Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր, այնքան աշխույժ ու շարժուն էր, որ մինչև դպրոց հաճախելը տարի չի եղել, որ իրեն չվնասեր, ձեռքը կամ ոտքը չկոտրեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վազգենի մայրիկը՝ տիկին Մելինեն։ Վազգենը ծնունդով Վարդենիսից է, որտեղ էլ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Այստեղ է դպրոց հաճախել, իսկ իններորդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջի դեղագործական բաժնում։ Այն ավարտելուց հետո մեկնել է ծառայության։ Մայրիկն անկեղծանում է՝ դպրոցական տարիներին որդին սովորելու հետ սեր չուներ։ «Այսպես ասեմ՝ գրավորի, գրելու հետ սեր չուներ, եթե պետք է պատմեր, բանավոր ներկայացներ դասը, խնդիր չկար։ Բայց, երբ արդեն ծառայում էր, զրույցներից մեկի ժամանակ անկեղծացավ՝ ափսոսում եմ, որ լավ չեմ սովորել։ Ասաց՝ միայն զղջում եմ, որ չեմ սովորել։ Ես էլ արձագանքեցի՝ ուշ չէ, կզորացրվես, անպայման կրթությունդ կշարունակես»։

2019 թվականի հուլիսի 14-ին Վազգենը զորակոչվում է ժամկետային զինվորական ծառայության։ Ծառայում էր Արցախում՝ «Մարտունի 2»-ում։ Տիկին Մելինեն նշում է՝ որդին անհամբերությամբ էր սպասում բանակ մեկնելուն։ «Շատ էր ուզում ծառայել։ Աղջկաս ամուսինը զինկոմիսարիատում էր աշխատում, պատմում է՝ ամեն օր Վազգենը գնում էր զինկոմիսարիատ, թե՝ իմ ծանուցագիրը տվեք, ես գնամ բանակ։ Սիրով մեկնեց, նույն սիրով էլ ծառայեց։ Երբեք իրենից բողոք, դժգոհություն չեմ լսել։ Չեմ լսել, որ ասի, թե ինչ-որ բանի կարիք ունի»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Այդ օրն իր հետ խոսել չկարողացա։ Զրուցել ենք սեպտեմբերի 28-ին։ Այնպես էր խոսում, որ իբր ամեն ինչ նորմալ է։ Իրեն թվում էր՝ մենք Հայաստանում տեղյակ չենք, թե Արցախում ինչ է կատարվում, որ պատերազմ է սկսվել։ Ասում էր. «Այստեղ հանգիստ է, ոչ մի բան չկա, մի անհանգստացեք, ես լավ եմ»։ Ամեն օր չէինք խոսում, բայց ամեն դեպքում իր հետ կապ ունեինք։ Նա սեպտեմբերի 25ին էր բարձրացել դիրքեր, երկու օր հետո պատերազմը սկսվեց։ Երբ իրեն հարցնում էի, թե որտեղ է, արձագանքում էր. «Մա՛մ, մեր դիրքերում եմ»։ Ես այդպես էլ մինչև վերջ չիմացա, թե նա կոնկրետ որտեղ է եղել։ Հոկտեմբերի 21-ին ժամը երեք անց 14 րոպեին խոսել եմ իր հետ։ Խոսել ենք երեք րոպե 19 վայրկյան։ Երբ իր հետ խոսում էինք, միշտ ձայնին ուրախ ելևէջներ էր հաղորդում, որ ամեն ինչ լավ է։ Բայց վերջին զանգի օրը շատ տխուր էր։ Էլի չասաց, թե որտեղ է։ Հարցրեցի, թե ինչո՞ւ չէր զանգում, արձագանքեց՝ հեռախոսները լիցքավորում չունեին։ Ես այդ պահին ձայն լսեցի, կարծես հրետանու ձայն լիներ։ Վազգենին հարցրեցի, թե ինչ ձայն է՝ Վազգե՛ն, թուրքե՞րն են։ «Չէ, մա՛մ, մերոնք են, մերոնք են»։ Կարծես ցանկանար շուտ անջատել հեռախոսը։ Ամուսինս զինվորական է, այդ պահին նա էլ Քարվաճառում էր։ Խնդրեցի իրեն, որ հայրիկին էլ զանգի, գոնե մի քանի բառ էլ նրա հետ խոսի, ասաց. «Լավ, մա՛մ, լավ»։ Դա մեր վերջին զրույցն էր։ Մեկ օր անցավ, երկու, երեք... Սկզբում մտածում էի՝ գուցե հեռախոսները լիցքավորում չունեն, բայց հետո արդեն անհանգստությունս մեծացավ։ Զանգահարում էի բոլոր այն համարներին, որոնցով նա ինձ զանգել էր։ Բայց ոչ մի հեռախոսահամար չէր պատասխանում։ Զանգում էինք այն համարին, որով նա վերջին անգամ զանգահարել էր, բայց մեր զանգերին կրկին չէին պատասխանում։ Դա կամավորականի հեռախոսահամար էր եղել։ Նա իմացել էր, որ Վազգենս զոհվել է, և մեր զանգերին չէր պատասխանում, չգիտեր՝ ինչպես այդ լուրը հայտնել»։

Հետո հայրիկը կարողանում է մեկը մյուսի միջոցով կապեր ստեղծել, և պարզվում է, որ Վազգենը Վարանդայում (Ֆիզուլի) է եղել։ «Մենք պնդում էինք, որ նա «Մարտունի-2»ում է, բայց հետո իմացանք, որ պատերազմի երկրորդ օրն են իրենց իջեցրել դիրքերից։ Հետո պարզվեց, որ հոկտեմբերի 6-ին իրենց տարել են Ջրական, մի քանի օր շրջափակման մեջ են եղել։ Մի կերպ դուրս են եկել, այլ վայր են տեղափոխել, իսկ վերջում բերել են Վարանդա՝ Ելիսար։ Իրենց ասել են՝ այստեղ երեք օր կմնաք, երբ այստեղից իջնեք, ձեզ կոչում կտան։ Սա մեզ կամավորական տղաներից մեկն է պատմել, հակառակ դեպքում այս տեղեկություններն էլ չէինք ունենա»։

Հոկտեմբերի 22-ի երեկոյան՝ ժամը վեցին, Վազգենն ու իր մարտական ընկերները զոհվել են։ «Իր մահվան վկայականի մեջ որպես Վազգենիս զոհվելու օր նշված էր հոկտեմբերի 23-ը։ Երբ իր մահվան առաջին տարելիցը նշեցինք, նկարներ, նյութեր հրապարակեցինք, ողջ մնացած տղաներից մեկն ինձ գրեց. «Տիկին Մելինե, մեր դեպքը հոկտեմբերի 22-ին է եղել»»։ Զոհվելուց մեկ ամիս անց է Վազգենը տուն «վերադարձել»։ «Տղաների զոհվելու գիշերը նրանց մարմինները տեղափոխել են։ Բայց տղաս անճանաչելի է եղել, դրա համար չէինք կարողանում իրեն գտնել։ Արյուն էինք հանձնել, և նոյեմբերի 20-ին իրեն գտանք։ Մեկ ամիս հույսով ապրեցի, որ կարող եմ տղայիս ողջ գտնել, բայց... Մյուս կողմից էլ՝ գոնե գտա իմ տղային, գոնե կարող եմ իրեն այցելել ու ծաղիկներ տանել»։

Վազգենը քույրիկ ունի։ Հենց նա էլ դարձել է ընտանիքի ապրելու շարժիչ ուժը։ Տիկին Մելինեն նշում է՝ երկու թոռնիկներն են իրենց ապրեցնում։

Հ. Գ. - Վազգեն Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադաՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը և ԱՄՆ-ի հետ շփումները Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Շատ արդյունավետ հանդիպում նախագահ Սիի հետ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար. հոյակապ իրադարձություններ են տեղի ունենալու. Թրամփ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար
Ամենադիտված