ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր, այնքան աշխույժ ու շարժուն էր, որ մինչև դպրոց հաճախելը տարի չի եղել, որ իրեն չվնասեր, ձեռքը կամ ոտքը չկոտրեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վազգենի մայրիկը՝ տիկին Մելինեն։ Վազգենը ծնունդով Վարդենիսից է, որտեղ էլ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Այստեղ է դպրոց հաճախել, իսկ իններորդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջի դեղագործական բաժնում։ Այն ավարտելուց հետո մեկնել է ծառայության։ Մայրիկն անկեղծանում է՝ դպրոցական տարիներին որդին սովորելու հետ սեր չուներ։ «Այսպես ասեմ՝ գրավորի, գրելու հետ սեր չուներ, եթե պետք է պատմեր, բանավոր ներկայացներ դասը, խնդիր չկար։ Բայց, երբ արդեն ծառայում էր, զրույցներից մեկի ժամանակ անկեղծացավ՝ ափսոսում եմ, որ լավ չեմ սովորել։ Ասաց՝ միայն զղջում եմ, որ չեմ սովորել։ Ես էլ արձագանքեցի՝ ուշ չէ, կզորացրվես, անպայման կրթությունդ կշարունակես»։

2019 թվականի հուլիսի 14-ին Վազգենը զորակոչվում է ժամկետային զինվորական ծառայության։ Ծառայում էր Արցախում՝ «Մարտունի 2»-ում։ Տիկին Մելինեն նշում է՝ որդին անհամբերությամբ էր սպասում բանակ մեկնելուն։ «Շատ էր ուզում ծառայել։ Աղջկաս ամուսինը զինկոմիսարիատում էր աշխատում, պատմում է՝ ամեն օր Վազգենը գնում էր զինկոմիսարիատ, թե՝ իմ ծանուցագիրը տվեք, ես գնամ բանակ։ Սիրով մեկնեց, նույն սիրով էլ ծառայեց։ Երբեք իրենից բողոք, դժգոհություն չեմ լսել։ Չեմ լսել, որ ասի, թե ինչ-որ բանի կարիք ունի»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Այդ օրն իր հետ խոսել չկարողացա։ Զրուցել ենք սեպտեմբերի 28-ին։ Այնպես էր խոսում, որ իբր ամեն ինչ նորմալ է։ Իրեն թվում էր՝ մենք Հայաստանում տեղյակ չենք, թե Արցախում ինչ է կատարվում, որ պատերազմ է սկսվել։ Ասում էր. «Այստեղ հանգիստ է, ոչ մի բան չկա, մի անհանգստացեք, ես լավ եմ»։ Ամեն օր չէինք խոսում, բայց ամեն դեպքում իր հետ կապ ունեինք։ Նա սեպտեմբերի 25ին էր բարձրացել դիրքեր, երկու օր հետո պատերազմը սկսվեց։ Երբ իրեն հարցնում էի, թե որտեղ է, արձագանքում էր. «Մա՛մ, մեր դիրքերում եմ»։ Ես այդպես էլ մինչև վերջ չիմացա, թե նա կոնկրետ որտեղ է եղել։ Հոկտեմբերի 21-ին ժամը երեք անց 14 րոպեին խոսել եմ իր հետ։ Խոսել ենք երեք րոպե 19 վայրկյան։ Երբ իր հետ խոսում էինք, միշտ ձայնին ուրախ ելևէջներ էր հաղորդում, որ ամեն ինչ լավ է։ Բայց վերջին զանգի օրը շատ տխուր էր։ Էլի չասաց, թե որտեղ է։ Հարցրեցի, թե ինչո՞ւ չէր զանգում, արձագանքեց՝ հեռախոսները լիցքավորում չունեին։ Ես այդ պահին ձայն լսեցի, կարծես հրետանու ձայն լիներ։ Վազգենին հարցրեցի, թե ինչ ձայն է՝ Վազգե՛ն, թուրքե՞րն են։ «Չէ, մա՛մ, մերոնք են, մերոնք են»։ Կարծես ցանկանար շուտ անջատել հեռախոսը։ Ամուսինս զինվորական է, այդ պահին նա էլ Քարվաճառում էր։ Խնդրեցի իրեն, որ հայրիկին էլ զանգի, գոնե մի քանի բառ էլ նրա հետ խոսի, ասաց. «Լավ, մա՛մ, լավ»։ Դա մեր վերջին զրույցն էր։ Մեկ օր անցավ, երկու, երեք... Սկզբում մտածում էի՝ գուցե հեռախոսները լիցքավորում չունեն, բայց հետո արդեն անհանգստությունս մեծացավ։ Զանգահարում էի բոլոր այն համարներին, որոնցով նա ինձ զանգել էր։ Բայց ոչ մի հեռախոսահամար չէր պատասխանում։ Զանգում էինք այն համարին, որով նա վերջին անգամ զանգահարել էր, բայց մեր զանգերին կրկին չէին պատասխանում։ Դա կամավորականի հեռախոսահամար էր եղել։ Նա իմացել էր, որ Վազգենս զոհվել է, և մեր զանգերին չէր պատասխանում, չգիտեր՝ ինչպես այդ լուրը հայտնել»։

Հետո հայրիկը կարողանում է մեկը մյուսի միջոցով կապեր ստեղծել, և պարզվում է, որ Վազգենը Վարանդայում (Ֆիզուլի) է եղել։ «Մենք պնդում էինք, որ նա «Մարտունի-2»ում է, բայց հետո իմացանք, որ պատերազմի երկրորդ օրն են իրենց իջեցրել դիրքերից։ Հետո պարզվեց, որ հոկտեմբերի 6-ին իրենց տարել են Ջրական, մի քանի օր շրջափակման մեջ են եղել։ Մի կերպ դուրս են եկել, այլ վայր են տեղափոխել, իսկ վերջում բերել են Վարանդա՝ Ելիսար։ Իրենց ասել են՝ այստեղ երեք օր կմնաք, երբ այստեղից իջնեք, ձեզ կոչում կտան։ Սա մեզ կամավորական տղաներից մեկն է պատմել, հակառակ դեպքում այս տեղեկություններն էլ չէինք ունենա»։

Հոկտեմբերի 22-ի երեկոյան՝ ժամը վեցին, Վազգենն ու իր մարտական ընկերները զոհվել են։ «Իր մահվան վկայականի մեջ որպես Վազգենիս զոհվելու օր նշված էր հոկտեմբերի 23-ը։ Երբ իր մահվան առաջին տարելիցը նշեցինք, նկարներ, նյութեր հրապարակեցինք, ողջ մնացած տղաներից մեկն ինձ գրեց. «Տիկին Մելինե, մեր դեպքը հոկտեմբերի 22-ին է եղել»»։ Զոհվելուց մեկ ամիս անց է Վազգենը տուն «վերադարձել»։ «Տղաների զոհվելու գիշերը նրանց մարմինները տեղափոխել են։ Բայց տղաս անճանաչելի է եղել, դրա համար չէինք կարողանում իրեն գտնել։ Արյուն էինք հանձնել, և նոյեմբերի 20-ին իրեն գտանք։ Մեկ ամիս հույսով ապրեցի, որ կարող եմ տղայիս ողջ գտնել, բայց... Մյուս կողմից էլ՝ գոնե գտա իմ տղային, գոնե կարող եմ իրեն այցելել ու ծաղիկներ տանել»։

Վազգենը քույրիկ ունի։ Հենց նա էլ դարձել է ընտանիքի ապրելու շարժիչ ուժը։ Տիկին Մելինեն նշում է՝ երկու թոռնիկներն են իրենց ապրեցնում։

Հ. Գ. - Վազգեն Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular