ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 27: Կրկին՝ կիրակի, ինչպես 6 տարի առաջ: Առավոտից խունկ էր բուրում «Եռաբլուրը»: «Եռաբլուրները»՝ Հայաստանով մեկ: Մարդիկ գալիս էին խոնարհվելու 44-օրյա պատերազմում զոհված իրենց զավակի, թոռան, զարմիկի, հարազատի շիրիմին...

Իսկ երեկոյան սոցցանցերը «պայթեցին» այն տեղեկությունից, որ Հանրային հառուստաընկերությունը «տժժիկներով», ուրախ, «ֆեստիվառային» համերգ է հեռարձակում: Քիչ է ասել, թե մարդիկ վրդովվել են:

Շատերը դեռ քննարկում են այդ խայտառակ իրողությունը, որ այն օրով, երբ հանրությունը, առնվազն հանրության մի զգալի մասը հիշում է պատերազմի զոհերին, Հ1ով Թաթա Սիմոնյանի համերգն են հեռարձակել, տաշի-տուշի, էլի: Բանն այնտեղ հասավ, որ նույնիսկ Թաթան դատապարտող հայտարարություն արեց այդ հեռարձակման վերաբերյալ՝ այն բնորոշելով որպես «արդարացում չունեցող կոպիտ սխալ»: Ի դեպ, Թաթա Սիմոնյանը ներողություն խնդրեց, չնայած այնքան էլ հասկանալի չէ, թե ինքն ինչ կապ ուներ իր՝ ավելի վաղ տեսագրված և իրեն չպատկանող համերգի նյութը հեռարձակելու հետ: Խայտառակ պատմությունը շարունակություն ստացավ Հանրային հեռուստաընկերության անունից տարածված ներողության տեքստով: Մասնավորապես. «...Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը: Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։ Ներողություն ենք խնդրում կատարվածի համար»:

Սխա՞լ: Ընդամե՞նը: Ի՞նչ են ասում առհասարակ. սխալ բան ենք արել, կներե՞ք:

Լավ, ո՞ւմ համար է նման «ապաշխարական» գրվել, ո՞վ է լինելու այն դյուրահավատության չեմպիոնը, որ կհավատա, թե Հ1-ում չգիտեին՝ սեպտեմբերի 27-ն ինչ օր է, և նախապես հեռարձակման ծրագիրը կազմելիս չէին հասկանում, որ «ժամանցային համերգը» հեռարձակելը սխալ է: Չէ, ինչպես ասվում է՝ ներողությունը հանրության կողմից չընդունվեց: Առավել ևս՝ նույնիսկ ներողության տեքստում բառ անգամ չկա, թե ինչ սխալի համար են ներողություն խնդրում, այսինքն՝ նույնիսկ «մեղայականի» մեջ խուսափել են պատերազմի անունը տալ:

Բայց ինչն է առավել հետաքրքիր: Վրդովված արձագանքների շարքում հաճախ կարելի էր հանդիպել ձևակերպման, թե... «ինչպե՞ս կարելի է»: Այո, չէր կարելի: Բայց...

Մի՞թե իրոք կա մարդ, որը կարծում է, թե Հ1-ի ղեկավարությունն ինքնագլուխ է նման բան արել: Թե՞ ինչ-որ մեկին թվում է, որ դա ինչ-որ սխալմունք, պատահականություն կամ թյուրիմացություն է եղել:

Չի՛ կարող լինել նման բան: Ծրագրային «սետկան» հենց այնպես չի ստեղծվում:

Ավելին, տեղի ունեցածը հստակ տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունների տարած գծի մեջ կամ վարած քաղաքականության շրջածիրում: Հստակագույնս: Հակառակ դեպքում, ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ փաշինյանական իշխանությունից ոչ ոք, ոչ մի ներկայացուցիչ մեկ բառ անգամ չասաց, նույնիսկ մի փոքր ակնարկ չարեց, որևէ կերպ չանդրադարձավ 44-օրյա պատերազմին:

Դա ավելին է, քան փաստը: Այնքան խոսուն, որ նույնիսկ լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չկա:

Կարծում ենք՝ ակնհայտ է, որ Փաշինյանի իշխանության կողմից ամեն ինչ արվում է, որ հնարավորինս քիչ հիշվի պատերազմի մասին, բացի այդ, քիչ նշվի կամ ընդհանրապես չնշվի Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործության, նախահարձակ ագրեսիվ պատերազմ վարելու մասին:

Նաև դրա համար էր, որ «Հիշատակի օրը» տեղափոխեցին հունվարի 27՝ Բանակի օրվա նախօրե: Դա հնարավոր երկու շարժառիթ կարող էր ունենալ. նախ՝ որպեսզի բանակն ասոցացվի սգի ու մահվան հետ, և հետո՝ անվանեցին բոլոր զոհվածների հիշատակի օր, որպեսզի ընդհանուրի մեջ լղոզեն, չհիշատակեն 44-օրյա պատերազմում զոհվածներին, քիչ-քիչ մոռացվի, հասարակության հիշողությունից ջնջվի:

Հասարակության քաղաքականապես ակտիվ կողմնորոշված շերտերի դեպքում դա չի հաջողվում: Նաև անմիջական կորուստ ունեցող հազարավոր մեր հայրենակիցներն էլ, իհարկե, չեն մոռանա: Բայց այնպես չէ, թե իշխանության հետևողական քարոզչությունը և հիշողությունաջնջումը հետևանքներ (այս դեպքում՝ արդյունքներ չես ասի) չունի:

Հ1-ի դեպքում պարզ է: Բայց այդ օրը նաև մի շարք տեղերում կարելի էր տեսնել, որ հարսանիքներ կան: Նրանց էլ հո իշխանությունները չեն կարգադրե՞լ: Կամ հո բոլոր հարսանքավորները քպակա՞ն չէին:

Բայց վերադառնանք բուն թեմային: Նրան, թե ինչու են ուզում մոռացության մատնել: Դա էլ է շատ պարզ: Մի կողմից՝ Փաշինյանի իշխանությունը կաշվից դուրս է գալիս, որ Ադրբեջանի թշնամական, հանցագործ և հայերի արյան մեջ կորած դեմքը աստիճանաբար «մաքրի»: Տեսեք, ինքը մրցանակ է ստանում, ասում է՝ Ալիևին էլ էր պետք այդ մրցանակից տալ, միասին ենք եղել և այլն: Մյուս կողմից՝ իրենք էլ հո շատ լավ գիտեն, որ այդ պատերազմն իրենք են բերել Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին:

Այո, նախահարձակ եղել է Ադրբեջանը, արյան ու հանցանքի մեջ թաթախված է Ադրբեջանը: Բայց Փաշինյանն ու ՔՊ-ի իշխանությունն ամեն ինչ արել են, որպեսզի դեպքերի շղթան հանգեցնի նման աղետային զարգացման:

Մեկ անգամ չէ, որ հանգամանորեն վերլուծել ենք այդ ընթացքը՝ սկսած բանակցային պրոցեսը փակուղի մտցնելուց, միջնորդների առաջարկությունները մերժելուց, ռազմահայրենասիրական պաթոս կեղծելով «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարելուց, վերջացրած պատերազմը կանխելու կոնկրետ փորձերից հրաժարվելով և աննպաստ վիճակում պատերազմը դադարեցնելու առաջարկը մերժելով:

Բայց կան նաև այլ խոսուն փաստեր, որոնք առավել քան համոզիչ հիմնավորում են, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը Արցախն ամեն գնով տապալելն էր: Սկզբունքորեն, նա ինքն է նման ինքնախոստովանական հայտարարություններ արել:

Նա ինքն է այդ ամենը նշել որպես «գիտակցված զոհողություն»: Ավելին, նա Արցախը համարել է «վզի պարան», իսկ Արցախը թշնամուն հանձնելը՝ վզի թոկից ազատվել:

Ու դրա համար նա ու իր իշխանավորները մահվան են մատնել հազարավոր զինվորների, տնազուրկ ու երկրազուրկ են արել 150 հազար հայերի, ավելին՝ շարունակում են պատերազմի սպառնալիքներով նոր զիջումներ նախազդել:

Մի՞թե նրանք կցանկանան, որ մարդիկ հիշեն իրենց բերած պատերազմի ու այդ պատերազմի զոհերի մասին:

«Հաղթանակ» զբոսայգու արտաքին պարսպից հո հենց այնպես չեն քերում հրետանավոր, 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի լուսանկարի որմնանկարը: Դպրոցներում հո հենց այնպես չեն ջնջում «փառքի անկյունները»...

Այնպես որ, Հ1-ի կողմից տաշ-տմբլ համերգ հեռարձակելը ոչ թե սխալ է, այլ օրվա իշխանության քաղաքական գլխավոր գծի քարոզչական մարմնավորում:

«...Հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular