Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 27: Կրկին՝ կիրակի, ինչպես 6 տարի առաջ: Առավոտից խունկ էր բուրում «Եռաբլուրը»: «Եռաբլուրները»՝ Հայաստանով մեկ: Մարդիկ գալիս էին խոնարհվելու 44-օրյա պատերազմում զոհված իրենց զավակի, թոռան, զարմիկի, հարազատի շիրիմին...

Իսկ երեկոյան սոցցանցերը «պայթեցին» այն տեղեկությունից, որ Հանրային հառուստաընկերությունը «տժժիկներով», ուրախ, «ֆեստիվառային» համերգ է հեռարձակում: Քիչ է ասել, թե մարդիկ վրդովվել են:

Շատերը դեռ քննարկում են այդ խայտառակ իրողությունը, որ այն օրով, երբ հանրությունը, առնվազն հանրության մի զգալի մասը հիշում է պատերազմի զոհերին, Հ1ով Թաթա Սիմոնյանի համերգն են հեռարձակել, տաշի-տուշի, էլի: Բանն այնտեղ հասավ, որ նույնիսկ Թաթան դատապարտող հայտարարություն արեց այդ հեռարձակման վերաբերյալ՝ այն բնորոշելով որպես «արդարացում չունեցող կոպիտ սխալ»: Ի դեպ, Թաթա Սիմոնյանը ներողություն խնդրեց, չնայած այնքան էլ հասկանալի չէ, թե ինքն ինչ կապ ուներ իր՝ ավելի վաղ տեսագրված և իրեն չպատկանող համերգի նյութը հեռարձակելու հետ: Խայտառակ պատմությունը շարունակություն ստացավ Հանրային հեռուստաընկերության անունից տարածված ներողության տեքստով: Մասնավորապես. «...Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը: Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։ Ներողություն ենք խնդրում կատարվածի համար»:

Սխա՞լ: Ընդամե՞նը: Ի՞նչ են ասում առհասարակ. սխալ բան ենք արել, կներե՞ք:

Լավ, ո՞ւմ համար է նման «ապաշխարական» գրվել, ո՞վ է լինելու այն դյուրահավատության չեմպիոնը, որ կհավատա, թե Հ1-ում չգիտեին՝ սեպտեմբերի 27-ն ինչ օր է, և նախապես հեռարձակման ծրագիրը կազմելիս չէին հասկանում, որ «ժամանցային համերգը» հեռարձակելը սխալ է: Չէ, ինչպես ասվում է՝ ներողությունը հանրության կողմից չընդունվեց: Առավել ևս՝ նույնիսկ ներողության տեքստում բառ անգամ չկա, թե ինչ սխալի համար են ներողություն խնդրում, այսինքն՝ նույնիսկ «մեղայականի» մեջ խուսափել են պատերազմի անունը տալ:

Բայց ինչն է առավել հետաքրքիր: Վրդովված արձագանքների շարքում հաճախ կարելի էր հանդիպել ձևակերպման, թե... «ինչպե՞ս կարելի է»: Այո, չէր կարելի: Բայց...

Մի՞թե իրոք կա մարդ, որը կարծում է, թե Հ1-ի ղեկավարությունն ինքնագլուխ է նման բան արել: Թե՞ ինչ-որ մեկին թվում է, որ դա ինչ-որ սխալմունք, պատահականություն կամ թյուրիմացություն է եղել:

Չի՛ կարող լինել նման բան: Ծրագրային «սետկան» հենց այնպես չի ստեղծվում:

Ավելին, տեղի ունեցածը հստակ տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունների տարած գծի մեջ կամ վարած քաղաքականության շրջածիրում: Հստակագույնս: Հակառակ դեպքում, ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ փաշինյանական իշխանությունից ոչ ոք, ոչ մի ներկայացուցիչ մեկ բառ անգամ չասաց, նույնիսկ մի փոքր ակնարկ չարեց, որևէ կերպ չանդրադարձավ 44-օրյա պատերազմին:

Դա ավելին է, քան փաստը: Այնքան խոսուն, որ նույնիսկ լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չկա:

Կարծում ենք՝ ակնհայտ է, որ Փաշինյանի իշխանության կողմից ամեն ինչ արվում է, որ հնարավորինս քիչ հիշվի պատերազմի մասին, բացի այդ, քիչ նշվի կամ ընդհանրապես չնշվի Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործության, նախահարձակ ագրեսիվ պատերազմ վարելու մասին:

Նաև դրա համար էր, որ «Հիշատակի օրը» տեղափոխեցին հունվարի 27՝ Բանակի օրվա նախօրե: Դա հնարավոր երկու շարժառիթ կարող էր ունենալ. նախ՝ որպեսզի բանակն ասոցացվի սգի ու մահվան հետ, և հետո՝ անվանեցին բոլոր զոհվածների հիշատակի օր, որպեսզի ընդհանուրի մեջ լղոզեն, չհիշատակեն 44-օրյա պատերազմում զոհվածներին, քիչ-քիչ մոռացվի, հասարակության հիշողությունից ջնջվի:

Հասարակության քաղաքականապես ակտիվ կողմնորոշված շերտերի դեպքում դա չի հաջողվում: Նաև անմիջական կորուստ ունեցող հազարավոր մեր հայրենակիցներն էլ, իհարկե, չեն մոռանա: Բայց այնպես չէ, թե իշխանության հետևողական քարոզչությունը և հիշողությունաջնջումը հետևանքներ (այս դեպքում՝ արդյունքներ չես ասի) չունի:

Հ1-ի դեպքում պարզ է: Բայց այդ օրը նաև մի շարք տեղերում կարելի էր տեսնել, որ հարսանիքներ կան: Նրանց էլ հո իշխանությունները չեն կարգադրե՞լ: Կամ հո բոլոր հարսանքավորները քպակա՞ն չէին:

Բայց վերադառնանք բուն թեմային: Նրան, թե ինչու են ուզում մոռացության մատնել: Դա էլ է շատ պարզ: Մի կողմից՝ Փաշինյանի իշխանությունը կաշվից դուրս է գալիս, որ Ադրբեջանի թշնամական, հանցագործ և հայերի արյան մեջ կորած դեմքը աստիճանաբար «մաքրի»: Տեսեք, ինքը մրցանակ է ստանում, ասում է՝ Ալիևին էլ էր պետք այդ մրցանակից տալ, միասին ենք եղել և այլն: Մյուս կողմից՝ իրենք էլ հո շատ լավ գիտեն, որ այդ պատերազմն իրենք են բերել Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին:

Այո, նախահարձակ եղել է Ադրբեջանը, արյան ու հանցանքի մեջ թաթախված է Ադրբեջանը: Բայց Փաշինյանն ու ՔՊ-ի իշխանությունն ամեն ինչ արել են, որպեսզի դեպքերի շղթան հանգեցնի նման աղետային զարգացման:

Մեկ անգամ չէ, որ հանգամանորեն վերլուծել ենք այդ ընթացքը՝ սկսած բանակցային պրոցեսը փակուղի մտցնելուց, միջնորդների առաջարկությունները մերժելուց, ռազմահայրենասիրական պաթոս կեղծելով «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարելուց, վերջացրած պատերազմը կանխելու կոնկրետ փորձերից հրաժարվելով և աննպաստ վիճակում պատերազմը դադարեցնելու առաջարկը մերժելով:

Բայց կան նաև այլ խոսուն փաստեր, որոնք առավել քան համոզիչ հիմնավորում են, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը Արցախն ամեն գնով տապալելն էր: Սկզբունքորեն, նա ինքն է նման ինքնախոստովանական հայտարարություններ արել:

Նա ինքն է այդ ամենը նշել որպես «գիտակցված զոհողություն»: Ավելին, նա Արցախը համարել է «վզի պարան», իսկ Արցախը թշնամուն հանձնելը՝ վզի թոկից ազատվել:

Ու դրա համար նա ու իր իշխանավորները մահվան են մատնել հազարավոր զինվորների, տնազուրկ ու երկրազուրկ են արել 150 հազար հայերի, ավելին՝ շարունակում են պատերազմի սպառնալիքներով նոր զիջումներ նախազդել:

Մի՞թե նրանք կցանկանան, որ մարդիկ հիշեն իրենց բերած պատերազմի ու այդ պատերազմի զոհերի մասին:

«Հաղթանակ» զբոսայգու արտաքին պարսպից հո հենց այնպես չեն քերում հրետանավոր, 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի լուսանկարի որմնանկարը: Դպրոցներում հո հենց այնպես չեն ջնջում «փառքի անկյունները»...

Այնպես որ, Հ1-ի կողմից տաշ-տմբլ համերգ հեռարձակելը ոչ թե սխալ է, այլ օրվա իշխանության քաղաքական գլխավոր գծի քարոզչական մարմնավորում:

«...Հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԳվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներիՀրշեջ-փրկարարները մարել են հրդեհն ու կանխվել կրակի տարածումը Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գnղություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական ֆոնդային ինդեքսները շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով Ոսկու մեկ ունցիայի գինը նվազել է 4250 դոլարից Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էՎթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջՆիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը հարձակման ենթարկված խողովակաշարով Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Տավուշում հերթափոխից հետո նոր զորք չի տեղակայվե՞լ Ներկայացվել է «Հայկական տոնածիսական մշակույթ» մեթոդական ձեռնարկը Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Սպասվում են բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և կարճատև անձրև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին ԵՄ-ում կքննարկեն Patriot-ի խափանման հրթիռները սեփական պաշարներից Ուկրաինա տեղափոխելու հնարավորությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՄետաքսաԻրանը մնում է «անսասան» և պատրաստ է նույնիսկ «ապոկալիպտիկ պատերազմի». Արաղչի Իսպանիայի կանանց հավաքականը՝ Մ20 ԱԱ չեմպիոն Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմшգերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար Ռուսաստանի զինվшծ ուժերը գիշերը հարվшծներ են հասցրել Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և կապի կենտրոններին, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին. ՌԴ ՊՆ
Ամենադիտված