ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դասալիքը փորձության է ենթարկում Երևան-Բաքու հարաբերությունները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները հերթական փորձությանն են բախվել, և այս անգամ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի պատճառով։ Սեպտեմբերի 26-ին նա ինքնակամ լքել է Լաչինի շրջանում գտնվող իր դիրքը, իսկ հոկտեմբերի 1-ին հայտնվել Հայաստանի Սյունիքի մարզի Շաքի գյուղում (որը սահմանից մոտ 20 կմ հեռավորության վրա է), որտեղ ներխուժել է տուն և հարձակվել տեղի բնակիչների վրա։ Բաքուն սպասում է իր քաղաքացու վերադարձին, մինչդեռ Երևանը մտադիր է նրան պատասխանատվության ենթարկել մի շարք ծանր մեղադրանքներով, գրում է ng.ru–ն։

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն Բաքուն դեռ սեպտեմբերի 29-ին էր տեղեկացրել Երևանին զինծառայողի ծառայության վայրն ինքնակամ լքելու մասին։ Այնուամենայնիվ, զինված ադրբեջանցին աննկատ է մնացել ինչպես հայ սահմանապահների, այնպես էլ 2022 թվականից ի վեր հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն իրականացնող եվրոպացի դիտորդների համար։

Ավելին,՝ հայկական ընտանիքի վրա նրա հարձակման մասին տեղեկությունը հայտնել են Շաքի գյուղի բնակիչները պատմելով կատարվածի մասին լրագրողներին։ Տուժած շաքիաբնակ Անի Ավետիսյանի քույրը՝ Արփի Ավետիսյանը, հայտնել է, որ զինծառայողը ներխուժել է գյուղի տներից մեկը, բռնել ու ծեծի ենթարկել երկու երեխայի, իսկ երբ դեպքի վայր է հասել նրանց մայրը, ատրճանակով վիրավորել է նրան։ Ավետիսյանն ու նրա երեխաները հոսպիտալացվել են, կինը մի քանի վիրահատության է ենթարկվել, իսկ երեխաների մոտ ախտորոշվել են դաստակի կոտրվածք և գլխուղեղի ցնցում։

Միջադեպի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել երկու երկրներում էլ։ Ադրբեջանում գործը վերաբերում է զորամասն ինքնակամ լքելուն։ Հայաստանում մեղադրանքներ են առաջադրվել զենքի կիրառմամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու, սահմանն ապօրինի հատելու, հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության, ինչպես նաև բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար։ Հայկական դատարանը Մուսաևի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել երկամսյա կալանքը։

Ըստ քաղաքական վերլուծաբան Արշալույս Մղդեսյանի, այնուամենայնիվ, այս ամենը չի բացատրում այն, թե ինչպե՞ս է զինված օտարերկրացուն հաջողվել մի քանի օր շարունակ շրջել Սյունիքի մարզում։

Ուշագրավ է այն, որ ադրբեջանական լրատվամիջոցները Մուսաևին դասալիք չեն անվանում վկայակոչելով այն հանգամանքը, որ հետաքննությունը դեռ ընթացքի մեջ է, բայց անտեսում են հայկական ընտանիքի վրա կատարված հարձակումը։ Պաշտոնական Երևանը նույնպես փորձում է խուսափել սկանդալի սրումից, մինչդեռ հայկական լրատվամիջոցները դեռ չեն կողմնորոշվել, թե արդյո՞ք միջադեպը ողբերգական պատահականություն էր, թե՞ նախապես ծրագրված սադրանք։

Նման կասկածները մասամբ սնվում են այն փաստով, որ հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հորդորել էր իր քաղաքացիներին Հայաստանի տարածքային հավակնությունների համար ողջ մեղքը չբարդել բացառապես հանրապետության նախկին իշխանությունների վրա։ Նա նշել էր, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նույնպես նմանատիպ հայտարարություններ է արել։ Ավելին, սեպտեմբերի վերջին ադրբեջանական իշխանությունները օտարերկրյա դիվանագետների պատվիրակությանն էին ուղեկցել Գանձասար, որտեղ պնդել էին, թե հայերը հնագույն պատմություն չունեն։

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների դինամիկայում յուրաքանչյուր իրադարձություն փորձություն է դառնում, — կարծում է Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը,– կողմերը նախապես պայմանավորվածություն չունեն, թե ինչպես վարվել ստեղծված նման իրավիճակում։ Գոյություն ունի չգրված պայմանավորվածություն՝ որևէ տեղ պաշտոնապես չամրագրված, ըստ որի եթե որևէ մեկը պատահաբար հատում է սահմանը, նրան պարզապես վերադարձնում են... Սակայն այս դեպքում քրեական գործ է հարուցվել, ուստի խնդիրն այսքանով չի ավարտվի։ Կտեսնենք, թե ինչ ընթացք կստանան հետագա գործողությունները։ Կարծում եմ, որ հայկական կողմը շահագրգռված է ադրբեջանցի զինվորի անվտանգությունն ապահովելու հարցում»։ 

Ինչպես նշում է Արշալույս Մգդեսյանը, ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ պետությունը կարող է, անհրաժեշտության դեպքում, չհրապարակել որոշակի տեղեկատվություն «իր գործողություններին չխոչընդոտելու նպատակով»: «Այս առումով իրավիճակը զգալիորեն բարելավվել է համեմատած երկու-երեք տարի առաջվա հետ։ Միաժամանակ, խնդիրներ են առաջացել պետության և հանրության միջև հաղորդակցության հարցում։ Տեղեկատվական դաշտը ողողված էր տարաբնույթ խոսակցություններով, այդ թվում պնդումներով, թե կինը գլխատվել է։ Տպավորություն էր ստեղծվում, թե տեղեկատվությունը կառավարվում է ոչ թե պետության, այլ գյուղական համայնքի կողմից։ Թեև ակնհայտորեն ճգնաժամային իրավիճակ էր, պետությունը պետք է ի վիճակի լինի գործել նման պայմաններում հատկապես հաշվի առնելով այն, որ Հայաստանը վերջին 35 տարիների ընթացքում գտնվում է մշտական ​​հակամարտության վիճակում»,– ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular