ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք Ռուսաստանը «գազային ապոկալիպսիս» է նախապատրաստում Հայաստանի համար. Երևանը գիտակցում է իր եվրոպական ընտրության գինը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը ռուսական գազի համար վճարում է գրեթե չորս անգամ պակաս, քան Եվրոպան՝ 1000 խորանարդ մետրի դիմաց 177,5 ԱՄՆ դոլար, գրում է runews24.ru–ն: Պատահական չէ, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ մատակարարումները բնութագրել է որպես «օգնություն եղբայրական ժողովրդին», որն իրականացվում է նույնիսկ ի վնաս Ռուսաստանի սեփական շահերի: Վառելիքի մատակարարման գործող համաձայնագիրը կնքվել է 2013 թվականին: Այն Երևանին հնարավորություն է տալիս ստանալ գազ, նավթամթերք և չմշակված ադամանդներ առանց մաքսատուրքերի և հաստատուն գներով: Մատակարարվող ծավալները նախատեսված են բացառապես ներքին սպառման համար. Հայաստանն իրավունք չունի վերավաճառել այդ ապրանքները:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ռուսական գազի գինը ամրագրված է ռազմավարական համաձայնագրերով և ենթակա չէ վերանայման: Նրա տրամաբանությունը ենթադրում է, որ Մոսկվան պետք է աչք փակի Հայաստանի քաղաքական ուղեգծի փոփոխության վրա և շարունակի վառելիք մատակարարել չափազանց ցածր գնով գործելով ոչ միայն ի վնաս սեփական շահերի, այլ նաև հակառակ ողջամտության: Մոսկվան դեռևս պաշտոնական ծանուցումներ չի ներկայացրել սակագնի բարձրացման վերաբերյալ, և համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականը: Այլ կերպ ասած այս պահին խուճապի մատնվելու հիմքեր չկան, թեև Երևանն իրավիճակն այլ կերպ է գնահատում:

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ռուսական գազի գների հնարավոր բարձրացումը բնութագրել է որպես «ապոկալիպտիկ» սցենար՝ «սցենար X», այն չի տեղավորվում «պլան A» և «պլան B» ռազմավարությունների շրջանակում, որոնց համար նախապատրաստվել էր Երևանը, հետևանքները կներառեն գնաճի կտրուկ աճ, ֆերմերների սնանկացում և այնպիսի ձեռնարկությունների փակում, որոնք տարիներ շարունակ ապավինել են ռուսական աջակցությանը:

Այս ֆոնին, և քանի որ գործող պայմանագրի ժամկետը մոտենում է ավարտին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էց, որ Հայաստանը սկսել է այլընտրանքներ փնտրել ռուսական գազի փոխարեն։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նույնիսկ սպառնացել է, որ Երևանը կարող է նախաձեռնել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացներ, եթե ռուսական գազի գինը բարձրանա։

Օգոստոսի վերջին պարզ դարձավ, որ Երևանը հակված է դեպի Եվրոպական միություն։ Փաշինյանը հայտարարեց միությանն անդամակցելու հայտ ներկայացնելու գործընթացի մեկնարկի մասին։ Սեպտեմբերի 1-ին նա հայտարարեց, որ Հայաստանում հանրաքվե չի անցկացվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու վերաբերյալ։

Հայաստանն արդեն իսկ ընդունել էր եվրոպական ինտեգրման վերաբերյալ օրենք, ուստի այդ ընտրությունը անակնկալ չէր։ Դատելով գործողություններից՝ Փաշինյանի թիմը ենթադրում է, որ ռուսական գնային զեղչերը երաշխավորված են անժամկետ։ Ավելին, Երևանը սկսել է ցուցադրաբար սպառնալ Մոսկվային «դիվերսիֆիկացմամբ» և Գյումրիի ռազմաբազայի համար վարձավճարի բարձրացման պահանջներով։ Ի պատասխան Մոսկվան միանշանակ հասկացրել է, որ եթե եվրոպական ինտեգրումը շարունակվի, ապա գազի, նավթամթերքի և ադամանդների՝ առանց մաքսատուրքի մատակարարման մասին 2013 թվականի համաձայնագիրը միակողմանիորեն կդադարեցվի։ Իրավիճակը հենց այդ ուղղությամբ էլ ընթանում է։

Տասնամյակներ շարունակ Ռուսաստանը սատարել է Հայաստանին ոչ միայն խոսքով, այլև ռուբլով ծախսերն իր վրա վերցնելով։ Արտոնյալ սակագնով գազը պարզապես վերացական թիվ չէ. այն կենսական նշանակություն ունեցող պայման է գործարանների, տրանսպորտային համակարգերի և գյուղատնտեսական ձեռնարկությունների աշխատանքի համար։ Ընտրելով եվրոպական ինտեգրման ուղին Հայաստանի կառավարությունը պետք է ազնիվ լինի իր քաղաքացիների հետ. էժան վառելիքը կարող է այլևս հասանելի չլինել նախկին ծավալներով։

Հայաստանն այժմ ընտրության առջև է կանգնած. պահպանել ԵԱՏՄ-ին առնչվող առավելություններն ու պարտավորությունները, թե՞ շարժվել դեպի ԵՄ առանց ռուսական գնային զեղչի։ Որտեղի՞ց Հայաստանը կստանա գազը, եթե Ռուսաստանի հետ պայմանագիրը խզվի։ «Ապոկալիպտիկ X»  սցենարը հանկարծակի հարված չէ. դա այն գինն է, որը պետք է վճարվի Երևանը իր քաղաքական շրջադարձի համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular