ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հոկտեմբերի 27-ին կայացած 26-րդ գումարման Քնեսեթի (Իսրայելի խորհրդարան) ընտրություններին մասնակցությունը կազմել է 77,7%, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 1999 թվականից ի վեր: Այս մասին հայտնում է Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հեռուստաալիքը նշում է, որ 2022 թվականի նոյեմբերին Իսրայելում տեղի ունեցած նախորդ խորհրդարանական ընտրություններում մասնակցությունը կազմել էր 70,63%:

Kan-11 պետական հեռարձակող ընկերության էքզիթ փոլը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությանը կանխատեսում է առաջին տեղը ընտրությունների արդյունքներով: Դրա տվյալների համաձայն՝ այն ստանում է 25 մանդատ 120-տեղանոց խորհրդարանում, իսկ ընդդիմությունից վարչապետի գլխավոր մրցակից Գադի Այզենկոտը «Յաշար» կուսակցությամբ զբաղեցնում է երկրորդ տեղը՝ ստանալով 21 տեղ: Միևնույն ժամանակ ընդդիմադիր բլոկը գերազանցում է ներկայիս իշխող կոալիցիայի կուսակցությունների բլոկին: Kan-11-ի էքզիթ փոլի համաձայն՝ ընդդիմադիրներն ընդհանուր առմամբ ունեն 53 տեղ, Նեթանյահուի բլոկը՝ 50 տեղ:

Քնեսեթում ընդհանուր առմամբ 120 տեղ կա, իշխող մեծամասնություն ձևավորելու համար անհրաժեշտ է 61 մանդատ, որը, ըստ էքզիթ փոլերի, չի ստանում քաղաքական ուժերից և ոչ մեկը: Սպասվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձայների հաշվարկի նախնական արդյունքների մասին կհայտնի հոկտեմբերի 29-ին, իսկ ընտրական ընթացակարգի վերջնական արդյունքները պետք է պաշտոնապես հրապարակվեն ոչ ուշ, քան նոյեմբերի 4-ը: Պաշտոնական արդյունքները ստանալուց հետո երկրի նախագահ Իսհակ Հերցոգը խորհրդակցություններ կսկսի Քնեսեթ անցած կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքներով պատգամավորներից մեկին կհանձնարարի ձևավորել նոր կառավարական կոալիցիա:

Վարչապետի թեկնածու, որպես կանոն, դառնում է առավելագույն թվով պատգամավորական մանդատներ ունեցող կուսակցության առաջնորդը, սակայն նախարարների կաբինետի ձևավորումը նախագահը կարող է հանձնարարել նաև այն քաղաքական գործչին, ում կուսակցությունը ամենաշատ ձայները չի ստացել, բայց ի վիճակի է կոալիցիա ստեղծել: Վարչապետի առաջին թեկնածուին կտրամադրվի 28 օր կառավարություն ձևավորելու համար՝ այդ ժամկետը երկու շաբաթով երկարաձգելու հնարավորությամբ: Անհաջողության դեպքում նախագահն այդ իրավունքը կփոխանցի մեկ այլ պատգամավորի, ում խնդրի լուծման համար կտրամադրվի երկու շաբաթ՝ առանց երկարաձգման հնարավորության: Եթե նույնիսկ այդ դեպքում 61 պատգամավորական մանդատ վերահսկող կոալիցիայի ձևավորում տեղի չունենա, ապա 90 օր անց կնշանակվեն նոր ընտրություններ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular