ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Նեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը նախկինի պես առաջատար է հոկտեմբերի 27-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում քվեաթերթիկների 84,5%-ի հաշվարկից հետո: Այս մասին են վկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած նախնական տվյալները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ԿԸՀ տվյալների բազայի վերջին թարմացումը կատարվել է տեղական ժամանակով կեսօրից հետո՝ 12:34-ին (Երևանի ժամանակով 14:34-ին): Ներկայացված տեղեկատվության համաձայն՝ Նեթանյահուի կուսակցությունը ստանում է 27 մանդատ 120-տեղանոց խորհրդարանում, իսկ ընդդիմությունից նրա գլխավոր մրցակից Գադի Այզենկոտը «Յաշար» կուսակցությամբ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ ստանալով 22 տեղ:

Ընդ որում, պահպանվում է նաև ծայրահեղ աջ և օրթոդոքս ուժերի մասնակցությամբ Նեթանյահուի կուսակցությունների ամբողջ բլոկի ընդհանուր առաջատարությունը, որոնք կազմում են նաև գործող իշխող կոալիցիան: Այս պահին այդ բլոկը վերահսկում է 54 աթոռ 120-ից, իսկ ընդդիմությունն առայժմ ստանում է 49 տեղ: Եվս 17 մանդատ ստանում են արաբական կուսակցությունները, որոնց հետ, ըստ կանխատեսումների, կոալիցիա կազմելու պատրաստ չեն ո՛չ ընդդիմությունը, ո՛չ «Լիկուդը»: Իշխող մեծամասնություն ձևավորելու համար անհրաժեշտ է Քնեսեթում (խորհրդարան) 61 տեղ վերահսկող կոալիցիա, որն առայժմ չի ստանում ոչ մի քաղաքական ուժ:

Ինչպես սպասվում է, ԿԸՀ-ն բոլոր քվեների հաշվարկի արդյունքների մասին կհայտնի հոկտեմբերի 29-ին, իսկ ընտրական ընթացակարգի վերջնական պաշտոնական ամփոփումները պետք է հրապարակվեն ոչ ուշ, քան նոյեմբերի 4-ը: Այդ արդյունքները ստանալուց հետո երկրի նախագահ Իսահակ Հերցոգը կսկսի խորհրդակցությունները Քնեսեթ անցած կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքներով պատգամավորներից մեկին կհանձնարարի ձևավորել նոր կառավարական կոալիցիա:

Վարչապետի թեկնածու, որպես կանոն, դառնում է պատգամավորական ամենաշատ մանդատներ ունեցող կուսակցության առաջնորդը, սակայն կաբինետի ձևավորումը նախագահը կարող է հանձնարարել նաև այն քաղաքական գործչին, ում կուսակցությունը չի ստացել ամենաշատ ձայները, բայց ի վիճակի է ստեղծել կոալիցիա: Վարչապետի առաջին հավակնորդին կտրամադրվի 28 օր կառավարություն ձևավորելու համար՝ այդ ժամկետը երկու շաբաթով երկարաձգելու հնարավորությամբ: Անհաջողության դեպքում նախագահն այդ իրավունքը կփոխանցի մեկ այլ պատգամավորի, ում խնդրի լուծման համար կհատկացվի երկու շաբաթ՝ առանց երկարաձգման հնարավորության: Եթե այդ դեպքում ևս 61 պատգամավորական մանդատ վերահսկող կոալիցիայի ձևավորում տեղի չունենա, ապա 90 օր անց նշանակվելու են նոր ընտրություններ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular