Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Նեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը նախկինի պես առաջատար է հոկտեմբերի 27-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում քվեաթերթիկների 84,5%-ի հաշվարկից հետո: Այս մասին են վկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած նախնական տվյալները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ԿԸՀ տվյալների բազայի վերջին թարմացումը կատարվել է տեղական ժամանակով կեսօրից հետո՝ 12:34-ին (Երևանի ժամանակով 14:34-ին): Ներկայացված տեղեկատվության համաձայն՝ Նեթանյահուի կուսակցությունը ստանում է 27 մանդատ 120-տեղանոց խորհրդարանում, իսկ ընդդիմությունից նրա գլխավոր մրցակից Գադի Այզենկոտը «Յաշար» կուսակցությամբ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ ստանալով 22 տեղ:

Ընդ որում, պահպանվում է նաև ծայրահեղ աջ և օրթոդոքս ուժերի մասնակցությամբ Նեթանյահուի կուսակցությունների ամբողջ բլոկի ընդհանուր առաջատարությունը, որոնք կազմում են նաև գործող իշխող կոալիցիան: Այս պահին այդ բլոկը վերահսկում է 54 աթոռ 120-ից, իսկ ընդդիմությունն առայժմ ստանում է 49 տեղ: Եվս 17 մանդատ ստանում են արաբական կուսակցությունները, որոնց հետ, ըստ կանխատեսումների, կոալիցիա կազմելու պատրաստ չեն ո՛չ ընդդիմությունը, ո՛չ «Լիկուդը»: Իշխող մեծամասնություն ձևավորելու համար անհրաժեշտ է Քնեսեթում (խորհրդարան) 61 տեղ վերահսկող կոալիցիա, որն առայժմ չի ստանում ոչ մի քաղաքական ուժ:

Ինչպես սպասվում է, ԿԸՀ-ն բոլոր քվեների հաշվարկի արդյունքների մասին կհայտնի հոկտեմբերի 29-ին, իսկ ընտրական ընթացակարգի վերջնական պաշտոնական ամփոփումները պետք է հրապարակվեն ոչ ուշ, քան նոյեմբերի 4-ը: Այդ արդյունքները ստանալուց հետո երկրի նախագահ Իսահակ Հերցոգը կսկսի խորհրդակցությունները Քնեսեթ անցած կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքներով պատգամավորներից մեկին կհանձնարարի ձևավորել նոր կառավարական կոալիցիա:

Վարչապետի թեկնածու, որպես կանոն, դառնում է պատգամավորական ամենաշատ մանդատներ ունեցող կուսակցության առաջնորդը, սակայն կաբինետի ձևավորումը նախագահը կարող է հանձնարարել նաև այն քաղաքական գործչին, ում կուսակցությունը չի ստացել ամենաշատ ձայները, բայց ի վիճակի է ստեղծել կոալիցիա: Վարչապետի առաջին հավակնորդին կտրամադրվի 28 օր կառավարություն ձևավորելու համար՝ այդ ժամկետը երկու շաբաթով երկարաձգելու հնարավորությամբ: Անհաջողության դեպքում նախագահն այդ իրավունքը կփոխանցի մեկ այլ պատգամավորի, ում խնդրի լուծման համար կհատկացվի երկու շաբաթ՝ առանց երկարաձգման հնարավորության: Եթե այդ դեպքում ևս 61 պատգամավորական մանդատ վերահսկող կոալիցիայի ձևավորում տեղի չունենա, ապա 90 օր անց նշանակվելու են նոր ընտրություններ:

Թերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովՆեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետոՍտամբուլում քառահարկ շենք է փլուզվել24-ժամյա ջրանջատում՝ Արմավիրի մարզումՌոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնականՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին«Միլանը» լուրջ կորուստներ ունի «Ինտերի» հետ խաղից առաջԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. մանդատներ ստանալն ու կոալիցիա ձևավորելը երկու տարբեր իրավիճակներ են. ԶաքարյանԵրևանում պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրահանձնաժողովը բացառել է ՌԴ գազի գնման արգելքի չեղարկումը խաղաղ բանակցությունների ժամանակEl Español. Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Վանաձորում բախվել են 2 «Opel»․ կա վիրավnրԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆՊարսից ծոցի տարածաշրջանում Իսրայելի հնարավոր ռшզմական գործողությունները ընդունակ են լուրջ վնաu հասցնել գազի միջազգային շուկաներին. ԱրաղչիՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բախվել ծառին․ կան վիրավnրներՄեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ ՄիրզոյանՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներինՈստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԱՄՆ պետական պարտքն աճել է՝ հասնելով ռեկորդային 40,5 տրլն դոլարիՍպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարիՀՀ ԱԺ–ն համաձայնություն է տվել ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացմանըԴիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդինԻսպանիայում երկու գնացք է բախվել. կան զnhեր և վիրավnրներՀՀ ԱԺ-ն համաձայնություն է տվել ԱՄԷ հետ առևտրի և ներդրումների համաձայնագրին«Բարսելոնա»-ն հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումըԱնօդաչու թռչող սարքերով թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման փորձերը շարունակվում են․ ՔԾԻսպանիայում մարդատար գնացքների բախման հետևանքով զnhերի թիվը հասել է գրեթե 50-իCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿԾանոթ ու միարժամանակ անհայտ … Յակուզա գաղտնի կազմակերպություն«Հայաստանը ընտրել է իր աշխարհաքաղաքական «տիրոջը»»Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավորՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքըԳորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցելԻսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոսԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters«Եվրոպական ընտրության գինը. ԵԱՏՄ անդամ պետությունները զգուշացնում են Հայաստանին Բրյուսելի հետ ինտեգրման հետևանքների մասին»Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումԱվանում դիմակավորված անձինք մի բանկի վճարային տերմինալից գողացել են դրամապահոցը, որում եղել է մի քանի միլիոնՆեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներովԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի մարզի և Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներումՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնելԳազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներումՀայաստանը պետք է հեռացվի ՀԱՊԿ-ից. ԲորդյուժաՇահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը. պատմության այս օրը (հոկտեմբեր 28)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ամենադիտված