ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը․ ի՞նչ է հայտնի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի ԱԱԾ-ին տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի սահմանը։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։ Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։

Դեպքի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բնակիչների պատմելով՝ ադրբեջանցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը՝ օգտվելով տանտերերի բացակայությունից։

«Կինն ու երեք երեխաները տանը չեն գիշերել։ Դպրոցից հետո կինը երեխաների հետ տուն է վերադարձել, տեսել ադրբեջանցուն, աղմուկ է բարձրացրել, ադրբեջանցին կրակել է կնոջ վրա»,- պատմել է բնակիչը։

Գյուղացիների խոսքով՝ կինը կարողացել է ինքնապաշտպանության դիմել և դանակով հարվածել ադրբեջանցուն։ Վերջինս փախել և թաքնվել է անասնագոմում, որտեղ էլ հայտնաբերել են նրան։

Շաքիում ադրբեջանցու կրակոցից վնասվածք ստացած կնոջ երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության։ Այս մասին երեկ հայտնել էին Դատախազությունից։

«Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու՝ 2011 և 2014 թվականներին ծնված երեխաները։ 2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ՝ աջ դաստակի կոտրվածք»,- հայտնել էր Դատախազությունը։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանցի զինծառայողի կրակոցի հետևանքով վնասվածքներ ստացած Անի Ավետիսյանը 39 տարեկան է։

Հայաստան ապօրինի մուտք գործած ադրբեջանցին ժամկետային զինծառայող Նասիմ Մուսաևն է։ Նա ծառայել է Լաչինի՝ Բերձորի շրջանում տեղակայված զորամասերից մեկում։ Ադրբեջանի դատախազության փոխանցմամբ՝ Մուսաևը սեպտեմբերի 26-ին ինքնակամ լքել էր զորամասը։

ՀՀ իրավապահ մարմինները նրան ձերբակալել են։

Ադրբեջանցու հարձակումից վիրավորված սյունեցի կնոջը տեղափոխել են Երևան։ Այս մասին MediaHub-ին հայտնում են Առողջապահության նախարարությունից։ «Տուժածի առողջական վիճակը կայուն է, հեմոդինամիկան կայուն է։ Երեկ տեղափոխվել է երևանյան բուժկենտրոն, ստանում է համարժեք բուժօգնություն, վնասվածքների հետ կապված՝ էտապային բուժման փուլում է»,- MediaHub-ին ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։

«Երեկվա դեպքից տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չունենք: Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն»,- գրել է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular