելության հրապարակային թիրախավորում, այդ թվում՝ հակառակորդի ընտանիքի անդամների նկատմամբ և այլն): Այս ամբողջ ընթացքում, 2018-ից ի վեր, արդեն ութ տարի, նաև՝ իշխանական հնարավորությունների ներգրավմամբ, ըստ էության, անընդհատ նույնն են արել: Ու հիմա էլ նույն հռետորաբանությամբ են դրսևորվում՝ «...ջախջախել, գլուխ ջարդել, ոտքը ջարդել, ոտքը պոկել, ասֆալտին փռել» և այլն, և այդպես շարունակ:

Սա հատկապես Փաշինյանի գործելակերպն է, որը ՔՊ-ի ընդհանուր «ոճն» է դարձել:

Չորրորդ. երբ անընդհատ արդարացնում ես բռնությունը, գեներացնում ես թշնամանք, ներհասարակական ատելություն, դա դուրս է գալիս զուտ քաղաքական շրջանակներից, մտնում է հասարակության լայն շրջանակներ:

Մի հազար անգամ ասել ենք, բայց չենք հոգնի կրկնել. երբ օրվա իշխանությունը հանդես է գալիս բռնության դիրքերից, դմբուզներով «քննարկումների» դիրքից, դա տեղափոխվում է հասարակություն: Դա դառնում է ազդանշան հասարակության որոշակի շերտերի համար, որ ցանկացած հարց, ցանկացած տարաձայնություն կարելի է լուծել և «հարթել» բռունցքների, տուրուդմփոցի, բռնության, ծեծուջարդի միջոցով:

Ու ոչ միայն ծեծուջարդի...

 Իսկ հետևանքներն արդեն իսկ զգացվում են: Մի՞թե քրեական խրոնիկայում ավելի ու ավելի հաճախ հանդիպող «ծեծելով սպանել են...», «ծեծկռտուք է եղել՝ հրազենի կիրառմամբ», «աշակերտները ծեծել են իրար...», «հարևանների վեճը վերաճել է ազգականների ծեծկռտուքի», «հնչել են կրակոցներ» և այդ կարգի բազմաթիվ վերնագրերով հրապարակումները, ավելի ճիշտ՝ այդ վերնագրերով նկարագրվող փաստերն ու եղելությունները հենց վերը ասվածի ամենից ցայտուն ապացույցը չեն:

Այնպես որ, նման դաժան հետևանքները ավելի են խորանալու՝ դատելով առկա «քաղաքական» իրողություններից, առավել ևս՝ ամենավերին իշխանական օղակից բռնության արդարացման ու խրախուսման մոտեցումից:

Եվ մի բան էլ. նույն ՔՊ-ն հենց այս օրերին ԱԺ օրակարգ էր բերել ընտանեկան բռնության դեմ ինչ-որ օրինագիծ: Բայց «աթոռով է, թե ինչով է...» հարձակվում է ընդդիմադիր պատգամավորների վրա: Ճիշտ է՝ համարժեք էլ պատասխան է ստանում, բայց սա իրենց դեպքում ընկալումային տարասևեռում չի առաջացնո՞ւմ:

Երևի չէ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Սա պшտերազմ է, բայց ոչ սովորական պատերազմ․ Թրամփը՝ Իրանի մասինՄինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԱռաջին անգամ Հռոմի Պապը մասնակցում է ԱՄՆ ընտրություններինՄբապեին հեռացնում են ֆուտբոլային տեսախաղերից․ Չինաստանում դադարեցրել են նաև Լա լիգայի հեռարձակումըԱնընդունելի է «թnւրք», «ռnւս», «քnւրդ», «եզդի», «քոչվոր» ձևակերպումները որպես վիրավnրանք օգտագործելը. ՄԻՊԹուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. ադրբեջանագետՍևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սատկել ենԿիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. ՀաջիևԱջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. ԷրդողանԿաթողիկոսի և եպիսկոպոսների գործով նիստը հետաձգվել էՀետևում ենք բացահայտելու «ծննդաբերական զբոսաշրջության» դեպքերը և չեղարկելու վիզաները․ ԱՄՆ դեսպանությունԵրևանի որոշ փողոցներում ժամանակավոր կսահմանափակվի երթևեկությունըՎենսը մտադիր է պարզելու ՉԹՕ-ների հետ կապված հարցերի էությունըՈղբերգական դեպք «Գորիս» բժշկական կենտրոնում երեխա է կյանքից հեռացելՎեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀայտնի է դարձել «Ինտեր»-ի և «Միլան»-ի նոր մարզադաշտի անվանումըՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացը. ԿոբախիձեՄենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա ԳրիգորյանՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառներիՄոսկվայաբնակ Հովհաննես Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. փաստաբանԾանոթ ու միարժամանակ անհայտ … ԽնձորՀայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պшտանդների մասին թղթածրարՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովԵրևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում«Մասնագետը հաշվարկել է, թե ինչպես կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա»Պենտագոնը Բալթյան երկրներին կոչ է արել մեղմացնել Ռուսաստանի հասցեին հնչող հռետորաբանությունը. ReutersՀաքերային հարձակnւմ Binance կրիպտոարժութային բորսայի վրա. վնասը կազմել է 6.3 մլրդ դոլար
Ամենադիտված