ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել  «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Մենք ապրում ենք մի միջավայրում, որտեղ որևէ ռացիոնալ խոսք, որևէ տագնապ, որևէ նախազգուշացում, որևէ կենսական վտանգ հանրությանը չի հետաքրքրում։

Մենք սխալվում ենք` հանրային տրամադրությունները գնահատելիս։ Հասարակության մի զգալի մաս Շաքիին նայում է որպես կինո, խորհրդարանում կատարվողին՝ որպես ուրիշի կինո, եկեղեցու դեմ արշավին՝ որպես եկեղեցու կինո, բանակում մահերին՝ զինվոր ունեցող ընտանիքների կինո, Սահմանադրության թեման՝ շատ հեռու կինո։ Ձևավորվում է դեգրադանտ հանրային տրամադրություն, ըստ որի այդ ամենը ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների խնդիրն է։

Վերջում ձևավորվելու է հավաքական տրամադրություն. «դրանք Հայաստանի խնդիրներն են, մեզ ի՞նչ»։ Սա հավաքական փախուստ է իրականությունից։ Ինքնարդարացման հազար պատճառ կարելի է հորինել ու հավատալ՝ մի կողմ քաշվելու, քաղաքացի չլինելու համար։

Բոլորը մի փրկիչ ձևակերպում են գտել, թե՝ բժիշկը, երաժիշտը, պետական ծառայողը, ուսուցիչը, նկարիչը, գործարարը «քաղաքականությամբ չի զբաղվի»։ Այնինչ ընդամենը մի բան է մարդուց ակնկալվում՝ լինել քաղաքացի։ Հայաստանում կարծիք չունենալն ու չվիրավորվելը կոչվում է «քաղաքականությամբ չզբաղվել»։

Առանց քաշվելու պետք է ասել. մեր հասարակությունը չի վիրավորվում։ Ոչ մի բանից արժանապատվությունը չի խոցվում, ընդհանուրի զգացում չունի։ Կազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է։

Փոխել է պետք միջավայրը:

Այս միջավայրում քաղաքական գործունեությունը և քաղաքական հաշվարկները չեն գործում։ Փոխել է պետք միջավայրը։ Հայաստանում խոշոր հանրային նախագծերի անհրաժեշտություն կա, պետք է բանականությունը և բարոյականությունը վերադարձնել հանրային կյանք։ Հակառակ դեպքում միշտ շատ հեշտ է լինելու ասել. «մեր ձեռը ի՞նչ կա, մենք ո՞վ ենք, սա մեր պրոբլեմը չէ», և կատարվողին նայել որպես ֆիլմ։ Նման ֆիլմերը սովորաբար տխուր վերջաբան են ունենում բոլորի համար։

Բանականության և բարոյականության դեֆիցիտի պայմաններում շատ հեշտ է, որպես ինքնարդարացում, այլ տեղ մեղավորներ փնտրել, անջատել ուղեղներն ու համակերպվել ամեն այլանդակության կամ համաձայնել ամեն ստորության։

Մենք կազմաքանդվող հասարակություն ենք։ Քաղաքական և հանրային լիդերության հիմնական խնդիրն այս պահին միջավայրի փոփոխությունն է։ Չարվի սա՝ ոչ մի բան արդյունք չի տալու։ Չի կարելի ինքնակամ մտնել փակուղի՝ խորհրդարանական աշխատանք, թե փողոցային պայքար։ Երկուսն էլ, ամեն ինչն էլ զրոյական արդյունք են տալու, եթե միջավայրը չփոխվի։

Միջավայրը չփոխվի՝ ամենուր «կատարվելու է» միայն բողոքը, բոլորը բոլորից դժգոհելու են՝ ընդդիմության տարբեր թևերը՝ իրարից, ընդդիմությունը՝ իշխանությունից, իշխանությունը՝ ընդդիմությունից, բայց պետության զարգացման համար ոչ մի արդյունք չի ստեղծվելու։

Պարզ ասած, եթե հասարակությունը դուրս չգա իր վիրտուալ «ինքնապաշտպանական կինոթատրոնից», եթե մարդկանց չհամոզենք, որ կատարվողը ֆիլմ չէ, այլ՝ ներկա և ապագա ճակատագրերի, պատմական որոշումների փուլ, մենք ոչ մի հաջողություն չենք ունենալու։

Միջավայրի փոփոխությունը կբերի երկրում ագրեսիայի նվազմանը, և հակընդդեմ էլիտաների՝ իրար ոչնչացնելու ձգտումը կվերափոխվի իրար լսելու և համակեցությանը նպաստող այլ քայլերի։ Հակառակ պարագայում, այս վիճակից դրական ելք չի երևում, երբ հասարակության ճնշող մեծամասնությունն անհաղորդ է իր երկրին, իսկ հանրային ակտիվը, ճնշող մեծամասնությամբ, լայքահավաքությամբ է զբաղված։ Կան հարցեր, որոնք բոլորից պահանջում են զսպվածություն, իսկ առաջիկայում նման հարցերն անխուսափելիորեն շատանալու են»,-նշված է գրառման մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular