ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ հավանած աղջկա հետեւից սուլեց. պատմում է համակարգից հեռացված ոստիկանի հետ վիճած վարորդը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ոստիկանության համակարգից հեռացված ոստիկան Արտյոմ Ռուստամյանի եւ 14 համարի երթուղայինի վարորդի վեճի պատճառը ոստիկանի վատ պահվածքն է եղել վարորդի հավանած աղջկա նկատմամբ: Այս մասին NEWS.am-ին պատմեց վարորդը՝ Արթուր Ղարիբյան:

«Էդ աղջիկը իմ հաճախորդն է, իմ տրանսպորտից է միշտ օգտվում ու իմ հավանած աղջիկն է: Ամեն օր իրան «Ռոսիա» եմ իջացնում: Էդ օրն էլ, երբ բերեցի իջացնեմ, իջավ, ոստիկանը երկար նայում էր, աղջիկը անցավ, մի 20 մետր հեռացավ մեքենայից, պետք է գետնանցումով իջներ, ոստիկանը սուլեց նրա հետեւից 6-ից 7 անգամ»,- պատմեց վարորդը:

Արթուր Ղարիբյանի խոսքով՝ ինքը դրանից հետո կանչել է ոստիկանին, նա մոտեցել է իր պատուհանին եւ վիճաբանել են:

«Ասեցի՝ ճանաչո՞ւմ ես այդ աղջկան, ասեց՝ չէ, ի՞նչ կա որ: Ասեցի՝ եթե չես ճանաչում ու նման բան ես թույլ տալիս, հեսա իջա, ղեկով գլուխդ կջարդեմ: Այդ «ղեկով գլուխդ ջարդելու» համար ինքը ձեռքը երկարարացրեց, ինձ հարվածեց»,- պատմեց նա՝ նշելով որ հարվածից իր ակնոցը վնասվել է:

Արթուր Ղարիբյանը հրաժարվել է հաղորդում տալ ոստիկանի դեմ:

«Ոստիկանություն տարան, ես ասեցի, որ չեմ բողոքում, բողոքում եմ, որ անծանոթ աղջկա հետեւից ոստիկանը սուլում է»,- նշեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության համակարգից հեռացվել է Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի 1-ին վաշտի ոստիկան, ոստիկանության սերժանտ Արտյոմ Ռուստամյանը: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ Արտյոմ Ռուստամյանը հուլիսի 6-ին՝ ժամը 12.45-ի սահմանում, Տիգրան Մեծի պողոտայի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի կանգառում ծառայություն իրականացնելիս վիճաբանել է թիվ 14 երթուղու վարորդ Արթուր Ղ.-ի հետ, հրել նրան, հարվածել դեմքին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular