Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք Ռուսաստանը «գազային ապոկալիպսիս» է նախապատրաստում Հայաստանի համար. Երևանը գիտակցում է իր եվրոպական ընտրության գինը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը ռուսական գազի համար վճարում է գրեթե չորս անգամ պակաս, քան Եվրոպան՝ 1000 խորանարդ մետրի դիմաց 177,5 ԱՄՆ դոլար, գրում է runews24.ru–ն: Պատահական չէ, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ մատակարարումները բնութագրել է որպես «օգնություն եղբայրական ժողովրդին», որն իրականացվում է նույնիսկ ի վնաս Ռուսաստանի սեփական շահերի: Վառելիքի մատակարարման գործող համաձայնագիրը կնքվել է 2013 թվականին: Այն Երևանին հնարավորություն է տալիս ստանալ գազ, նավթամթերք և չմշակված ադամանդներ առանց մաքսատուրքերի և հաստատուն գներով: Մատակարարվող ծավալները նախատեսված են բացառապես ներքին սպառման համար. Հայաստանն իրավունք չունի վերավաճառել այդ ապրանքները:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ռուսական գազի գինը ամրագրված է ռազմավարական համաձայնագրերով և ենթակա չէ վերանայման: Նրա տրամաբանությունը ենթադրում է, որ Մոսկվան պետք է աչք փակի Հայաստանի քաղաքական ուղեգծի փոփոխության վրա և շարունակի վառելիք մատակարարել չափազանց ցածր գնով գործելով ոչ միայն ի վնաս սեփական շահերի, այլ նաև հակառակ ողջամտության: Մոսկվան դեռևս պաշտոնական ծանուցումներ չի ներկայացրել սակագնի բարձրացման վերաբերյալ, և համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականը: Այլ կերպ ասած այս պահին խուճապի մատնվելու հիմքեր չկան, թեև Երևանն իրավիճակն այլ կերպ է գնահատում:

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ռուսական գազի գների հնարավոր բարձրացումը բնութագրել է որպես «ապոկալիպտիկ» սցենար՝ «սցենար X», այն չի տեղավորվում «պլան A» և «պլան B» ռազմավարությունների շրջանակում, որոնց համար նախապատրաստվել էր Երևանը, հետևանքները կներառեն գնաճի կտրուկ աճ, ֆերմերների սնանկացում և այնպիսի ձեռնարկությունների փակում, որոնք տարիներ շարունակ ապավինել են ռուսական աջակցությանը:

Այս ֆոնին, և քանի որ գործող պայմանագրի ժամկետը մոտենում է ավարտին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էց, որ Հայաստանը սկսել է այլընտրանքներ փնտրել ռուսական գազի փոխարեն։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նույնիսկ սպառնացել է, որ Երևանը կարող է նախաձեռնել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացներ, եթե ռուսական գազի գինը բարձրանա։

Օգոստոսի վերջին պարզ դարձավ, որ Երևանը հակված է դեպի Եվրոպական միություն։ Փաշինյանը հայտարարեց միությանն անդամակցելու հայտ ներկայացնելու գործընթացի մեկնարկի մասին։ Սեպտեմբերի 1-ին նա հայտարարեց, որ Հայաստանում հանրաքվե չի անցկացվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու վերաբերյալ։

Հայաստանն արդեն իսկ ընդունել էր եվրոպական ինտեգրման վերաբերյալ օրենք, ուստի այդ ընտրությունը անակնկալ չէր։ Դատելով գործողություններից՝ Փաշինյանի թիմը ենթադրում է, որ ռուսական գնային զեղչերը երաշխավորված են անժամկետ։ Ավելին, Երևանը սկսել է ցուցադրաբար սպառնալ Մոսկվային «դիվերսիֆիկացմամբ» և Գյումրիի ռազմաբազայի համար վարձավճարի բարձրացման պահանջներով։ Ի պատասխան Մոսկվան միանշանակ հասկացրել է, որ եթե եվրոպական ինտեգրումը շարունակվի, ապա գազի, նավթամթերքի և ադամանդների՝ առանց մաքսատուրքի մատակարարման մասին 2013 թվականի համաձայնագիրը միակողմանիորեն կդադարեցվի։ Իրավիճակը հենց այդ ուղղությամբ էլ ընթանում է։

Տասնամյակներ շարունակ Ռուսաստանը սատարել է Հայաստանին ոչ միայն խոսքով, այլև ռուբլով ծախսերն իր վրա վերցնելով։ Արտոնյալ սակագնով գազը պարզապես վերացական թիվ չէ. այն կենսական նշանակություն ունեցող պայման է գործարանների, տրանսպորտային համակարգերի և գյուղատնտեսական ձեռնարկությունների աշխատանքի համար։ Ընտրելով եվրոպական ինտեգրման ուղին Հայաստանի կառավարությունը պետք է ազնիվ լինի իր քաղաքացիների հետ. էժան վառելիքը կարող է այլևս հասանելի չլինել նախկին ծավալներով։

Հայաստանն այժմ ընտրության առջև է կանգնած. պահպանել ԵԱՏՄ-ին առնչվող առավելություններն ու պարտավորությունները, թե՞ շարժվել դեպի ԵՄ առանց ռուսական գնային զեղչի։ Որտեղի՞ց Հայաստանը կստանա գազը, եթե Ռուսաստանի հետ պայմանագիրը խզվի։ «Ապոկալիպտիկ X»  սցենարը հանկարծակի հարված չէ. դա այն գինն է, որը պետք է վճարվի Երևանը իր քաղաքական շրջադարձի համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Արդյո՞ք Ռուսաստանը «գազային ապոկալիպսիս» է նախապատրաստում Հայաստանի համար. Երևանը գիտակցում է իր եվրոպական ընտրության գինըՍտամբուլում 15-ամյա աղջիկը դանակnվ վիրավnրել է մեկ այլ դպրոցի մի քանի աշակերտուհու Հայաստանում բենզինի գները բարձրանում են Ռուսաստանի հետ առևտրի ծավալների կրճատման պատճառովՀասկացանք Փաշինյանի քավորն եք, չեմ հիշում միջադեպ, որի հրահրողը դուք չլինեք. Գրիգորյանը՝ Ղալումյանին Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Շատ հպարտ եմ իմ տղաներով, ուզում եմ հայավարի ասել՝ իրենց ցավը տանեմ. Եղիշե Մելիքյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվելՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Հայաստանի աշխարհաքաղաքական «Կիկոսը». Փաշինյանը կրկին փրկում է իրեն, բայց ​​Ռուսաստանի օգնությամբԱրտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Լեզվակռիվ ու քաշքշnւկ` ԱԺ նիստերի դահլիճում «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ռուսաստանի Տվեր քաղաքում սպանվել է «Արիոն» ընկերության գլխավոր տնօրեն, մարզի հայ համայնքի ղեկավար Հարություն Թունյանը. պատմության այս օրը (հոկտեմբեր 06)«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»«Ժողովուրդ». ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»«Ժողովուրդ». Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել Ազգերի լիգա. Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին` 0-0 «Իրավունք». Տիրադավների շրջանում մի այլ տիպի խանդի տեսարաններ են սկսվել. Ինչի՞ց է դժգոհ Նավասարդ արք. Կճոյանը «Ժողովուրդ». ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն» «Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում «Իրավունք». «Չթպրտա եւ ոչ ոք». Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում «Ժողովուրդ». Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցել
Ամենադիտված