Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել  «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Մենք ապրում ենք մի միջավայրում, որտեղ որևէ ռացիոնալ խոսք, որևէ տագնապ, որևէ նախազգուշացում, որևէ կենսական վտանգ հանրությանը չի հետաքրքրում։

Մենք սխալվում ենք` հանրային տրամադրությունները գնահատելիս։ Հասարակության մի զգալի մաս Շաքիին նայում է որպես կինո, խորհրդարանում կատարվողին՝ որպես ուրիշի կինո, եկեղեցու դեմ արշավին՝ որպես եկեղեցու կինո, բանակում մահերին՝ զինվոր ունեցող ընտանիքների կինո, Սահմանադրության թեման՝ շատ հեռու կինո։ Ձևավորվում է դեգրադանտ հանրային տրամադրություն, ըստ որի այդ ամենը ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների խնդիրն է։

Վերջում ձևավորվելու է հավաքական տրամադրություն. «դրանք Հայաստանի խնդիրներն են, մեզ ի՞նչ»։ Սա հավաքական փախուստ է իրականությունից։ Ինքնարդարացման հազար պատճառ կարելի է հորինել ու հավատալ՝ մի կողմ քաշվելու, քաղաքացի չլինելու համար։

Բոլորը մի փրկիչ ձևակերպում են գտել, թե՝ բժիշկը, երաժիշտը, պետական ծառայողը, ուսուցիչը, նկարիչը, գործարարը «քաղաքականությամբ չի զբաղվի»։ Այնինչ ընդամենը մի բան է մարդուց ակնկալվում՝ լինել քաղաքացի։ Հայաստանում կարծիք չունենալն ու չվիրավորվելը կոչվում է «քաղաքականությամբ չզբաղվել»։

Առանց քաշվելու պետք է ասել. մեր հասարակությունը չի վիրավորվում։ Ոչ մի բանից արժանապատվությունը չի խոցվում, ընդհանուրի զգացում չունի։ Կազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է։

Փոխել է պետք միջավայրը:

Այս միջավայրում քաղաքական գործունեությունը և քաղաքական հաշվարկները չեն գործում։ Փոխել է պետք միջավայրը։ Հայաստանում խոշոր հանրային նախագծերի անհրաժեշտություն կա, պետք է բանականությունը և բարոյականությունը վերադարձնել հանրային կյանք։ Հակառակ դեպքում միշտ շատ հեշտ է լինելու ասել. «մեր ձեռը ի՞նչ կա, մենք ո՞վ ենք, սա մեր պրոբլեմը չէ», և կատարվողին նայել որպես ֆիլմ։ Նման ֆիլմերը սովորաբար տխուր վերջաբան են ունենում բոլորի համար։

Բանականության և բարոյականության դեֆիցիտի պայմաններում շատ հեշտ է, որպես ինքնարդարացում, այլ տեղ մեղավորներ փնտրել, անջատել ուղեղներն ու համակերպվել ամեն այլանդակության կամ համաձայնել ամեն ստորության։

Մենք կազմաքանդվող հասարակություն ենք։ Քաղաքական և հանրային լիդերության հիմնական խնդիրն այս պահին միջավայրի փոփոխությունն է։ Չարվի սա՝ ոչ մի բան արդյունք չի տալու։ Չի կարելի ինքնակամ մտնել փակուղի՝ խորհրդարանական աշխատանք, թե փողոցային պայքար։ Երկուսն էլ, ամեն ինչն էլ զրոյական արդյունք են տալու, եթե միջավայրը չփոխվի։

Միջավայրը չփոխվի՝ ամենուր «կատարվելու է» միայն բողոքը, բոլորը բոլորից դժգոհելու են՝ ընդդիմության տարբեր թևերը՝ իրարից, ընդդիմությունը՝ իշխանությունից, իշխանությունը՝ ընդդիմությունից, բայց պետության զարգացման համար ոչ մի արդյունք չի ստեղծվելու։

Պարզ ասած, եթե հասարակությունը դուրս չգա իր վիրտուալ «ինքնապաշտպանական կինոթատրոնից», եթե մարդկանց չհամոզենք, որ կատարվողը ֆիլմ չէ, այլ՝ ներկա և ապագա ճակատագրերի, պատմական որոշումների փուլ, մենք ոչ մի հաջողություն չենք ունենալու։

Միջավայրի փոփոխությունը կբերի երկրում ագրեսիայի նվազմանը, և հակընդդեմ էլիտաների՝ իրար ոչնչացնելու ձգտումը կվերափոխվի իրար լսելու և համակեցությանը նպաստող այլ քայլերի։ Հակառակ պարագայում, այս վիճակից դրական ելք չի երևում, երբ հասարակության ճնշող մեծամասնությունն անհաղորդ է իր երկրին, իսկ հանրային ակտիվը, ճնշող մեծամասնությամբ, լայքահավաքությամբ է զբաղված։ Կան հարցեր, որոնք բոլորից պահանջում են զսպվածություն, իսկ առաջիկայում նման հարցերն անխուսափելիորեն շատանալու են»,-նշված է գրառման մեջ:

ԵՄ-ն այսօր կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Ուկրաինական hակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող երկրները պետք է ճանաչեն Արևմուտքի կողմից Ուկրաինայի oկուպացումը. Վոլոդին Տիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Կազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում Հայաստանը գործարկում է Եվրոպայի խոշորագույն ԱԲ տվյալների կենտրոններից մեկը Թրամփի մասնակցությամբ կնքված գործարքից հետո«Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հիստերիա Հայաստանում Բրյուսելի խորհրդի պատճառով. «Պուտինին Ի հեճուկս. Չուբայսի ոճի դասական սցենար»Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Հարցազրույց. Մեր ողջ ազգն արդեն գիտի, որ 2018-ի հեղափոխությունը բեմականացված էրԱղջիկ երեխաների միջազգային օր. պատմության այս օրը (հոկտեմբեր 11)«Պուտինի երթուղին» կարող է վերափոխել Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին
Ամենադիտված