Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դասալիքը փորձության է ենթարկում Երևան-Բաքու հարաբերությունները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները հերթական փորձությանն են բախվել, և այս անգամ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի պատճառով։ Սեպտեմբերի 26-ին նա ինքնակամ լքել է Լաչինի շրջանում գտնվող իր դիրքը, իսկ հոկտեմբերի 1-ին հայտնվել Հայաստանի Սյունիքի մարզի Շաքի գյուղում (որը սահմանից մոտ 20 կմ հեռավորության վրա է), որտեղ ներխուժել է տուն և հարձակվել տեղի բնակիչների վրա։ Բաքուն սպասում է իր քաղաքացու վերադարձին, մինչդեռ Երևանը մտադիր է նրան պատասխանատվության ենթարկել մի շարք ծանր մեղադրանքներով, գրում է ng.ru–ն։

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն Բաքուն դեռ սեպտեմբերի 29-ին էր տեղեկացրել Երևանին զինծառայողի ծառայության վայրն ինքնակամ լքելու մասին։ Այնուամենայնիվ, զինված ադրբեջանցին աննկատ է մնացել ինչպես հայ սահմանապահների, այնպես էլ 2022 թվականից ի վեր հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն իրականացնող եվրոպացի դիտորդների համար։

Ավելին,՝ հայկական ընտանիքի վրա նրա հարձակման մասին տեղեկությունը հայտնել են Շաքի գյուղի բնակիչները պատմելով կատարվածի մասին լրագրողներին։ Տուժած շաքիաբնակ Անի Ավետիսյանի քույրը՝ Արփի Ավետիսյանը, հայտնել է, որ զինծառայողը ներխուժել է գյուղի տներից մեկը, բռնել ու ծեծի ենթարկել երկու երեխայի, իսկ երբ դեպքի վայր է հասել նրանց մայրը, ատրճանակով վիրավորել է նրան։ Ավետիսյանն ու նրա երեխաները հոսպիտալացվել են, կինը մի քանի վիրահատության է ենթարկվել, իսկ երեխաների մոտ ախտորոշվել են դաստակի կոտրվածք և գլխուղեղի ցնցում։

Միջադեպի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել երկու երկրներում էլ։ Ադրբեջանում գործը վերաբերում է զորամասն ինքնակամ լքելուն։ Հայաստանում մեղադրանքներ են առաջադրվել զենքի կիրառմամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու, սահմանն ապօրինի հատելու, հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության, ինչպես նաև բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար։ Հայկական դատարանը Մուսաևի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել երկամսյա կալանքը։

Ըստ քաղաքական վերլուծաբան Արշալույս Մղդեսյանի, այնուամենայնիվ, այս ամենը չի բացատրում այն, թե ինչպե՞ս է զինված օտարերկրացուն հաջողվել մի քանի օր շարունակ շրջել Սյունիքի մարզում։

Ուշագրավ է այն, որ ադրբեջանական լրատվամիջոցները Մուսաևին դասալիք չեն անվանում վկայակոչելով այն հանգամանքը, որ հետաքննությունը դեռ ընթացքի մեջ է, բայց անտեսում են հայկական ընտանիքի վրա կատարված հարձակումը։ Պաշտոնական Երևանը նույնպես փորձում է խուսափել սկանդալի սրումից, մինչդեռ հայկական լրատվամիջոցները դեռ չեն կողմնորոշվել, թե արդյո՞ք միջադեպը ողբերգական պատահականություն էր, թե՞ նախապես ծրագրված սադրանք։

Նման կասկածները մասամբ սնվում են այն փաստով, որ հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հորդորել էր իր քաղաքացիներին Հայաստանի տարածքային հավակնությունների համար ողջ մեղքը չբարդել բացառապես հանրապետության նախկին իշխանությունների վրա։ Նա նշել էր, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նույնպես նմանատիպ հայտարարություններ է արել։ Ավելին, սեպտեմբերի վերջին ադրբեջանական իշխանությունները օտարերկրյա դիվանագետների պատվիրակությանն էին ուղեկցել Գանձասար, որտեղ պնդել էին, թե հայերը հնագույն պատմություն չունեն։

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների դինամիկայում յուրաքանչյուր իրադարձություն փորձություն է դառնում, — կարծում է Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը,– կողմերը նախապես պայմանավորվածություն չունեն, թե ինչպես վարվել ստեղծված նման իրավիճակում։ Գոյություն ունի չգրված պայմանավորվածություն՝ որևէ տեղ պաշտոնապես չամրագրված, ըստ որի եթե որևէ մեկը պատահաբար հատում է սահմանը, նրան պարզապես վերադարձնում են... Սակայն այս դեպքում քրեական գործ է հարուցվել, ուստի խնդիրն այսքանով չի ավարտվի։ Կտեսնենք, թե ինչ ընթացք կստանան հետագա գործողությունները։ Կարծում եմ, որ հայկական կողմը շահագրգռված է ադրբեջանցի զինվորի անվտանգությունն ապահովելու հարցում»։ 

Ինչպես նշում է Արշալույս Մգդեսյանը, ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ պետությունը կարող է, անհրաժեշտության դեպքում, չհրապարակել որոշակի տեղեկատվություն «իր գործողություններին չխոչընդոտելու նպատակով»: «Այս առումով իրավիճակը զգալիորեն բարելավվել է համեմատած երկու-երեք տարի առաջվա հետ։ Միաժամանակ, խնդիրներ են առաջացել պետության և հանրության միջև հաղորդակցության հարցում։ Տեղեկատվական դաշտը ողողված էր տարաբնույթ խոսակցություններով, այդ թվում պնդումներով, թե կինը գլխատվել է։ Տպավորություն էր ստեղծվում, թե տեղեկատվությունը կառավարվում է ոչ թե պետության, այլ գյուղական համայնքի կողմից։ Թեև ակնհայտորեն ճգնաժամային իրավիճակ էր, պետությունը պետք է ի վիճակի լինի գործել նման պայմաններում հատկապես հաշվի առնելով այն, որ Հայաստանը վերջին 35 տարիների ընթացքում գտնվում է մշտական ​​հակամարտության վիճակում»,– ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Հարավային Կորեան հետ է կանչել Ուկրաինայում իր դեսպանին Գեղարքունիքի Չկալովկա համայնքին կվերադարձվի 3,240 քմ մակերեսով 2 հողատարածք Դասալիքը փորձության է ենթարկում Երևան-Բաքու հարաբերություններըԳագիկ Սուրենյանը ներկայացրել է հանգստյան օրերին սպասվող եղանակը Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես ուզում եմ. Թրամփ «Ռեալ»-ն այլևս միանձնյա առաջատարը չէ. հայտնի են աշխարհի ամենաթանկարժեք կազմ ունեցող ակումբները Երևանը մտադիր է ազգայնացնել Մոսկվային պատկանող ակտիվներըՓաշինյանի՝ Ռուսաստան սպասվող այցի հստակ ամսաթվերն առայժմ չկան. Պեսկով Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանել է ուղևորի մատի վնասման և վարորդի՝ դեպքի վայրից հեռանալու վերաբերյալ լուրերը Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի Դատախազությունը պահանջում է Երևանի Աբովյան 8/1 հասցեում գտնվող անշարժ գույքն ազատել ընկերության ապօրինի տիրապետումից վախճանվել է թատերագետ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Գևորգ Աբաջյանը․ պատմության այս օրը (հոկտեմբեր 08) Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կան վիրավորներ Ո՞ր հասցեներում ջուր չի լինելու այսօր «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ ԼավրովԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնԻրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում Սեպտեմբերի 27-ին Թաթայի համերգի հեռարձակումը սխալ է եղել. Հովհաննես Մովսիսյան
Ամենադիտված